Նոյեմբերի 19-ին տղամարդկանց միջազգային օրն է . հայրության ընկալումները Հայաստանում
Նոյեմբերի 19-ին աշխարհի շատ երկրներում նշվում է Տղամարդկանց միջազգային օրը (International Men’s Day, IMD)։ Գաղափարի հեղինակն էր Վեսթ-Ինդիայի համալսարանի դոկտոր Ջերոմե Տիլուկսինգխը, ով ընտրել է նոյեմբերի 19-ը, քանի որ հենց այդ օրն է ծնվել նրա հայրը։ Տոնի գաղափարի հեղինակի կարծիքով, այս օրը հնարավորություն է ընձեռում ցույց տալ, թե ինչ դեր ունի տղամարդը հանրության մեջ և երեխաների դաստիարակման գործում, ինչպիսի ձեռքբերումներ նա ունի և դեռ կարող է ունենալ։ Առաջին անգամ այս օրը նշվել է 1999 թվականին: Ավելի ուշ այս օրը սկսել են նշել նաեւ Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում եւ մի շարք Եվրոպական եւ Ասիական երկրներում։
Տղամարդկանց միջազգային օրվա հիմնական նպատակն է հանրության ուշադրությունը գրավել դեպի սեռերի անհավասարության խնդիրը, ընդ որում բացահայտելով նաև տղամարդկանց նկատմամբ խտրականության դրսևորումները , մասնավորապես, առողջապահության, ընտանեկան իրավունքի , կրթության ոլորտներում։
Ողջ աշխարհում այս հարցերին լավագույն պատասխանները տալիս են առնականության խնդիրների մասին հետազոտությունները: Հայաստանում նման հետազոտություն առաջին անգամ անցկացվել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ 2016 թվականին: «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է IMAGES միջազգային մեթոդաբանությամբ, որը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում և ադապտացվել նաև Հայաստանի իրականությանն ու յուրահատկություններին: Այն տղամարդկանց փորձի և վերաբերմունքի բազմակողմանի ուսումնասիրություններից մեկն է, որն ընդգրկում է գենդերային նորմերը, գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ վարվող քաղաքականության նկատմամբ վերաբերմունքը, տնային պարտականությունների բաշխումը՝ ներառյալ երեխայի խնամքը և տղամարդկանց՝ իբրև հայրերի ներգրավվածությունը, ընտանեկան բռնությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը, սթրեսը, բավարարվածությունն ամուսնական կյանքից և այլ մինչ այդ մեզանում քիչ ուսումնասիրված խնդիրները:
Հարցմանը մասնակցել էր 1600 ՀՀ քաղաքացի՝ Երևանում և մարզերում, 18-59 տարիքային խմբում:Դաշտային աշխատանքներն իրականացրել էր Հայաստանում «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը (IPSC): Տվյալների վերլուծությունը և զեկույցի նախապատրաստումը կատարվել է ազգային փորձագետներ Ջինա Սարգիզովայի և Վլադիմիր Օսիպովի կողմից:
Ուսումնասիրության արդյունքները հստակորեն ցույց տվեցին, որ առնականության, կանացիության, գենդերային հավասարության, սեռականության, ընտանիքի այլ անդամների, այդ թվում՝ երեխաների հետ հարաբերությունների, տնային պարտականությունների բաշխման, ինչպես նաև ընտանեկան բռնության և հասակակիցների կողմից բռնության ընկալումները տեղավորվում են հայրիշխանական և «ավանդական» խստահայաց սոցիալական նորմերի շրջանակում, որոնք դեռևս լայնատարած են հայ հասարակությունում:
