Երեք պատմություն մասնագիտութուն (չ)ընտրելու մասին
Սյուզաննա. «Հաճախ ասում են ՝դիպլոմն օժիտս է»
-Մենք հայերս սովորող ազգ ենք, սիրում և գնահատում ենք կրթությունը, կրթությունն է , որ պահել է մեզ մինչև օրս,- պապս միշտ այդպես էր ասում և ես մեծացել եմ մեկ համոզմունքով, ինչ ուզում է լինի ես պետք է կրթություն ստանամ,-պատմում է WomenNet.am-ի զրուցակից Սյուզաննան:
Նա 31 տարեկան է, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, մասնագիտությամբ սուրդո մանկավարժ է, երբեք չի աշխատել իր մասնագիտությամբ, և ինչպես ինքն է նշում երբեք էլ չի աշիատելու:
– Երբ ես 8-րդ դասարանում էի սովորում, ամբողջ ընտանիքը խառնվել էր իրար, ինձ համար կրկնուսույց էին փնտրում, որ պարապեմ և ընդունվեմ ԲՈՒՀ: Ես էլ էի անհանգստացած, չէ որ իմ դասարանում բոլորը արդեն պարապում էին: Հիշում եմ անգամ լաց եղա, քաի որ իմ դասընկերը ասել էր, որ բոլոր լավ դասախոսները մինչև սեպտեմբերի 15-ը արդեն զբաղված են լինում և եթե ես ուշանամ չեն կարող լավ դասախոս գտնել, այնուամենայնիվ մեզ հաջողվեց լավ դասախոս գտնել և հիշում եմ, որ ես այդ ժամանակ երջանիկ էի ու հպարտ միայն այն մտքից, որ այժմ ես էլ բոլորի նման պարապում, ոչ մեկից պակաս չեմ, հետ չեմ մնացել, ընդունվելու եմ, ինչպես իմ դասարանցիները:
Սովորելու հանդեպ մեծ սեր երբեք չեմ ունեցել, ուղղակի դպրոցից հետո ինչ պետք է անեի, աշխատելու համար որևէ մասնագիտություն չունեի, հո չէի նստելու տանը և ի վերջո իմ բոլոր դասարանցիները պարապում էին: Երկու տարի պարապեցի և ընդունվեցի Մանկավարժական համալսարան: Հիշում եմ պապիկիս հպարտությունը, պարծենում էր. «Աղջիկս այնպիսի մասնագիտություն ունի, որ ամեն մարդ չի կարող անել, թարգմանչի գործ ա, թարգմանչի, ինչի հեշտ գործ ա, ամեն մարդ չի կարող անել»: Ես երբեք չեմ մտածել աշխատելու մասին, այն ժամանակ սովորում էի, ճանի որ բոլորն են սովորում, հետո ամուսնացա: Դիպլոմն իհարկե ունեմ, հաճախ ասում են` «օժիտս է»,- ծիծաղում է նա,- արդեն 10 տարի դրված է դարակում: Ես չեմ սովորել որովհետև սիրում էի այդ մասնագիտությունը, կամ ուզում էի աշխատել հետագայում, հայ ընտանիքներում կարծես ընդունված է ավարտելուց հետո անպայման պետք է սովորել, չսովորելը մի տեսակ ամոթ է: Ես աշխատելու մասին հիմա չեմ մտածում, երեք երեխա ունեմ, մեծ տուն, գնացող-եկողն էլ շատ. այս ամենն ինձ լրիվ բավական է:
«Աջիկների մոտ մասնագիտական հմտությունների բացը պայմանավորված է աղջիկների վաղ ամուսնություններով, ինչը նրանց խանգարում է դպրոցն ավարտելուց հետո ստանալ մասնագիտական կրթություն։ Այսպես, 18-22 տարեկան աղջիկների 33%-ն արդեն ամուսնացած են և գրեթե բոլորը ծանրաբեռնված ընտանեկան և կենցաղային հոգսերով։ Համեմատության համար նշենք, որ նույն տարիքային խմբի տղաների ընդամենը 3.5%-ն է ամուսնացած»։
«SAY YES» ծրագրի բազային ցուցիչների գնահատման հետազոտություն,Վորլդ Վիժն Հայաստան
Նաիրա. «Ես էլ կարող էի փոխգնդապետ լինել»
Նաիրան 38 տարեկան է, նա ապրում է գյուղում և զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Ընթերցանության մեծ սիրահար է, գրքերը նրա հյուրասենյակի գլխավոր զարդն են, իրենց պատվավոր տեղում՝ փակվող պահարանի մեջ: Նաիրան միշտ երեզել է բարձրագույն կրթություն ստանալ, սակայն իրադրությունները դասավորվել են այնպես, որ սովորելը նրա համար երազանք էլ մնացել է.
