Առաջնագիծ են մեկնում նաև կանայք… / լրացված

Վաղ առավոտից երկրապահ կամավորական խմբերը մեկնում են առաջնագիծ։  Այս մասին է գրում     Sputnik Հայաստան -ի լրագրող Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ   ԵԿՄ գրասենյակի մոտ հանդիպեցին նոր զորացրված երիտասարդների, ովքեր մեծ պատրաստակամությամբ կրկին մեկնում են զորամասեր։ Նրանց առաջնորդում են Արցախյան ազատամարտում կռված քաջերը։

 

Շատերն էլ հենց այս պահին են եկել անդամագրվելու ԵԿՄ, որպեսզի արագ մեկնեն առաջնագիծ։ Այս իրավիճակում զարմանալի չէ, որ նրանց շարքերում կան նաև երիտասարդ աղջիկներ։ Սակայն նրանցից թույլատրվել է առայժմ մեկնել միայն բուժքույրերին։ Մեկնողներին ճանապարհող գեներալներից մեկը հպարտ կեցվածքով հայտնեց. «Բաքուն դեռ մեզանից զինադադար է խնդրելու։ Այդ զինադադարն ուրիշ տեղ կլինի»։

 

Քաջերին յուրովի ճանապարհում էր նաև գրասենյակում 20 տարի աշխատող կինը։ Նա կազմ ու պատրաստ կանգնած ջուր էր ցողում առաջ շարժվող ավտոբուսների հետևից։

 

«Ուզում եմ, որ մեր կանայք չոր աչքերով դիմավորեն իրենց որդիներին։ Մենք ամեն օր աղոթելու ենք մատուռներում, մինչև առաջնագիծ մեկնող տղաները ողջ ու առողջ վերադառնան։ Չեք պատկերացնի` ինչ խիզախ տղաներ ունենք։ Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց տիկին Ժաննան։

 

Իսկ ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ մեկնողները բազմահազար են։

 

«Շարքերն ինքնաբուխ կերպով սկսեցին դիմումներ ներկայացնել` խնդրելով իրենց որպես կամավորական հաշվառել և գործուղել առաջնագիծ համապատասխան հանձնարարությամբ։ Հազարավոր երկրապահներ ցուցակագրված են ու խումբ-խումբ մեկնում են»,-ասաց Վարդան Վարդանյանը։Մեկնողների թիվն ավելի ու ավելի է ստվարանում։

 

Քաշաթաղում կանայք էլ էին  կամավորագրվում առաջնագիծ մեկնելու համար

 

Այս մասին պատմել է Քաշաթաղի շրջանի ղեկավարի տեղակալ, ապրիլի 2-ին Բերձորում ստեղծված քաղպաշտպանության օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Արտուշ Մխիթարյանը: Այս մասին է  գրում «Եռագույն»  արեւմտահայերեն  լրատվական կայքը՝ հղում անելով    Artsakhpress.am –ին :

 

«Կամավորագրվելու համար անընդհատ շտաբ են դիմում քաղաքացիներ, անգամ կանայք են դիմում առաջնագիծ մեկնելու համար: Գալիս են շրջանի բոլոր գյուղերից, խմբերով, առանց տարիքային սահմանափակումների: Յուրաքանչյուրը ցանկանում է օգնել ինչով կարող է»,- ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ քաշաթաղցիների մոտ ամենուրեք առկա է վճռական տրամադրություն՝ հայրենիքը պաշտպանելու համար:

 

Նույնը կատարվում էր Հայաստանում. ԵԿՄ մարզային գրասենյակներում եւ Երեւանում:

 

«Այն, ինչ այս պահին կատարվում է ԵԿՄ Շիրակի մարզային գրասենյակում բառերով նկարագրել հնարավոր չէ, տեսնել է պետք. գրասենյակ են գալիս թե՛ մեծ թվով երիտասարդներ, թե՛ տարեց մարդիկ, անգամ կանայք՝ Ղարաբաղ գնալու, հայրենիքը պաշտպանելու համար…» , – այս մասին է  գրում  «Առավոտ»-ը:

 

«Սահմանին իմ կարիքը կա. կին ազատամարտիկն աղջիկներին թողնում է Երևանում ու մեկնում Ղարաբաղ», – այս կնոջպատմության մասին տեղեկանում ենք  1in.am-ի ռեպորտաժից:

 

 

Մեկ այլ  առաջնագիծ մեկնելու համար հավաքագրվող   կնոջ մասին տեղեկանում ենք   «Արարատ» հեռուստաընկերության  ռեպորտաժից: Խոսքը  Մոսկվայից եկած  երիտասրադ մի հայուհու մասին, ով եկել  էր Երեւանում  ԵԿՄ գրասենյակ՝ Ղարաբաղ մեկնելու նպատակով…

 

 

«Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Ժաննա Գալստյանը դեռ առաջին ահազանգի ժամանակ, երբ թշնամին սկսել էր արկակոծել Թալիշի և Մատաղիսի բնակավայրերը, մեկնել է Մարտակերտի շրջան:  Նա եւս համակարգում է այնտեղ տիրող իրավիճակը», -գրում է  Դիտումների քանակը` 3091

Գլխավոր էջ