WomenNet.am-ն առիթ ունեցել էր անդրադառնալ այս հետազոտության արդյունքներին ընտանեկան բռնության և հասարակությունում կնոջ դերի համատեքստում: Այս անգամ ներկայացնում ենք դրվագներ հետազոտությունից, որոնք վերաբերում են հայրության խնդիրներին:
Լուսանկարը՝ Գրիքոր Ավետիսյանի
Տղամարդկանց՝ իբրև հայրերի մասնակցությունը. ծնողավարման խնդիրները Հայաստանում
Առնականության ընկալման կարևոր ասպեկտ է հանդիսանում երեխայի խնամքի հարցում հոր՝ իբրև ծնողի ներգրավվածությունը։ Հայրությանը նվիրված մի շարք պատմական և սոցիոլոգիական ուսումնասիրություններ և ժամանակի բյուջեի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ վերջին հարյուրամյակի ընթացքում հայրության ուղեցույցներն ու փորձն անընդհատ փոխվում են։ Հայրերը ավելի ու ավելի են ներգրավվում երեխայի խնամքի ու կրթության մեջ։
-Ընդհանուր առմամբ, հետազոտության մասնակից տղամարդիկ կարծում են, որ իրենց շփումը երեխաների հետ կայուն է և կախված չէ ամուսնության մեջ իրենց զուգընկերների հետ հարաբերություններից։ Այսպես՝ հարցվածների 76%-ը համաձայն չեն հետևյալ պնդման հետ. «Վախենում եմ, որ կկորցնեմ կապը երեխաներիս հետ, եթե բաժանվեմ»։ Չնայած վերոնշյալին՝ հարցվածների 85%-ն ընդունում է, որ իրենց դերակատարումը երեխայի խնամքի հարցում ընդամենը օժանդակ է («Ես երեխաներիս հոգածության մեջ օգնականի դեր եմ կատարում») և սահմանափակվում է մատակարարողի պարտականությամբ (89.9%)։ Տղամարդ հարցվածների մոտավորապես կեսը (54.8%) չափազանց քիչ ժամանակ է տրամադրում երեխաներին աշխատանքային գերծանրաբեռնվածության պատճառով։
-Ինչքան ցածր է տղամարդկանց կրթամակարդակը, այնքան բարձր է այն տղամարդկանց տոկոսը, ովքեր համաձայն են «Իմ դերը երեխաների խնամքի հարցում հիմնականում օգնական լինելն է» պնդման հետ: Այս հարցին դրական պատասխան տված տղամարդկանց ութսունութ տոկոսն ունեն թերի միջին մասնագիտական կրթություն, 54.6%-ը՝ միջին մասնագիտական կրթություն, 57.8%-ը՝ մասնագիտական տեխնիկական կրթություն և 52.4%-ը՝ բարձրագույն կրթություն
-Հարցված տղամարդկանց մոտ 12%-ը և կանանց 10%-ը նշել են, որ նրանք երեխայի խնամքը միասին են կազմակերպում , հարցված կանանց և տղամարդկանց համապատասխանաբար 57% և 2% նշել են, որ նրանք դա միայնակ են անում: Տղամարդկանց հիսունչորս տոկոսը և կանաց ընդամենը 0.1%-ը նշել են, որ դա իրենց զուգընկերներն են անում: Երբ զուգընկերը հիվանդ է, ընտրանքի տղամարդկանց 3%-ը և ընտրանքի կանանց 60%-ը երեխայի հետ տանն են մնում: Հարցված տղամարդկանց 46%-ն ու կանանց 0.4%-ը նշել են, որ իրենց զուգընկերն այդ անում են ի հեճւկս հիվանդության: Իսկ տղամարդկանց 22%-ը և կանանց 11%-ը նշել են, որ նրանք են երեխայի խնամքով զբաղվում, երբ զուգընկերը հիվանդ է:
