Զարուհի Փոստանջյանը կոչով է դիմել կանանց նկատմամբ բռնության խնդրով զբաղվող ՀԿ-ներին

Միավորել ուժերը Ստամբուլի կոնվենցիան  ստորագրելու  շուրջ.

 

«ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը մոտ ժամանակներում կնախաձեռնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլի կոնվենցիա) ստորագրումը» , – այսպիսի պատասխան է   ստացել    ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր հարցմանը, որով  սույն թվականի փետրվարի 29-ին  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

 

Ինչպես հաղորդում է  «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը,  պատգամավորի հարցումը  նպատակ ուներ պարզելու   թե ինչու՞ Հայաստանը չի ստորագրում «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվեցիա), քննարկումների ի՞նչ փուլում է գտնվում Կոնվենցիային միանալու հարցը, ի՞նչ խոչընդոտներ են առկա այն ստորագրելու և վավերացնելու համար և ե՞րբ է նախատեսվում ստորագրումը և վավերացումը:

 

Հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացված պատասխանը Զարուհի Փոստանջյանը  հանդես է եկել  կոչով  քաղաքացիական հասարակությանը, մտահոգ քաղաքացիներին, ովքեր պայքարում են բռնության կանխարգելման համար` միավորել ուժերը հիշյալ հարցի շուրջ, ցուցաբերել ակտիվություն և ուշադրություն՝ Կոնվեցիան շուտափույթ ստորագրելու համար:

 

Նշենք , որ Կոնվենցիան  ընդունվել է Ստամբուլում  2011-ին  եւ ուժի մեջ մտել 2014 -ի  օգոստոսի 1-ից : Այն   դատապարտում է կանանց նկատմամբ ցանկացած բնույթի բռնությունը` սեռական բռնությունից մինչև ֆիզիկական և հոգեբանական: Ստամբուլի կոնվենցիայով պետությունները պարտավորվում են ոչ միայն պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրողներին, այլև աջակցել և պաշտպանել բռնության զոհերին:

 

2015-ի տվյալներով Եվրոպայի խորհրդի  միայն 9 անդամ երկիր դեռ չէին  ստորագրել կոնվենացին, դրանց թվում  Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Իռլանդիան, Լատվիան, Լիխտեյնշտեյնը, Մոլդովան և Ռուսաստանը:

 

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում  ՄԱԿ-ի    Կենտրոնակայանում տեղի ունեցածՀամաշխարհային լիդերների  հանդիպմանը  ՄԱԿ-ի անդամ պետություններից  յուրաքանչյուրը, այդ թվում Հայաստանը ,   պարտավորություններ վերցրեցին ՝  գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման հարցերի շուրջ: Հայաստանի կողմից ստանձնված պարտավորություններում  նշված  է, որ պետությունը պարտավորվում է  աջակցել  2013-ին ընդունված «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորւոթյունների» ՀՀ Օրենքի իրականացմանը, ինչպես  նաեւ  ստորագրել   «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Մոլորակ 50/50 մինչեւ 2030» . ինչ է պարտավորվել Հայաստանը

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3096

Գլխավոր էջ