Մարտի 8-ը նշանավորվեց Ազգային ժողովի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ

Մարտի 8-ին ր ԱԺ Ոսկեզօծ դահլիճում Ազգային Ժողովի և կանանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

 

Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝  ստեղծել համագործակցության հարթակ   ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների միջև՝  կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրական հավասարությունն  ապահովելու ուղղությամբ  ջանքերը համատեղելու համար:

 

Ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում: Միջոցառմանը ներկա էին ԱԺ բոլոր խմբակցությունների կին պատգամավորները, միջազգային և տեղական հևասարակական կազմակերպությունների , ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:

 

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոթթա Յոնսոն Ֆորնարվեն և Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Ելույթներով հանդես եկան ԱԺ պատգամավորները և կանանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները… 

Բանախոսներն  անդրադարձան  քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցությանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը: Նրանք խոսեցին  աշխատանքի շուկայում կանանց ու տղամարդկանց  միջև առկա անհավասարությունից, ներկայացրել ոլորտում իրականացված հետազոտությունների  արդյունքները և վիճակագրական տվյալները: Կարևորեցին  հասարակության մտածելակերպի փոփոխությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը,  կարժրատիպերի հաղթահարման ,  կանանց ինքնագնահատականի բարձրացման խնդիրները: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում դիտարկվեց   ոչ միայն  կանանց առաջընթացի տեսակետից, այլ նաև որպես պետության զարգացման գրավական:  Խոսվեց  քաղհասարակության ու պետական ինստիտուտների միջև  համագործակցության  կարևորության մասին, ինչը  արդյունավետ պետական կառավարման նախապայման է հանդիսանում:   Ելույթ ունեցողները ողջունեցին եւ կարևորեցին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Կանանց դերը քաղաքականության մեջ.  շվեդական փորձի ներկայացում» թեմայի շրջանակում  Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ներկայացրեց  իր երկրում տարբեր ոլորտներում գենդերային հավասարության խթանման ուղիները: Նա տեղեկացրեց, որ Շվեդիայի խորհրդարանում կանանց թիվն ավելացել է՝ հասնելով 46 տոկոսի:

 

Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը եւ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ստորագրեցին  փոխըմբռնման հուշագիրը: Իրենց ստորագրությունները դրեցին նաև նախաձեռնությանը միացած  22 հասարակական կազմակերպությունների և կոալիցիաների ներկայացուցիչները, որոնք զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ:  

 

Հուշագրի տեքստն ու ստորագրյալների ցուցակն  այստեղ: 

 

 

Միջոցառումն իրականացվել է «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունն ազգային մակարդակում» ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացնում է ՕքսԵՋեն հիմնադրամը՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

 

Միջոցառման  ուղիղ հեռարձակումը ՝  Factor.am

 

 

Դիտումների քանակը` 1691

Գլխավոր էջ