ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված համապետական ցուցակում ընդգրկված է պատգամավորության 197 թեկնածու, նրանցից 58-ը կամ  29.4 %-ը կանայք են: Այսինքն  ՀՀԿ-ն այնուամենայնիվ փորձել է  կյանքի կոչել 30/70 համամասնությունը  այս ընտրություններում, թեպետ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ  հենց  իր ներկայացուցիչների  պնդմամբ  այդ դրույթը հետաձգվեց  մինչեւ 2021 թվական:  

 

Ցուցակում ընդգրկված կին թեկնածուների   թվում չաշխատող կանայք չկան: Պատգամավորի թեկնածու կանայք ներկայացված են օրենսդիր ու գործադիր մարմիններում, աշխատում են ՏԻՄ-երում, դպրոցներում, պոլիկլինիկաներում ու այլուր:

 

Ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու: Ցուցակի առավել ուշագրավ փաստն  այն է, որ երկարամյա ՀՀԿ-ական, այժմ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցուցակում ներկայացված երրորդ կինն է՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից ու ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանից հետո: Ի դեպ, նույն  միտումը նկատվում է նաև տղամարդ հայտնի գործիչների պարագայում:

 

Արփինե Հովհաննիսյանը ցուցակի երրորդ հորիզոնականում է: Նա գործադիր մարմին գնաց Ազգային ժողովից: Չնայած երիտասարդ տարիքին (34 տարեկան) նա հասցրել է աշխատանքային հարուստ կենսագրություն ունենալ, սկսել է աշխատել, երբ դեռ 20 տարեկան էր, գործունեությունը սկսել է արդարադատության նախարարությունում՝ 2003-2006թթ.-աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ:

 

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՀԿ-ից, մինչ այդ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր, նախարար նշանակվել է 2015-ի սեպտեմբերին, մեկ տարի անց՝ վերանշանակվել: Նա նաև իրավաբանական գիտությունների թեկնածու է: Վարչապետ Կարեն Կարապետյանի ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ նա համարվում է ՀՀԿ-ի քարոզչական հիմնական դեմքերից:

 

Նախկինում լրագրող Մարգարիտ Եսայանը ցուցակի 8-րդ հորիզոնականում է: Նա օրենսդիր մարմնում է 2012թ. մայիսի 6-ից, երբ պատգամավոր ընտրվեց ՀՀԿ համամասնական ցուցակով՝ ընտրություններից որոշ ժամանակ առաջ անդամակցելով  ՀՀԿ-ին:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ցուցակի 12-րդ հորիզոնականում է: Նա օրենսդիր մարմնում է 1995-ից, 99-ին  ԱԺ է եկել «Միասնության» ցուցակով, 2003-ին՝ ՀՀԿ-ի: Հերմինե Նաղդալյանը նաև ՀՀԿ կանանց խորհրդի նախագահն է, տնտեսական գիտությունների թեկնածու:

 

Ցուցակի 16-րդ տեղում երգչուհի Շուշան Պետրոսյան է, նրան հաջորդում է Շուշան Սարդարյանը, ով վարչապետի խորհրդականն է: Նա եղել է Կարեն Կարապետյանի կողքին՝ «Հայռուսգազարդ»-ում, քաղաքապետարանում եւ այժմ կառավարությունում, դրա հետ մեկտեղ ՀՀԿ-ի նախընտրական շտաբում  գրեթե միշտ համակարգել է լրատվամիջոցների հետ աշխատանքը:

 

Ցուցակի հաջորդ կանայք են՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանը:  Չորրրդ տասնյակում են Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի օգնական Հասմիկ Ափյանը, Մարգարիտ Սիրեկանյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային մրցույթի ծրագրի համակարգողն է:

 

Հինգերորդ տասնյակում է նաև Գոհար Նավասարդյանը:  Նա հաշմանդամություն ունի, տեղաշարժվում է սայլակով: Գոհարն ԱԻՆ-ի տեղեկատվության վերլուծության բաժնի առաջատար մասնագետ է:

 

Նրան հաջորդում է Լուսինե Թունյանը, ով աշխատում է «Զարգացման հայկական գործկալությունում», ապա Մարիա Բարաղամյանը, ով Երևանի քաղաքապետի օգնականն է:

 

