Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »

Ամիսներ տևած թեժ պայքարի արդյունքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ու միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը  ստացան կուսակցական պատգամավորների անհրաժեշտ աջակցությունը, որը և գործնականում երաշխավորում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նրանց առաջադրվելու իրավունքը:

Հիլարի Քլինթոնը՝ հայտարարելով  է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու պայքարում  իր հաղթանակի մասին, շեշտել է, որ դիտարկում է այն որպես պատմական իրադարձություն կանանց  իրավունքների համար  պայքարում.

 

«Մեր ծանր աշխատանքից և դաժան պայքարից հետո, մենք կոտրել ենք ամենաբարձր և ամենաամուր «ապակե առաստաղներից» մեկն Ամերիկայում: Առաջին անգամ Միացյալ նահանգների նախագահի պաշտոնի թեկնածուն իգական սեռի ներկայացուցիչ կլինի»,- նշել է Քլինթոնը,  ընդծել ով, որ դա նաեւ  բոլոր այն կանանց ու տղամարդկանց հաղթանակն է , ովքեր   սերնդե- սերունդ  պայքարել են  կանանց իրավունքների համար:

 

Ի դեպ,  Քլինթոնի այս հաղթանակն արձանագրվեց   կանանց ընտրական  իրավունքը ամրագրող  օրենդրական փոփոխության  ընդունումից   ուղիղ 97 տարի անց:  Այդ փոփոխությունով  կանայք   ձայնի իրավունք ստացան  1920 թվականին:  Խոսելով դրա մասին   իր ելույթում՝ Քլինթոնը  նշեց, որ իր մայրը այդ օրենքի ընդունման օրն է ծնվել:  Հիշեց նաեւ այն հանգամանքը , որ 8 տարի առաջ պարտվեց գործող նախագահ  Բարաք Օբամային պրայմերիզի  ժամանակ՝  դեռ այն ժամանակ իր կողմնակիցների հետ  բազմաթիվ ճեղքեր առաջացնելով  «ապակյա առաստաղում»:

 

Այսպիսով, ԱՄՆ-ի պատմության ընթացքում որպես առաջին կին նախագահ Սպիտակ տուն մուտք գործելու ճանապարհին Հիլարի Քլինթոնի միակ մրցակիցը մնում է իր աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկնող Թրամփը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Քլինտոնի ընտրողները վրդովված են Թրամփի կնատյաց արտահայտություններից

Մադլեն Օլբրայթ. «Դժոխքում տեղ կգտնվի այն կանանց համար, ովքեր չեն քվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին»

WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը

Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է

Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց

Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

 

Դիտումների քանակը` 2736

Գլխավոր էջ