-Տղամարդու կատարած աշխատանքի անհամապատասխանությունը հաճախ է երևան գալիս տղամարդկանց և կանանց գնահատումներում: Սա կարող է նշանակել, որ տղամարդը չափազանցնում է իր՝ անգամ փոքրիկ ներդրումը երեխայի խնամքի մեջ, քանի որ դա շեղում է ավանդական մոտեցումներից և գերագնահատվում է իր կողմից: Մինչդեռ կանայք սա դիտարկում են իրական օգնություն ստանալու տեսանկյունից, բայց շատ դժվար է ասել, թե արդյոք իրենց գնահատումն ավելի օբյետկիվ է, թե նրանք, այնուամենայնիվ, թերագնահատում են տղամարդու ներդրումը: Երեխային դպրոցից/ ցերեկային խնմքի կենտրոնից վերցնելը զուգընկերներից մեկի կողմից է արվում ըստ տղամարդկանց 13%-ի և կանանց 12%-ի: Տղամարդկանց յոթ տոկոսը և կանանց 27%-ը նշել են, որ նրանք դա հիմնականում ինքնուրույն են անում և տղամարդկանց 21% ու կանանց 4%-ը նշել են, որ դա զուգընկերներն են անում:
-Երեխայի հետ անցկացրած ազատ ժամանակը, թվում է, զուգընկերները համեմատաբար հավասար են բաշխել: Երեխայի հետ խաղալը կամ ազատ ժամանակ տարբեր գործողությունները միասին են ձեռնարկվում ըստ տղամարդկանց 43%-ի և կանանց 34%-ի: Հարցված տղամարդկանց ընդամենը 7% -ը և հարցված կանանց 27%- ը նշել են, որ նրանք դա հիմնականում ինքնուրույն են անում, իսկ տղամարդկանց 16% և կանանց 2%-ը նշել են, որ մեծամասամբ իրենց զուգընկերներն են զբաղվում դրանով:
-Ըստ հարցված տղամարդկանց 34%-ի և կանանց 25%-ի նրանք երկուսն էլ կշտամբում են երեխային և ենթարկում խոսքային կարգապահության. Տղամարդկանց տասներկու և կանանց 37%-ը նշել են, որ նրանք դա մեծամասամբ ինքնություն են անում, իսկ տղամարդկանց 18% և կանանց 1%-ը մատնացույց են աշել, որ իրենց զուգընկերներն են դրանով զբաղվում:. Երեխային ապտակելու կամ ծեծելու դեպքերը տեղի են ունեցել ընտանիքների 6%- ում: Տղամարդկանց 5%-ը և կանանց 24%-ը նշել են, որ իրենք են ապտակել կամ ծեծել երեխային, իսկ տղամարդկանց 9%-ը և կանանց 0.7%-ը նշել են, որ նմանօրինակ վարքագիծը բնորոշ է իրենց զուգընկերներին:
Փաստորեն, քանի որ կանայք ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխայի հետ, և հասարակությունը կանանց է ընկալում իբրև երեխայի հիմնական ուսուցանող, հենց կանայք են մեծամասամբ պատժամիջոցներ կիրառում: Այս դեպքում հայրերն իրենց պահվածքը համապատասխանեցնում են «վատ տղա չլինելու» սկզբունքին: Սա նաև հավելյալ բարոյական բեռ է դառնում կանանց համար: Քիչ ներգրավվելով երեխայի ամենօրյա անցուդարձը, տղամարդը հայտնվում է շահեկան իրադրության մեջ, նրա խոսքերն ավելի մեծ արժեք են ունենում հազվադեպության հաշվին: Երեխայի տակդիրներն ու շորերը հերթով փոխելը նշված է տղամարդկանց 6%-ի և կանանց 4%-ի զեկույցներում: Ըստ հարցված տղամարդկանց 0.6%-ի և կանանց 45%- ի՝ նրանք դա միայնակ են անում, իսկ տղամարդկանց 45% և կանանց 0.3%-ը նշել են, որ իրենց զուգընկերներն են դրանով զբաղված:
-Երեխայի տակդիրներն ու շորերը հերթով փոխելը նշված է տղամարդկանց 6%-ի և կանանց 4%-ի զեկույցներում: Ըստ հարցված տղամարդկանց 0.6%-ի և կանանց 45%- ի՝ նրանք դա միայնակ են անում, իսկ տղամարդկանց 45% և կանանց 0.3%-ը նշել են, որ իրենց զուգընկերներն են դրանով զբաղված:
