«Ժամանակն է ճանաչել Արցախը». ուղերձը փոխանցվեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին
Այսօր առավոտվանից Հայաստանի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ակցիաներ են կազմակերպել Երևանում մի շարք երկրների դեսպանությունների դիմաց՝ ներկայացնելով ու փոխանցելով նրանց Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման մասին ուղերձը:
«Հորդորում ենք աշխարհի երկրների կառավարություններին և խորհրդարաններին՝ միջազգայնորեն ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դիտարկելով անկախության անհապաղ ճանաչումը որպես Արցախի տարածքում պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք», – ասված է ուղերձում, որին այս պահին միացել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 45 հասարակական կազմակերպություններ և միավորումներ:
Նախաձեռնող ՀԿ-ների կողմից լիազորված ներկայացուցիչների երթը մեկնարկեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից, որտեղ ցուցարարները ընթերցեցին անգլերեն լեզվով իրենց ուղերձը՝ հանձնելով այն դեսպանատան ներկայացուցչին:
Ուղերձում, մասնավորապես, ընդգծվում է, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երկակի ստանդարտներ, ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ այսօր Արցախի Հանրապետության չճանաչված լինելը այնտեղ ապրող խաղաղ բնակիչների և նույնիսկ երեխաների տառապանքն ու մահը «արդարացնող» հանգամանք է դարձել և համոզմունք է հայտնվում, որ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է դառնալ կանանց, երեխաների, տարեցների և երիտասարդների բազմաթիվ կյանքեր խլող դաժան պատերազմը դադարեցնելու և Արցախում հումանիտար աղետը վերացնելու հստակ նախադրյալ:
Հատկանշական է, որ ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում նաև Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով Արցախում իրենց տները լքած կանայք: Նրանք եկել էին հանդիպելու ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ և փոխանցելու իրենց պահանջը աչք չփակել Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների վրա ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Հայաստանի և Արցախի կանանց ակցիաները միավորվեցին «ժամանակն է ճանաչել Արցախը», «Պաշտպանե՛ք Արցախը գենոցիդի վտանգից», «Մի լռե՛ք, եղեռնը կրկնվում է», «Կանգնեցրեք ահաբեկչությունը», « Ճանաչել Արցախը հանուն փրկության» նույնաբովանդակ կոչերի և պաստառների ներքո: Արցախի միջազգային ճանաչումն, ցուցարարների խորին համոզմամբ, միակ ու հուսալի երաշխիքն է, որը կփրկի Արցախում ապրող խաղաղ հայ ազգաբնակչությունը էթնիկ բնաջնջման վտանգից:
Հայաստանի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների երթը շարունակվեց դեպի Մինսկի խմբի նախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, այնուհետև Հնդկասատնի, Հունաստանի, Չինաստանի, Իտալիայի, Միացյալ Թագավորության դիվանագիտական ներկայացուցչություններ: Կանգ առնելով յուրաքանչյուր դեսպանատան դիմաց՝ ակցիայի մասնակիցները բարձրախոսով ընթերցում էին ուղերձն ու հանձնում այն դեսպանատների ներկայացուցիչներին: Ուղերձն, ի դեպ, ուղարկվել է բոլոր Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանություններին:
Լուսանկարները (հեղ. Միլենա Բաղդասարյան)՝
Հունաստանի, Չինաստանի, ԱՄՆ դեսպանատների առջև տեղի ունեցած պիկետներից
Ուղերձի ամբողջական տեքստը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
Ուղերձը բաց է միանալու համար այս հղումով. shorturl.at/nrwLY
Ուղերձին այս պահին միացել են.
- «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավազորման հիմնադրամ
- «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
- «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ ( WomenNet.am կայք)
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
- «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
- «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
- «Հասարակություն առանց բռնության» ՀԿ
- «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ
- «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
- «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
- ՎԻՆՆԵԹ Հայաստան Կանանց Ռեսուրս կենտրոնների ցանց
- Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
- «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
- «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ
- «Իջևանի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ
- «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ
- «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
- «Անգել» Սոցիալական Կրթամշակութային ՀԿ
- «Հեշտ Կյանք» ՀԿ
- «Փրկություն» ՀԿ
- «Սպիտակ Բազե» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ՀԿ
- «Մենք կարող ենք» ՀԿ
- «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
- «Երիտասարդ Տավուշ» ՀԿ
- «Փինք» իրավապաշտպան ՀԿ
- «Սոցիոսկոպ» ՀԿ
- «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոն» ՀԿ
- «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
- «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- «Էֆ Էմ» Անկախ լրագրության հարթակ ՀԿ
- «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ
- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
- «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
- «Երիտասարդական գաղափարներ» երիտասարդական ՀԿ
- «Մարդկային կապիտալի զարգացման տարածքային կենտրոն» ՀԿ
- Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա
- ԵՊՀ գենդերային հետազոտությունների կենտրոն
- Girls in tech-Հայաստան
Դիտումների քանակը` 1356