«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 Մայրության նպաստի վտանգները

Օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ է ենթադրում երեխայի խնամքի համար նախատեսվող նպաստների հարցում  եւ սահմանում «մայրության նպաստ» հասկացությունը,  մտահոգություններ է առաջացրել   աշխատող կանանց շրջանում: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը դժգոհություն առաջացրեց ածխատող մայրերի մոտ , քանի որ դրանով առաջարկվում էր կրճատել երեխայի նպաստի վճարման տևողությունը ՝ երկու տարվա փոխարեն մեկ տարի, եւ դրա հաշվին նպաստ տրամադրել չաշխատող մայրերին: Կառավարությունը սակայն փորձեց  փարատել  մտահոգությունները, վստահեցնելով, որ դա ընդամենը առաջարկություն էր ու լրամշակված տարբերակում նպաստի վճառման  տևողությունը չի փոխվում: Դրա փոխարեն   սակայն  պարզվեց, որ խնդիրներ կան նպաստի չափի հետ կապված…

 

Համենայն դեպս, իրավաբաբններն ու կանանց հկ-ների ներկայայցուցիչները պնդում են, որ վնասները, որոնք իր հետ է բերում այս փաթեթը և’ նյութական տիրույթում են, և’ բարոյահոգեբանական,  և ընդհանուր առմամբ  այս նախաձեռնությունը , մեղմ ասած, հիասթափեցնող է ու խնդրահարույց, առավել ևս մեր երկրում, որտեղ ժողովրդագրական վիճակը հեռու է բարվոք լինելուց: Բացի դրանից, իրենց խոսքով, նման կարևոր սոցիալական  մեծ հնչեղություն ունեցող փաթեթը պետք է անպայման հանրային քննարկման դրվի: Փաթեթի հետ կապված խնդիրներն ու վնասները   քննարկաման առարկա դարձան  «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ:

 

Քննարկմանը մասնակցում էին.Փաստաբան Կարեն Մեժլումյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը, ինչպես նաև խնդրով մտահոգված կանայք՝ ներկա և ապագա մայրեր, քաղաքացի Տաթևիկ Դավթյանը:

 

 

Բանախոսների մոտ հարցեր է առաջացնում,  մասնանվորապես,    «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում ավելացված մի դրույթը, որի   համաձայն` հղի կնոջը տրվող փոխհատուցումը (մինչ ծննդյան 70 օրվա եւ հետծննդյան 70 օրվա վճարովի արձակուրդ) հաշվելու են տվյալ կնոջ միայն վերջին աշխատավայրում ունեցած ստաժի համաձայն,դրանով իսկ, ըստ էության, կրճատելով ստացվող գումարը: փոխհատուցումը: “Կառավարության նախաձեռնած փոփոխության հետևանքով  աշխատող կինը  ակնհայտ նյութական վնաս է կրելու,  քանի որ  եթե գործող օրենքով   կինը ստանում էր իր միջին աշխատավարձի չափով փոխհատուցում, ապա այժմ դա կապի մեջ է դրվում իր վերջին աշխատավայրում աշխատանքային ստաժի հետ: Իսկ սա նշանակում է, որ եթե կինը հղիանալուց ընդամենը մեկ տարի առաջ է ընդունվել աշխատանքի, ապա նա կստանա փոխհատուցման միջին աշխատավարձի միայն 40 % չափով, 1-3 տարի աշխատող կինը` 60 %  և 3 տարուց ավելի աշխատողների համար 80 % չափով»,- ասաց  «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան, փաստաբան Նվարդ Փիլիփոսյանը:

 

Իրավաբանը մատնանշեց ևս մեկ  վնաս, որը  ի հայտ է գալիս սահմանված փոխհատուցման վերին շեմի տեսքով`  առաջին և երկրորդ երեխայի համար առավելագույն շեմ է սահմանվել նվազագույն աշխատավարձի  7-նապատիկը գերազանցող գումարի չափը, իսկ երրորդ երեխայի համար արդեն 10-պատիկը գերազանցող գումարի չափը:

 

Բացի այդ եթե փաթեթը վերջնական հավանության արժանանա ներկայիս տեսքով, ապա այն ուժի մեջ կմտնի արդեն 2015-ի հունվարի 1-ից, իսկ դա նշանակում է, որ երեխայի սպասող մայրերը  փաստի առաջ են կանգնեցվելու: «Դրանով իսկ  մարդիկ կորցնում են հույսն ու հավատը  վաղվա օրվա նկատմամբ» ,- ընդգծեց նա:

 

Ն.Փիլիպոսյանի խոսքով, Հայաստանում, որտեղ ծնելիության տեմպերը ցածր են ու առկա է այնպիսի խնդիր, ինչպիսին որ արտագաղթն է, անչափ կարևոր է ընդունել օրենքներ, որոնք հակառակը` կխթանեն ծնելիությունը , կշահագրգռեն կանանց, որպեսզի նրանք հղիանան ու երեխաներ ունենան: Մինչդեռ նման նախաձեռնությունները, որոնք կրճատումներ են ենթադրում, բանախոսի կարծիքով,  կբերեն ծնելիության տեմպերի նվազեցմանը:

