Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին

Հունվարի 27-ը աշխարհում նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր:  Օսմանյան կայսրության կողմից կատարված  հայերի ցեղասպանության հետ մեկտեղ հոլոքոստը  համարվում է XX դարի ցեղասպանութան առավել հայտնի օրինակնեից մեկը: ժամանակին Ադոլֆ Հիտլերը հակամարդկային այս սպանդն արդարացնում էր «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին» արտահայտությամբ։

 

Ինչպես հաղորդում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, .հունվարի 27-ին ժամը 14:00-ին «Առագաստ» սրճարանին կից զբոսայգում (Մոսկովյան-Տերյան խաչմերուկ) գտնվող Հոլոքոստի զոհերի հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի միջոցառում (ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն): Այնուհետև ժամը 15:00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում (Տերյան 72) տեղի կունենա հանդիսավոր հավաք, պաստառների ու գրականության ցուցադրություն:

 

Նշենք, որ հունվարի 27–ին Հայաստանը կմասնակցի  նաեւ  Օսվենցիմ (գերմանական անվանումը` Աուշվից) համակենտրոնացման ճամբար-հուշահամալիրում տեղի ունենալիք միջոցառումներին՝  ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյան մակարդակով:

 

Երկրորդ աշխարհամարտի տարիներին այդ  համակենտրոնացման ճամբարում (1940-1945 թվականներին) զոհվել է շուրջ 1 միլիոն 100 հազար մարդ, որոնց 90 տոկոսը` հրեաներ: Ուղիղ 70 տարի առաջ ՝ 1945 թվականի հունվարի 27-ին ճամբարը ազատագրել է խորհրդային բանակը:  Այդ առիթով մի շարք պետություններ հրավիրված են մասնակցելու և հարգանքի տուրք մատուցելու է նացիստական Գերմանիայի օկուպացրած Լեհաստանի տարածքում գտնվող  Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի  զոհերին:

 

2005 թվականին ՄԱԿ-ը հունվարի 27-ը հռչակել է Հոլոքոստի հիշատակի միջազգային օր:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աուշվից-70. փրկվածների ազատությունը, կյանքն ու ժառանգությունը

 

 

Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին

 

Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ

Դիտումների քանակը` 4911

Գլխավոր էջ