Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տրվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի: Ինչպես նիստին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Արտեմ Ասատրյանը,   առաջարկվում է օրենքով ամրագրել  «Մայրության նպաստ» գաղափարը, ինչը հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերի: Օրինագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

 

Նշենք,  որ ՀՀ գործող օրենսդրությամբ չաշխատող մայրերի համար հղիության և ծննդաբերության ժամանակահատվածի համար որևէ դրամական վճար սահմանված չէ: Այսինքն, պետությունը չաշխատող կնոջը հղիության ընթացքում ուղղակի ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում:

 

Հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները` օրինագծերի փաթեթով, մասնավորապես,  առաջարկվում է.

 

 –  նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական        աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը

 

– սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 8-ապատիկի չափով (բացառությամբ՝ հղիության և ծննդաբերության կամ մայրության նպաստի)

 

– հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար

 

 

Հիշեցնենք, որ  ՀՀ կառավարությունը տարեսկզբին ՝ փետրվարի 27-ի նիստում քննարկել  էր ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից  ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը և  առաջարկել օրինագծին անդրադառնալ ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

 

 

Այդ նախագծի հեղինակների դիտարկմամբ`փոփոխության ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական վիճակով: Պատգամավորների հիմնավորմամբ, առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, քանի որ  մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողները՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այդ, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:

 

Ա.Հակոբյան

Լուսանկարը` Լիլիիան Գալստյանի

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա

 

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

 

Դիտումների քանակը` 6125

Գլխավոր էջ