Դրական փոփոխություններ մայրական նպաստի տրամադրման կարգում

 

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

 

Նախագծով փոփոխություն է նախատեսվում նաև մայրության նպաստի տրամադրման կարգում, ըստ որի՝ պարզեցվում ու հստակեցվում է կարգն այն դեպքերի համար, երբ նպաստ ստանալուց առաջ 12 ամսվա ընթացքում մայրը նույն աշխատավայրում չի աշխատել։ Այդ դեպքում ևս մայրը սահմանված կարգով կստանա հասանելիք գումարը։

 

 

Նախագծով  առաջարկվում է նաև, որ հիվանդության կամ խնամքի պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում քաղաքացին ստանա  նպաստը՝ աշխատավարձի 80 տոկոսի չափով, առաջին իսկ օրվանից:  Նշենք, որ գործող օրենսդրությամբ, երբ քաղաքացին տարբեր պատճառներով՝ հիվանդության, խնամքի, չի կարողանում ներկայանալ աշխատանքի, նա առաջին օրվա համար չի վարձատրվում, մյուս օրերի համար ստանում է 80 տոկոսով:

 

 

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել էր մայիսի սկզբին:

 

Դիտումների քանակը` 960

Գլխավոր էջ