Սիրիայում մարդասիրական աղետ է

Սիրիայում իրավիՃակը կրկին բարդացել է, բոլոր կողմերից շարունակում են  սպանել, բռնաբարել և վնասել մարդկանց:  Հակամարտության  հետեւանքով, որն արդեն 4 տարի է տեւում, 220 հազար մարդ է սպանվել, 12 մլն-ը՝ հումանիտար օգնության կարիք են զգում, 4 մլն-ը ՝ փախստական են դարձել, 7,6 մլն-ը՝  ներքին տեղահանվածներն են: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը, ապրիլի 24-ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Սիրիայի վերաբերյալ նիստի ժամանակ: Նա կոչ արեց խորհրդի անդամներին հասնել երկրում բռնության դադարեցման:

 

 

Նիստին մասնակցել են նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Էրթարին Կազինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերրիշը և ՄԱԿ-ի ՓԳՀ հատուկ բանագնաց ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին:

 

 

Անջելինա Ջոլին պատմել է Անվտանգության խորհրդի անդամներին սիրիացի փախստականների տառապանքների մասին, և կոչ է արել գտնել ճգնաժամից դուրս գալու քաղաքական որոշում:

 

 

«Ճգնաժամը Սիրիայում ցույց է տալիս, որ միջազգային հանրության՝ դիվանագիտական որոշումներ գտնելու անկարողությունը հանգեցնում է զանգվածային տեղահանումների, միլիոնավոր մարդիկ հայտնվում են աքսորում, ապրում են առանց քաղաքացիության և համարվում են տեղահանված», – ասաց դերասանուհին: Նա հիշեցրեց, որ աշխարհում նման մարդիկ կազմում են ավելի քան 52 միլիոն:

 

 ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսն ընդգծեց, որ ամենից շատ տուժում են երեխաները՝ այսօր  5,6 մլն երեխա անահպաղ օգնության կարիք ունեն , 2 մլն երեխա դպրոց չի հաճախում…

 

 

Նա պատմեց, որ Սիրիայի տարբեր տարածաշրջաններում նկատվել է բռնության սրացում: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելի քան 100 հազար մարդ տեղահանվել է Իդլիբի մարտերի պատճառով: Տեղի 1500 բնակիչներ վիրավորվել են: Քաղաքի հիվանդանոցներից և ոչ մեկը չի աշխատում: Մարդիկ չեն կարող դիմել բժշկական օգնություն ստանալու համար:

 

 

«Չնայած Անվտանգության խորհրդի՝ քիմիական զենքի արսենալի վերացման ուղղությամբ ձեռնարկած կոնկրետ միջոցառումներին, նոր հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Իդլիբում կրկին քիմիական զենք է կիրառվել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի և վնասվածքների»,- ասել է Վալերի Ամոսը:

 

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչը պատմել է Հալեպի օդային ռմբակոծությունների մասին, քաղաքի ծայրամասերում ընդդիմության կողմից տեղադրված պայթուցիկների մասին, թունելներում կառավարության կողմից կիրառվող պայթուցիկների մասին:

 

 

Վալերի Ամոսը հիշեցրել է Դամասկոսի ծայրամասերում «Յարմուկ»  պաղեստինյան ճամբարում տիրող ծանր իրավիճակի մասին: Նա ընդգծել է, որ հարյուր հազար այլ փախստականներ ամբողջ երկրով մեկ նույնպես ապրում են շրջափակման պայմաններում՝ ենթարկվելով խմբակային պատժի:

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը Խորհրդի անդամներին զեկուցել է ՄԱԿ-ի մարդասիրական հաստատությունների՝ սիրիացիներին օգնություն ցույց տալու  ջանքերի մասին: Դրա հետ մեկտեղ նշել է, որ միայն մարդասիրական օգնությամբ խնդիրը չի լուծվի, անհրաժեշտ են քաղաքական լուծումներ:  Նա կոչ է արել Խորհրդի անդամներին հասնել Սիրիայում բռնության դադարեցման, ինչպես նաև պահանջել հայտարարել մարդասիրական դադար, խստացնել պատժամիջոցները, հայտարարել դպրոցներն ու հիվանդանոցները խաղաղության գոտիներ, ինչպես նաև ստեղծել հատուկ առաքելություն՝ շրջափակման մեջ հայտնված շրջաններում իրավիճակը ուսումնասիրելու համար:

 

 

Անվտանգության խորհրդի այդ նիստում ընդունվել է Խորհրդի նախագահի՝ բռնության բոլոր ձևերի անմիջապես դադարեցման մասին հայտարարությունը՝ ուղղված սիրիական հակամարտության բոլոր կողմերին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին

 

Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …

Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան

 

Դիտումների քանակը` 3900

Գլխավոր էջ