Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները
Մատաղիսցի երեքամյա Մանեն առաջին երեք օրը գյուղի անունը լսել չէր ուզում: Մայրը պատմում է, որ երեխան շատ վախեցած էր, ու մի քանի օր չէր ժպտում, չէր շփվում: Հիմա արդեն խոսում է,շփվում է, բայց աչքերում տխրություն կա։
Սկսում եմ Մանեի հետ զրուցել, հարցեր եմ տալիս,որտեղ էիր, ինչ ես հիշում, ինչպես եղավ, բայց բոլոր հարցերս մնաում են անպատասխան: Մայրը օգնության է հասնում ,ու ասում,որ խոսի նկարվի ,որ պապան տեսնի,բայց Մանեն աչքերը կախում դեպի ներքև ու տխուր ժպտում է: Զրուցս սկսում եմ արդեն Մանեի մայրիկի՝ Հռիփսիմե Ասլանյանի հետ,ով երեք մանկահասակ երեխաների ՝մեկ տարեկան զույգ աղջիկների, երեքամյա Մանեի և ամուսնու հորաքրոջ հետ ապրիլի երեքից ապրում են Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: Նրանք չէին պատկերեցնում, որ լույս երկուսի գիշերը կարող են մի քանի րոպեում լքել իրենց տունն ու գյուղը: Կրակոցներ միշտ եղել են ու մատաղիսցիները սովոր էին այդ կրակոցներին: Այդ օրն էլ մտածել են հերթական կրակոցն է :
«Առավոտյան չորս անց կես էր,երբ սկսեցին կրակոցները,հինգ անց կեսի կողմերը մի փոքր հանգստացավ:Առավոտյան արդեն լուսադեմին մեծ պայթուն լսվեց , ու երրորդ ուժեղ պայթունից հետո ամուսինս ասաց, որ արագ շորերը հավաքենք ու դուրս գանք: Մենակ հասցրել եմ արտաքին շորեր հագցնել ու դուրս գալ , պիժամայով դուրս ենք վազել , ու ամուսինս մեզ հասցրել է գազելով Ստեփանակերտ…
Իսկ 53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը 27 տարեկան էր, երբ առաջին պատերազմը տեսավ: Ասում է, որ այս հարձակումը հիշեցնում է նախկին դաժան օրերը՝ այն ժամանակ էլ գյուղը ծխի մեջ կորավ, արկերի ձայնն ու երեխաների լացի ձայնը միախառնվեցին իրար: Կարողացել են փրկվել այդ ամեն ինչից:Այս անգամ էլ փրկվեցին: Որդին՝ Արցախը, նրանց հասցրել է Դրմբոն, որտեղ դարձյալ եղել են մեծաթիվ մարդիկ, ովքեր նույնպես ապաստան են փնտրել թշնամու հարձակումից:
Իսկ արդեն Դրմբոնում նստել են Հայաստան մեկնող «Գազելը» ու հասել Երևան: «Գազելի մեջ մի ութ կնիկ կար, որից երեքը հղի էին, մի տասն էլ՝ երեխա: Նստել ենք ու առանց դակումենտի եկել: Ահավոր էր, որտեղ ավտոն կանգնում էր, ասում էինք, թե հենա ճամփին մի տեղ կկրակեն, կխփեն: Որ անցանք Հայաստանի սահմանը, արդեն սիրտս մի քիչ…», – հուզված պատմում է տիկին Ջուլիան:
Այս պահին նրանք Հայաստանում են , բայց հոգով ու մտքով Արցախում՝ որդու կողքին, հարազատ գյուղում: Նրանք ոչինչ չեն հասցրել իրենց հետ վերցրել, անգամ՝ անձնագրերն ու այլ փաստաղթեր: Միայն երեք օր հետո, երբ ամուսինն իջել է գյուղ, վերցրել է փաստաթղթերը: Տունը ամբողջովին թալանված ու ավերված է գտել: «Գումար ունեիք հավաքած վիրահատությանս համար,բայց ոչ մի բան չէր մնացել ոսկեղեն ամեն ինչ տարել էին»,- ասում է Հռիփսիմեն: Մանկահասակ երեք երեխաների հետ հայրական տանը ապաստան գտած ընտանիքի օգնության կարիք ունի ՝ հագուստ, սնունդ… Բայց ամենաշատը նրանք խաղաղություն են ուզում ու րոպե առաջ գյուղ վերադառնալ են ուզում…
«Րոպե առաջ ուզում ենք գյուղ վերադառնալ,մեր տունն ու աշխատանքը այնտեղ է»,-ասում է Հռիփսիմեն , իսկ Ջուլիետան էլ ավելացնում է, միայն թե հանգիստ լինի կրակոց չլինի ,չնայած եթե մեկ կրակոց լինի էլի ոչինչ ,բայց ոչ էսպես որ եղավ՚»…
Հ.Գ Մատաղիսցի այս ընտանիքը մի քանի մասի է բաժանվել . ապրիլի 2-ի դաժան գիշերվանից հետո նրանք Հայաստանի տարբեր ծայրերում են ապաստան գտել. 53 -ամյա Ջուլիետա Սարգսյանը Երևանում է՝ հորաքրոջ տանը, հարսը մանկահասակ երեք երեխաների հետ՝ Աշտարակում, քույրը՝ Մասիսում, մյուսները՝ Հրազդանում: Որդին՝ 27-ամյա Արցախը, մնացել է Արցախում…
Արմինե Գեւորգյան
Դիտումների քանակը` 3651