-Երեխային միասին են լողացնում ըստ տղամարդկանց 7%-ի և կանանց 4%-ի: Հարցված տղամարդկանց մեկ տոկոսը և կանանց 51%-ը նշել են, որ նրանք դա հիմնականում մենակ են անում: Ըստ տղամարդկանց 49% և կանանց 0.6%-ի՝ նրանց զուգընկերներն են դրանով զբաղվում:
-Երեխաների անձնական խնդիրները համատեղ են քննարկվում ըստ հարցված տղամարդկանց 34%-ի և հարցված կանանց 25%-ի: Տղամարդկանց հինգ տոկոսը և կանանց 31%-ը նշել են, որ հարցվածն հիմնականում ինքն է դրանով զբաղվում, իսկ տղամարդկանց 17%-ը և կանանց 2% -ը նշել են, որ իրենց զուգընկերներն են անում դա:
-Ըստ տղամարդկանց 17%-ի և կանանց 11%-ի՝ նրանք միասին են երեխային օգնում տնային աշխատանք կատարելիս: Տղամարդկանց հինգ և կանանց 35%-ը նշել են, որ միայն հարցվածն է դա անում, իսկ տղամարդկանց 23%-ը և կանանց 1%-ը նշել են, որ իրենց զուգընկերներն են դրանով զբաղվում: Ուստի, դժվար չէ նկատել, որ բոլոր այս պատասխաններում, որոնք հաստատում են, որ տղամարդիկ և կանայք այս կամ այն պարտականությունը կատարում են միասին, տղամարդիկ շեշտել են, որ իրենք բոլոր այս պարտականություններն իրացնում են ավելի հաճախ, քան կանայք են վկայում այդ մասին: Երբ դիտարկում ենք այս պարտականությունների վերաբերյալ պատասխանները առանձին, ակնհայտ է դառնում, որ տղամարդկանց ներդրումը մեծ չէ:
-Չնայած այն փաստին, որ ծնողների 50% հայտնել են, որ հաճախ են խնամում երեխաներին, 48%-ը տանն են մնում, եթե երեխան հիվանդ է, 30%-ը երեխային վերցնում են դպրոցից և 47%-ը խաղում են երեխաների հետ, ըստ սեռային բաշխման՝ տվյալները ցույց են տալիս, որ բոլոր այս պարտականություններն ավելի հաճախ կատարվում են կանանց, քան տղամարդկանց կողմից:
-Տարբեր հոգեբանական հետազոտութուններ հաստատում են, որ «հայրությունը, ինչպես պարզվում է, բարդ և ունիկալ երևույթ է, որը նշանակալի հետք է թողնում երեխաների զգայական և ինտելեկտուալ աճի վրա: Հայրը՝ որպես տղամարդ ծնող, եզակի ներդրում ունի ծնողական հոգածության նախագծում. Նմանապես, մայրը՝ որպես կին, յուրօրինակ ազդեություն ունի իր երեխայի կյանքի և զարգացման վրա: Այս տարբերությունն ինքնին տալիս է երեխաներին հակադիր շփումների ավելի լայն և հարուստ փորձ , ավելի, քան միայնակ ծնողի մեծացրած երեխաների դեպքում:
Երեխաները շատ վաղ տարիքից սովորում են իրենց փորձից, որ տղամարդիկ և կանայք տարբեր են և ունեն կյանքի, այլ մեծահասակների և երեխաների հանդեպ տարբեր դիրքորոշումներ: Հայրերը հակված են խաղալ (37%), իսկ մայրերը՝ հոգ տանել երեխաների մասին (62%): Հայրերը խրախուսւոմ են մրցակցությունը, մայրերը խրախուսում են արդարությունը: Մեկ գործելաոճը քաջալերում է անկախությունը, մինչդեռ մյուսները քաջալերում են անվտանգությունը: Երկուսն էլ իրենց յուրօրինակ ձևով են ապահովում անվտանգությունը և վստահութունը՝ սիրո և ֆիզիկական մտերմության միջոցով:
Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 2176