Ստամբուլում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով է ցրել կանանց երթը/ տեսանյութ
Թուրքական ոստիկանությունը Ստաբուլում ուժ է կիրառել Կանանց միջազգային օրվան ընդառաջ երթի դուրս եկած կանանց դեմ: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար պայքարը, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Ոստիկանությունը ցրել է երթը ՝ մասնակից կանանց դեմ ռետինե փամփուշտներ կիրառելով: Հաղորդվում է, որ ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել:
Կանայք երկու օր շուտ են դուրս եկել երթի, քանի որ Ստամբուլի քաղաքապետը չէր թույլատրել մարտի 8-ին նախատեսված նրանց հավաքը` անվտանգության նկատառումներով:
Անկարայում նունպես մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Դիտումների քանակը` 3238