– Ես դպրոցում գերազանց էի սովորում, ինձ մոտ պատրաստ պետք է լինեին բոլոր դասերը, չպետք է լիներ մի դաս, մի բան, որը ինձ հարցնեին և ես չկարողանայի պատասխանել: Ես այնքան վստահ էի, որ շարունակելու եմ ուսումս, և հաճախ ասում էի, ես առանց դասախոսի մոտ պարապելու եմ ընդունվելու, ինքս կսովորեմ ինչ պետք է: Բոլորը հավատում էին, որ ես կընդունվեմ, չէ որ դասարանում լավագույնն էի:
Այդ տարիներին Ոստիկանական Ակադեմիան նոր էր բացվել, երբ ես իմացա, որ աղջիկներն նույնպես կարող են ընդունվել, շատ էի ոգևոևվել, ուզում էի դառնալ որտիկան, ասում էի, ուզում եմ ծառայել հայրենիքիս: Հետաքրքրվել և իմացել էի, որ Ակադեմիա ընդունվելու համար պետք է հանձնել հայոց լեզվի, հայոց պատմության և ֆիզկական պատրաստվածության քննություններ: 90-ականներին այսօրվա հնարավորությունները չկային, այն ժամանակ որևէ բան իմանալու համար պետք է ինքդ փնտրեիր և գտնեիր: Հայթայթել էի Հայոց պատմության դասագիրք, ( այդ գիրքը այն տարիներին դժվար էր հայթայթել, մանավանդ գյուղում), արդեն ԲՈՒՀ-ում սովորող իմ համագյուղացի աղջկանից վերցրել էի նրա հայոց պատմության տետրերը, գտել էի ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ նորմատիվները և ջանասիրաբար պարապում էի: Բայց ստացվեց այնպես, որ ես սիրահարվեցի մեր համագյուղացի մի երիտասարդի: Մեկ տարի ընկերություն էինք անում, դե այն ժամանակ այդ ամենն այլ կերպ էր, նա ուղղակի առավոտյան մեր փողոցում սպասում էր, միասին գնում էինք դպրոց, իսկ դասերից հետու ուղեկցում էր տուն:
Նման նորությունը, մանավանդ գյուղում գաղտնի չես պահի, հարևանները տատիկիս ասել էին, որ մեր գյուղի այսինչ տղան մեր փողոցի երեխաների հետ գնում է դպրոց ու գալի, և քանի որ ամենամեծ աղջիկը ես եմ, ուրեմն ինձ համար է գալիս: Տատիկս ել այս ամենը պատմել էր պապիկիս:
Մեր տանը մեծ աղմուկ բարձրացավ, որ իբր ես խայտառակ եմ անում մեր ազգն ու ցեղը, բոլորը արդեն խոսոում են, որ ես ման եմ եմ գալիս տղայի հետ, ինչ կասեն գյուղացիք, նստեմ շեմին, գան թքեն ճակատիս,- ասում էր պապիկս,- խայտառակ եղանք գյուղով մեկ: Որոշեցին, որ տղան գա ինձ նշանի ավարտեմ դպրոցս ու ամուսնանամ նրա հետ: Իբրև թե անունս դուրս ա եկել, արդեն ուրիշ ճար չկա:
Օգոստոս ամիսն էր, նշանվեցինք: Երբ դասարանցիներս դասղեկիս հետ եկան ինձ շնորհավորելու, դասղեկս ասաց, որ դպրոցի տնօրենը ասել է, որ նշանված աղջիկը չի կարող դպրոց գալ, դա անթույլատրելի է: Դա ինձ համար մեծ հարված էր, երկու ամսից ամուսնացանք և իմ բուհ սովորելը այդպես էլ երազանք մնաց:
Փոքր տղաս 12 տարեկան է, վերջերս նա ինձ խնդրել էր իրեն տանել Ազգային ժողովի բակը: Այնտեղ տեսա ոստիկան մի կնոջ, նա ինձ համար իմ երազանքի մարմնացումը կարծես լիներ: Մոտեցա և զրուցեցի նրա հետ, պարզվեց նա իմ տարիքին է, համակարգում աշխատում է արդեն 15 տարի և արդեն փոխգնդապետ է: Հուզմունքից սեղմվել էր կոկորդս. «Աստված իմ, ես էլ կարող էի փողգնդապետ լինել»…
«Կանանց ընտրած կրթական ուղղություններում նկատվում է տղամարդկանց ևկանանց շերտադասման ակներև օրինաչափություն:Նախնական և միջինմասնագիտական կրթությունից սկսած՝ կանայք կենտրոնանում են ավանդաբար«կանացի համարվող ֆակուլտետներում», ինչպիսիք են, մանկավարժությունը,առողջապահությունը, արվեստն ու սպասարկման ոլորտը, մինչդեռ երիտասարդտղամարդկանց շրջանում առկա է առավել բազմազան տեխնիկական, հատկապես,շինարարության, տրանսպորտի, մեքենաշինության և համակարգչային տեխնիկայի ճարտարագիտության ոլորտներ մուտք գործելու միտվածություն»:
«Կանանց համար հավասար պայմանների ապահովում բնագիտության,
տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում, 2017թ.
