«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավն ամփոփեց տարին .մեկ քայլ առաջ դեպի ավելի արդար հասարակություն

hav-1 Դեկտեմբերի 16-ին կայացավ Օքսֆամի և ՕքսԵՋեն հիմնադրամի «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» ծրագրի ամփոփիչ մամուլի ասուլիսն, որին հաջորդեց «Հասնենք հավասարության. