Արտահերթ ՏԻՄ ընտրություններ. կանայք միայն ավագանու անդամի թեկնածուներ են/ լրացված
Մարտի 20-ին Արմավիրի մարզի Նոր Արտագերս ու Շիրակի մարզի Շիրակավան համայնքում արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված: Թեկնածուների գրացման ժամկետը լրացավ երեկ՝ մարտի 1-ին ժամը 18:00-ին:
Նոր Արատգերսում համայնքապետ են ընտրելու, նախկին համայնքապետը՝ Սամվել Հակոբյանը մահացել է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից WomenNet.am-ը տեղեկացավ, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարող գրանցված երեք թեկնածուների թվում կանայք չկան:
Շիրակավան համայնքի գործող ավագանին կազմված է 5 անդամից, նրանցից մեկը կին է՝ Թամարա Մկրտչյան : Վերջին մի քանի ամսում ավագանու նիստերում քվորում չեն կարողանում ապահովել: Հինգ անդամներից մեկը մի քանի տարի առաջ զինվորական ծառայության է անցել, մեկը՝ 2013-ին արտագնա աշխատանքի է մեկնել, մյուսն էլ անցած տարվա նոյեմբերին վաղաժամ մահացել է: Այս ամենի հետևանքով համայնքի բյուջեն չեն կարողանում հաստատել:
Ավագանու 5 անդամի համար արտահերթ ընտրություններում գրանցվել է 7 թեկնածու: Նրանցից երկուսն են կանայք՝ գործող ավագանու անդամ Թամարա Մկրտչյանն ու Ջուլիետա Մկրտչյանը:
ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, Թամարա Մկրտչյանը գյուղի դպրոցում է աշխատում՝ որպես դասվար, իսկ Ջուլիետա Մկրտչյանն էլ դպրոցի տնօրենն է: Նրանք երկուսն էլ, մյուս 4 թեկնածուների պես, ՀՀԿ-ական են, կուսակցությունն էլ հենց առաջադրել է:
Այս համայնքներում նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 8-ին ու կշարունակվի 10 օր: Ինքնաբացարկի դիմումներ թեկնածուները կարող են ներկայացնել մինչև մարտի 10-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տարածքային կառավարման ևարտակարգ իրավիճակների նախարարությունից Womennet.am-ին տրամադրած տվյալների համաձայն,
Հայաստանում այս պահին 915 համայնքապետերից միայն 18-ն են կանայք:
Հաnրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում, կանայք ներկայացված են միայն գյուղական համայնքների ղեկավարների պաշտոններում:
Ավագանու 5857 ավագանու անդամներից ընդամենը 555-ն են կանայք:
Հ. Կարապետյան
P.S. Հայտնի է դարձել. որ Շիրակի մարզի Շիրակավան համայնքում ավագանու անդամի արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կանանցից մեկը՝ գործող ավագանու անդամ Թամարա Մկրտչյանը ընտրապայքարը կեսից լքել է: Նա ինքնաբացարկ է հայտնել:
Մարտի 20-ին կ տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքներով պայաքարը շարունակած մյուս կինը՝ գյուղի դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Ջուլիետա Մկրտչյանն ամենամեծ թվով ձայներն է ստացել: 61 ընտրող նրա օգտին է քվեարկել: Նրանից հետո առավել շատ ձայներ ստացել է Սեդրակ Հակոբյանը՝ 32 քվե:
Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջում նշվում է, որ ընտրական տեղամասում մրցակցություն չկար, ավագանու հինգ անդամի համար առաջադրվել էին նույնքան թվով թեկնածու, բոլորն էլ համայնքի բնակիչներ: Թիվ 36/1 ընտրատեղամասում ընտրությունն անցել է առանց խախտումների և ավելորդ լարվածության: Ընտրատարածքային ընտրական տեղամաս դիմում բողոքներ չեն ստացվել մասնակիցներից կամ վստահված անձանցից:
Կարդացեք ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.
ԿԱՆԱՅՔ ՏԵՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
ՏԻՄ ընտրություններ. կանայք մեծ թվով ձայներ են հավաքել
Կանայք ՏԻՄ ընտրություններում. դիտարկումներ առաջադրումներից
ՏԻՄ ընտրություններն ու կանայք. համայնքապետի պաշտոնը կանանց չի հրապուրում
ՏԻՄ ընտրություններ. կանայք կրկին ավելի քան պասիվ են
Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում
Դիտումների քանակը` 3297