«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:
Մեկ միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող կանանց մայրության նպաստը պետության փոխարեն գործատուի կողմից վճարելու մասին նոր օրենսդրական դրույթը կարող է հանգեցնել կանանց ու տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների սկզբունքի խախտմանը: Այսպիսի կարծիք հայտնեցին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի բանախոսները: Ասուլիսը նվիրված էր «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի լրամշակված տարբերակի թերություններին եւ առավելություններին: Քննարկումն ընթացավ հիմնականում բարձր վարձատրվող կանանց դեպքում նախատեսվող վերին շեմի շուրջ:
Ասուլիսի մասնակից ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը խնդրահարույց բնորոշեց օինագծում առկա մեկ միլիոն և ավելի վարձատրվող աշխատող կանանց վերաբերյալ դրույթը: «Եթե գործատուի վրա նման պարտականություն դրվի, վտանգ կա, որ ֆինանսական լրացուցիչ բեռից խուսափելու համար նա կգերադասի տղամարդ ընդունել գործի և բարձր աշխատավարձով աշխատավայրերը հասանելի չեն դառնա կանանց համար»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:
«Այս օրինագծով բարձր վարձատրվող կանանց նկատմամբ խտրականության հիմքեր են դրվում», – ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը:
Քաղաքացիական ակտիվիստ, հաշվապահ Շողեր Բաբայանի խոսքով` Կառավարությունը վստահեցնում է, որ 1500-2000 կին չարաշահումների արդյունքում է ստացել մայրության նպաստը, մինչդեռ ինքն չարաշահումների մասին խոսելու հիմքեր չի տեսնում: Աշխատող կանայք ավելի շատ հարկ են վճարում պետական բյուջե, քան ստանում են որպես փոխհատուցում` մայրության նպաստի տեսքով: «Աշխատող կնոջ դեպքում բյուջեն շահում է, և ես չեմ հասկանում, թե հիշատակվող չարաշահումներն ինչ հաշվարկի արդյունք են: Միանշանակ, աշխատող կանանց դեպքում բյուջեն շահում է ավելին, քան վճարում է կնոջը՝ հղիանալու դեպքում: Եվ ինչքան բարձր աշխատավարձ է ստանում կինը, այդքան շատ է շահում բյուջեն», – նշեց Շողեր Բաբայանը, հավելելով, որ եթե իր հաշվարկները սխալ դուրս գան, ինքը, որպես մաթեմատիկոս, պատրաստ է վերադարձնել իր դիպլոմը:
Իր ամփոփիչ խոսքում Շողեր Բաբայանը հիշեցրեց, որ կառավարությունը առաջին անգամ չէ, որ փորձում է նվազեցնել բարձր վարձատրվող կանանց տրվող փոխհատուցումը, եւ կոչ արեց Կառավարությանը հղի կանանց ամեն երեք տարին մեկ նոր օրենքներով սթրեսի չենթարկել. «Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել», – եզրափակեց նա:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ
Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը
Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից
«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը
Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը
«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 4311