Ցուցակում շատ են ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու մանկավարժները՝ Արմինե Հովհաննիսյանը Նաիրիա Զարյան անվան դպրոցի տնօրենն է, Անուշ Սարգսյանը Ռ. Իշխանյանի անվան դպրոցի տնօրենն է, Անահաիտ Ավագյանը թիվ 78 ՆՈՒՀ-ի տնօրենն է, Կարինե Սարգսյանը Նալբանդյանի անվան դպրոցի փոխտնօրենն է, Արևիկ Մաքունցը Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրենն է, Սոֆիա Սիմոնովոն Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրենն է, Կարինե Խաչիկյանը Բյուրեղավանաի միջնակարգ դպրոցի տնօրենն է…

 

Ցուցակում ընդգրկված է նաև Ամասիայի կին համայնքապետը՝  Ջեմմա Հարությունյանը: ՀՀԿ ցուցակում է նաև Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը (140-րդ տեղ):

 

 ***

 

ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված է 118 թեկնածու, նրանցից 32-ը կամ 27 տոկոսը  կանայք են : Հատկանշական է, որ որոշ ընտրատարածքներում կին եւ տղամարդ թեկնածուների թիվը գրեթե հավասար է:

 

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է 12 թեկնածուի, նրանցից երեքը կանայք են՝ Լև Տոլստոյի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյան, Հրանտ Դինքի անվան դպրոցի տնօրեն Մարինա Տոնոյան, Նոր Նորքի մշակույթի տան տնօրեն Ալվինա Հարությունյան:

 

Թիվ 2 ընտրատարածքում առաջադրված է 13 թեկնածու, վեցը կանայք են՝ Հասմիկ Սարգսյան, Անուշ Սարգսյան, Հասմիկ Ղազարյան, Ալվարդ Մանտակունյան, Արմինե Հովհաննիսյան, Ալվարդ Թադևոսյան:

 

Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է 11 թեկնածուի, որից երեքը կանայք են՝ Անահաիտ Ավագյան, Շուշանիկ Հակոբյան, Արմինե Վարդանյան:

 

Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված է 12 թեկնածու, նրանց թվում 5 կին կա՝ Շողեր Վերդյան, Կարինե Սարգսյան, Մերի Սահակյան, Գայանե Մարգարյան, Լիանա Կիրակոզովո:

 

 

Թիվ 5 ընտրատարածքում առաջադրված է 13 թեկնածու, նրանցից չորսը կանայք են՝  Ռիմա Օհանյան, Ալվարդ Պապոյան, Սվետլանա Զադոյան, Օլյա Գիվարգիզովա:

 

 

 Թիվ 6 ընտրատարածքում կուսակցությունից պայքարելու է ութ թեկնածու, կանայք երկուսն են՝ Սիմիզար Եղիազարյան, Զուբեիդա Հովհաննիսյան:

 

 

Թիվ 7 ընտրատարածքում կա յոթ թեկնածու, նրանցից երկուսը կանայք են՝ Լիլիթ Մկրտչյան, Նունե Մովսիսյան:

 

 

Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված է 11 թեկնածու, 3-ը կանայք են՝ Ռուզաննա Հակոբյան, Աննա Նիկողոսյան, Անուշ Պողոսյան:

 

Թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ն ունի 7 թեկնածու, նրանցից երկուսը կին են՝ Շուշանիկ Հովսեփյան, Լուսինե Մեջլումյան:

 

 

Թիվ 10 ընտրատարածքում 11 թեկնածու կա, 3-ը կանայք են՝ Սոֆիա Սիմոնովա, Հայկանուշ Պետրոսյան, Կարինե Խաչիկյան:

 

 

Թիվ 11 ընտրատարածքում տարածքային ցուցակում ներառված է 13 թեկնածու, կանայք երեքն են՝ Վարդիթեր Գասպարյանը, ով Ախուրիկի նախկին գյուղապետն է, անկուսակցականներ Ջեմմա Հարությունյանը և Լուսյա Կարապետյանը:

 

 

Թիվ 12 ընտրատարածքում թեկնածուներն ութն են, երկուսը կանայք են՝ Նարինե Առաքելյան, Արևիկ Մաքունց:

 

 

Թիվ 13 ընտրատարածքում յոթ թեկնածու է առաջադրված, երկուսը կանայք են՝ Նելլի Խուդավերդյան և Հասմիկ Ամիրյան:

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.

 

 

ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում

Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները  

 

 

Դիտումների քանակը` 2504

Գլխավոր էջ