Ջոն Լենոնի «IMAGINE»` ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (ՅՈՒՆԻՍԵՖ) նշեց   Հայաստանում իր գործունեության 20-ամյա հոբելյանը՝  ներկայացնելով հանրությանը    անցած տարիների ընթացքում արձանագրված  ձեռքբերումները եւ հետագա  ծրագրերը:

 

 

Երեկ կայացած հանդիսավոր միջոցառմանը  ներկայացվեց նաեւ   Ջոն Լենոնի «IMAGINE»  հայտնի երգի հիման վրա ստեղծված  հայկական  տարբերակը, որի միջոցով  Հայաստանը  միացավ  ՄԱԿ-ի  Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի 25-ամյակի  կապակցությամբ  վերջերս մեկնարկած համաշխարհային  քարոզարշավին :

 

Հիշեցնենք, որ  քարոզարշավի  շրջանակներում   աշխարհի տարբեր երկրներում    Ջոն Լենոնի «IMAGINE» հայտնի երգի  հիման վրա  ստեղծված  տեսահոլովակներով փորձ է արվում   ուշադրություն  հրավիրել   երեխաների  իրավունքների պաշտպանությանը:

 

 

Imagine.unicef.org կայքի միջոցով նախաձեռնությանը արդեն իսկ միացել են հազարավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից:

 

 

««IMAGINE» -ի հայկական տեսահոլովակը ստեղծել են ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն ու պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը, ռեմիքս տարբերակը` դիջեյ Վակցինան: Լենոնի երգը համախմբել է Ալլա Լեւոնյանին, Սերժ Թանկյանին, Գոռ Սուջյանին, Արթո Թունջբոյաջյանին, կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրակդարյանին եւ Հայաստանի փոքրիկ երգիչներին:

 

 

Երգի ամբողջացված , այսպես կոչված համաշխարհային տարբերակը, որը հեղինակելու է հայտնի դիջեյ Դավիդ Գետան, կթողարկվի ամանորի նախաշեմին։ Ձայնագրության վերբեռնումից ստացված դրամական միջոցները կհանգանակվեն 150 երկիր` երեխաների պաշտպանության եւ օգնության ծրագրեր իրականացնելու համար:

 

 

Նշենք, որ 1971-ին գրված  Լենոնի  հանրաճանաչ «IMAGINE»  երգը  վաղուց արդեն  խաղաղության համար պայքարողների   համաշխարհային օրհներգ էր  հանդիսանում: Այս տարվա սեպտեմբերին  Լենոնի այրին Յոկո Օնոն փոխանցեց այս երգի իրավունքները ՄԱԿ-ին  եւ այժմ  նա  հնչելու  է նոր առաքելությամբ՝   հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի.

 

« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ…  Միայն պատկերացրեք , որ  բոլոր մարդիկ ապրում են  խաղաղության մեջ… Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա… »

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

 

Պատկերացրեք խաղաղությունը…

 

 

UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար

 

 

 

Դիտումների քանակը` 4506

Գլխավոր էջ