 

Իսկ փաստաբան Կարեն Մեժլումյանի դիտարկմամբ` կառավարությունը որոշակիորեն խորամանկություն է անում հղի կանանց տրվող փոխհատուցումը բերելով  նպաստի դաշտ:  Նրա խոսքով, անշուշտ ուրախալի է այն հանգամանքը, որ  չաշխատող կանայք էլ կստանան նպաստ, բայց դա երբեք  չի կարելի անել  աշխատող կանանց հաշվին:

 

«Երեխա են ունենում երիտասարդ տարիքում, երիտասարդները աշխատում են, բնակարանի խնդիր են լուծում, հիփոթեքային վարկ են վերցնում և ահա այստեղ է խնդիրը, քանի որ այդ ընտանիքները հաճախ պլանանվորում են  փակել վարկը  օրենքով հղի կանանց համար նախատեսված  փոխհատուցման գումարի հաշվին:  Ու եթե գիտեն, որ  չեն ստանա այդ գումարը, ապա շատ հնարավոր է, որ  ուղղակի կհետաձգեն երեխա ունենալը  ու կսպասեն, մինչև վարկը մարեն: Հասկանալի է, որ դա կարող է տարիներ տևել»,- նշեց փաստաբանը:

 

Դեռևս 2010-ից նման  հարցի վերաբերյալ իր բողոքի ձայնը բարձրացրած  ակտիվիստ Տաթևիկ Դավթյանը հիշեցրեց, որ այն ժամանակ էլ  գրեթե նույնաբովանդակ օրենքի դեմ են պայքարել` այն  փոխհատուցման գումարի կրճատում էր ենթադրում  բարձր աշխատավարձ ստացող հղի կանանց: Այդ իսկ պատճառով իր համար  այսօր շատ զարմանալի է, թե ինչպես է կառավարությունը փորձում նոր շունչ հաղորդել այդ նույն  գաղափարներին.

 

«Մենք չենք պատրաստվում լռել, այժմ նամակ է մշակվում, որը կհասցեագրվի ՀՀ վարչապետին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև Ազգային Ժողովին, եթե օրենքն այս տեսքով ուղարկվի ԱԺ: Բացի այս, բողոքի ակցիաներ ենք նախապատրաստում, որոնց մասին ժամանակին կտեղեկացնենք»,- նշեց նա:

 

Նա նույնպես   մատնանշեց այն անհանգստությունները, որոնք ունեն կանայք փաթեթի հետ կապված: Նախ, Տ.Դավթյանի կարծիքով` կառավարությունն այս օրենքով երկու բոլորովին  տարբեր հասկացություն է փորձում  խառնել իրար` ժամանակավոր անաշխատունակություն փոխհատուցումն ու նպաստը: Բացի այդ, փաթեթով  կանանց և տղամարդկանց միջև հավելյալ անհավասարություն է մտցվում: “Կառավարությունը` զրկելով կնոջը իր աշխատավարձի չափով  փոխհատուցումից, ըստ էության, ավելորդ անգամ ասում է կնոջը, որ նա հավասար չէ տղամարդու հետ, և այն ժամանակահատվածում , որ երեխա է  ունենալու, լրիվ չափով չի փոխհատուցվի, այնպես որ պետք է որոշի` պատրաստ է արդյոք  երեխա բերել ու ֆինանսապես տուժվել», – ասաց ակտիվիստը, հավելելով, որ կառավարությունը պետք է այլ ճանապարհներ գտնի չաշխատող կանանց նպաստները վճարելու, այլ ոչ թե մի անարդարությունը շտկի նոր անարդարություն  հիմք դնելով:

 

«Հայտնվելու ենք մի իրավիճակում, երբ երկու կոշիկ ունեցող անձի մեկ կոշիկը տալիս ենք ոտաբոբիկին, արդյունքում երկուսն էլ հավասարապես մեկ կոշիկով են մնում», – եզրափակեց Դավթյանը:

 

Քննարկման վերջում բանախոսները փորձեցին  պատասխանել այն հարցին , թե  ինչ առաջարկություններ ունեն կառավարությանը:   Փաստաբան Կարեն Մեժլումյանի կարծիքով` հարկավոր է  ընդամենը աշխատող կանանց մասով փոփոխություն չկատարել, և եթե ցանկություն կա` տրամադրել նպաստ   չաշխատող կանանց, դրանով իսկ սահմանափակելով փոփոխությունները գործող օրենքում”:  Իսկ թե որտեղից միջոցներ գտնել դրա համար, դա, բանախոսների կարծիքով, կառավարության խնդիրն է, թեպետ մի ծարք եվրոպական երկրների փորձը վկայում է, որ սոցիալական պետություններում նման գումարները առաջանում են, օրինակ, հարուստների համար նախատեսված շքեղության հարկի, այլ ոչ թե միջին աշխատավարձով ծայրը ծայրին հասցնող կանանց հաշվին:

Էնզելա Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուջ մեր կայքում.

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 3803

Գլխավոր էջ