Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը տեսաուղերձով անդրադարձել է Հայաստանում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի շաբաթին: Դեսպանը խոսել է Հայաստան-ՆԱՏՕ գործակցության և հայ խաղաղապահների մասին, նշել է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն «սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:
Խոսելով միջոցառման օրակարգի մասին նա ընգծել է, որ դրա շրջանակներում կանցկացվեն նաեւ ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւին նվիրված քննարկումներ: Դեսպանը այդ համատեքստում կարևորել է կանանց մասնակցությունը խաղաղության եւ անվտանգության գործընթացներում եւ նշել , որ այս տարվա հունիսին երեք կին է ավարտել Հայաստանի զինվորական ակադեմիան: Դեսպանը իր ուղերձը հայերենով է հնչեցրել:
Ի դեպ, դեսպանի բաճկոնին ամրացված կարմիր կակաչը՝ խարհրդանշական իմաստ ունի: Այն Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին Լոնդոնի «Թաուեր» աշտարակի մոտ տեղադրված կարմիր կակաչներով հսկայական ինստալյացիայի ծաղիկներից է, որոնք խորհրդանշում են պատերազմում թափված արյունը: Առավել մանրամասն ինստալյացիայի կարդացեք մեր կայքում այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: ՀՀ Արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն` միջոցառման օրակարգում են Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար նոյեմբերի 11-ին կազմակերպվող հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:
Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:
Դիտումների քանակը` 3435