Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ազգային Ժողովն այսօր հրավիրել էր խորհրդարանական լսումներ հասարակական սեկտորի ու արտախորհրդարանական քաղաքական  ուժերի ներկայացուցիչների  մասնակցությամբ՝ նվիրված Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը : Ի տարբերություն  նախորդ  քննարկման, որը տեղի էր ունեցել  նույն հարցով մի քանի օր առաջ  պատգամավորական խմբակցությունների անդամների  հետ,  այս անգամ այլ հարցերի հետ մեկտեղ   մի շարք բանախոսներ անդրադարձան  նաև ընտրովի մարմիններում կանանց ներկայացվածության բարձրացման հարցին :   Հարցը բարձրացվեց եւ՛  հարց ու պատասխանի, եւ՛  մտքերի փոխանակման ընթացքում :

 

WomenNet.am – ը անշուշտ կանդրադառնա լսումների ընթացքին առավել մանրամասն : Մինչ այդ  անհրաժեշտ ենք համարում  կանգ առնել   լսումների ընթացքում հնչեցված այն տեսակետի վրա,  ըստ որի  կանանց հարցն իբր երկրորդական նշանակություն ունի եւ  հեշտությամբ իր լուծումը կստանա, եթե մեր երկրում  արդար ընտրություններ անցկացվեն … Այս տեսակետն  առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում է   Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալվող քննարկումների  ընթացքում, ընդ որում  նման դիրքորոշում են արտահայտում նույնիսկ որոշ իրավապաշտպանները :

 

 

Այս անգամ  նման կարծիք հայտնեց  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հորդորելով, որ հասարակական սեկտորը միանա  ընտրությունների կեղծման դեմ  ընդդիմության կողմից  ներկայացվող պահանջներին  եւ չվատնի իր ուժերը  այլ «փոքր» խնդիրների, այդ թվում կանանց մասնակցության խնդրի  լուծմանը :

 

 

«Մի գնացեք  ձեր փոքր առաջարկների հետեւից, դրանք բոլորը կլուծվեն, ընտրությունները կեղծելու դեմ պահանջները շատ ավելի առաջնահերթ են, միավորվեք դրանց շուրջ», – հայտարարեց  պատգամավորը :

 

 

Նկատենք, որ բնակչության կեսին վերաբերող խնդիրն, ինչպես նաեւ ցանկացած այլ խնդիր, որ բարձրացվում է ընտրական իրավունքների  շուրջ, ըստ էության,  արդարության  պահանջ  է  եւ  չի կարող երկրորդական լինել :   Բոլոր խնդիրներն առաջնահերթ են, եթե խոսքը գնում է ողջ հասարակության կյանքը կարգավորող  օրենքի  մասին: Այդ իմաստով,  արդարության  պահանջների   տարանջատումը կարեւորների եւ ոչ այնքան կարեւորների,  հատկապես օրենսդիրների կողմից,  անընդունելի է:

 

 

Ինչ վերաբերում է արդար ընտրություններին,  ապա աշխարհում քիչ չեն  այն երկրները, որտեղ ընտրությունների արդյունքները կասկածի տակ չեն դրվում ընդդիմության կամ հասարակության կողմից, սակայն միշտ չէ, որ այդ ընտրությունների արդյունքում կանանց արդար ներկայացվածություն է   ապահոված լինում  ընտրված մարմնում : Իրականում, արդար ընտրությունների անցկացումն  անշուշտ անհրաժեշտ պահանջ է  ժողովրդավարության տեսակետից, սակայն ոչ բավարար կանանց պատշաճ մասնակցությունը ապահովելու առումով : Այլապես,  խորհրդարաններում կանանց ներկայացվածության հարցն  վաղուց արդեն լուծված  կլիներ :

 

 

Դրա հետ մեկտեղ , քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության առնվազն 30 տոկոսի ապահովումը  որպես կանոն բերում է  քաղաքական մթնոլորտի բարելավմանը  եւ քաղաքական խաղի կանոնների  փոփոխությանը … Դա հավասարապես վերաբերվում է եւ իշխանությանը, եւ ընդդիմությանը…

 

WomenNet.am

 

Լսումների ամբողջ ընթացքը կարող եք դիտել Ազգային ժողովի տեսագրությամբ.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

 

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 3500

Գլխավոր էջ