Աստղիկ. «Մանկավարժը կանացի՞ մասնագիտություն է»…
Աստղիկի փոխարեն իր մասնագիտությունը որոշել էին ծնողները` առաջնորդվելով, ինչպես դա հաճախ է պատահում, այն մոտեցմամբ, որ իրենք կյանքն ավելի լավ ենք պատկերացնում, իրենց երեխային էլ լավ են ճանաչում և ավելի լավ գիտենք, թե ինչ մասնագիտություն է պետք ընտրել նրան ավելի լավ ապրելու համար:
Նման դեպքերում հաճախ մասնագիտությունները բաժանվում են զուտ տղայական և աղջկական մասնագիտությունների, երբեմն հաճախ հաշվի չեն էլ առնում իրենց երեխան սիրում է տվյալ մասնագիտությունը թե ոչ: Աստղիկի ծնողները հենց այդպես էլ վարվել էին.
-Հորաքույրս դպրոցի տնօրեն էր, վաստակավոր մանկավարժ և չնայած նա իր ընտանիքն ուներ, սակայն մեր րնտանիքում բոլոր որոշումների կայացման ժամանակ նրա մասնակցությունը պարտադիր էր, նա միշտ պետք է ասեր իր հեղինակավոր կարծիքը: Մեծացել էի նրան որպես լավ կնոջ, հաջողակ մարդու կերպար ունենալով, հաճախ էի փորձում նմանակել նրա շարժուձևը, խոսելաոճը:
Տասներրերդ դասարանում, երբ ես հայրիկիս ասացի, որ ուզում եմ իրավաբան դառնալ, մեր տանն իսկական խուճապ սկսվեց: Ինչպես թե իրավաբան, ես պետք է հորաքրոջս նման մանկավարժ դառնամ, չէ որ դա կնոջ համար լավագույն մասնագիտությունն է, մինչև կեսօր աշխատում ես, այնուհետև կարող ես զբաղվել տան գործերով և երեխաների դաստիարակությամբ: Հորաքույրս ինձ կտեղավորի իր դպրոցում աշխատանքի ես կամաց-կամաց առաջ կգնամ և շատ հնարավոր է մի օր էլ ես դառնամ դպրոցի տնօրեն: Իմ կյանքի պլանն արդեն գծված, ինձ մնում էր հարթ ու ապահով ապրել: Իսկ իմ սիրած իրավաբանությունը տղամարդու գործ է, ինչ է պետք է գնամ դատարաններում ելույթ ունենամ, աշխատեմ տղամարդկանց միջավայրում, մինչև ուշ գիշեր, կինը չի կարող իրավաբան լինել, դա կնոջ համար չափազանց անհարմար աշխատանք է: Այսպես էին հիմնավորում ինձ հետ չհամաձայնվելը իմ ծնողները:
Մեկ տարի շարունակվող վեճերից հետո ես ընդունվեցի Մանկավարժական (այն ժամանակ) ինստիտուտ, ինչպես ուզում էին ծնողներս: Ավարտեցի, բայց մեկ օր էլ չեմ աշխատել, չեմ սիրում այդ գործը, չաշխատեցի և վերջ: Ծնողներիս պլանները ամբողջովին խափանվեցին: Ես իրավաբան չդարձա, բայց մանկավարժ էլ չդարձա, ավելին այդպես էլ չամուսնացա…
«Հարցված ուսուցիչների մոտավորապես կեսը գտնում են, որ «կանայք և տղամարդիկ պետք է պահեն ավանդական մասնագիտությունները». ավելին, ուսուցիչների 56 տոկոսը գտնում է, որ տղամարդիկ կարող են ընտրել իրենց ցանկացած մասնագիտությունը: Նույն հետազոտության արդյունքներով հաստատվել է, որ սեռի հատկանիշով պայմանավորված ավանդական կարծրատիպեր առկա են հենց ավագ դպրոցի աշակերտների շրջանում: Մասնավորապես, հետազոտությանը մասնակցած աշակերտների ընդամենը 43 տոկոսն է գտնում, որ «կինը կարող է ընտրել իր ցանկացած մասնագիտությունը», մինչդեռ հարցվածների կեսը նշել է, որ «կան մասնագիտություններ, որոնք կինը չի կարող ունենալ»: Հարցվածների կազմում՝ հետազոտությանը մասնակցած տղաների մեծամասնությունը (73 տոկոս) գտնում են, որ «կան մասնագիտություններ, որոնք կինը չի կարող ունենալ»:
«Կանանց համար հավասար պայմանների ապահովում բնագիտության,
տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) բնագավառներում, 2017թ.
Կարինե Պետրոսյան
Դիտումների քանակը` 1680