Թեմային է անդարադառնում Armtimes.com –ը՝ ներկայացնելով Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած գռեհիկ միջադեպը:
Armtimes.com-ի թղթակցի հաղորդմամբ նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դժգոհություն էին հայտնում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրության վերաբերյալ: Հանրապետական խմբակցության անդամները տեղից ռեպլիկներով արձագանքում էին, որոնց թվում էր նաեւ Լեւոն Իգիթյանը, որին իր գործընկերները պարբերաբար սաստում էին: Նմանատիպ մի իրավիճակում Armtimes.com-ի թղթակիցը լսեց, թե ինչպես է Լեւոն Իգիթյանը հայհոյում: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասաց Լեւոն Իգիթյանը՝ առաջացնելով ՀՀԿ-ականների ծիծաղը: News.am-ի լրագրողի տեսախցիկը ֆիքսել է այդ պահը.
Դրանով վիրավորանքները «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին չեն սահմանափակվել: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին նույնպես դուր չեկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամի քննադատական ելույթն եւ նա տեղից հակադարձեց. «Դե վեր ընգի տեղդ, ռեխդ փակիր»: Կամո Արեյանին ձայնակցեց նաեւ Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը: «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»,- ասաց Նաիրա Նահապետյանը: Նիստի վերջում իր ելույթում փոխքաղաքապետ Կամո Արեյանը` դիմելով խմբակցության ներկայացուցիչներին, ասաց. «Եթե որոշել եք մեր կյանքը դժոխքի վերածել, Աստված Ձեր կյանքն արդեն վերածել է: Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ»…
Ի դեպ, նիստում քննարկվում էր Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը, ինչի կապակցությամբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ այդ կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել: «Այս կոչումներն արդեն մեր Հանրապետությունում.., բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»,- իր ելույթում նշեց Մարինա Խաչատրյանը:
Հ.Գ. Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Երեւանի ավագանու նիստերում վիրավորանքներ են հնչեցվում ընդդիմադիր խմբակցությունների կանանց հասցեին: Ընդ որում , առաջատարի դերում հանդես է գալիս հատկապես Լեւոն Իգիթյանը, որը ,կարծես թե, շատ հիվանդոտ է տանում իրենից տարբերվող կարծիք ունեցող կանանց ներկայությունը: Ցավոք, նրա կողմից ցուցաբերվող անընդունելի պահվածքը ընդդիմադիր գործընկերների նկատմամբ համարժեք գնահատականի չի արժանանում , ինչի հետեւանքով նա շարունակում է շփվել նույն ոճով՝ անտեսելով էթիկայի բոլոր կանոնները:
Ի՞նչ կին, ա՛յ բ… . Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին / լրացված

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե», «Արա, քեզ ի՞նչ»…
Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»
Դիտումների քանակը` 4364