Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»
2020-ի Կանանց միջազգային օրվա թեման՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները», համահունչ է ՄԱԿ–Կանայք գործակալության կողմից հայտարարված « Հավասարություն Սերունդ» արշավին, որը նվիրված է կանանց և աղջիկների հզորացման ճանապարհային քարտեզ համարվող Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակին:
Այս տարի հատկանշական է նրանով, որ ի թիվս այլ հոբելյանական միջոցառումների, նշվելու է նաև ՄԱԿ-Կանայք կառույցի հիմնադրման 10-ամյակը;
Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման 25-ամյա ամփոփումը փաստում է, որ չնայած որոշակի առաջընթացին, իրական փոփոխությունները տագնապալիորեն դանդաղ են ընթանում աշխարհի կանանց և աղջիկների մեծամասնության համար: Թեպետ աշխարհը կատարել է աննախադեպ առաջխաղացումներ, բայց ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության: Բազմաթիվ խոչընդոտներ մնում են անփոփոխ՝ օրենքի մակարդակով կամ մշակույթային նորմերում: Կանայք և աղջիկները շարունակում են թերագնահատվել. նրանք ավելի շատ են աշխատում, ավելի քիչ գումար են վաստակում և ավելի քիչ ընտրություն ունեն, նրաք վերապրում են բռնության բազմաթիվ ձևեր տանը և հասարակական վայրերում: Ավելին, գոյություն ունի դժվարությամբ հաղթանակած ֆեմինիստական նվաճումների հետընթացի զգալի սպառնալիք:
2020 թվականն ընձեռում է անվիճելի հնարավորություն`գլոբալ գործողությունները մոբիլիզացնելու համար` գենդերային հավասարության և բոլոր կանանց և աղջիկների մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:
Նշենք, որ Կանանց միջազգային օր / International Women’s day , IWD/ նախաձեռնության շրջանակում այս տարվա համար օրվա կարգախոս է ընտրվել՝ #EachforEqual հեշթեգը/Յուրաքանչյուրը հավասարության համար/ :
Բոլորս միասին և յուրաքանչյուրս կարող ենք օգնել հավասար աշխարհ ստեղծելու գործում, – ասված է նախաձեռնության կողմից տարածված կոչում:
Հատկանշական է , որ մարտի 8-ի կարգախոսն ուղեկցող այս նկարները համընկնում են «ՕքսԵՋեն» հիմնադրամի՝ WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ դեռևս 2015 թվականին Հայաստանում մեկնարկած «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի լոգոյի հետ:
Դիտումների քանակը` 1087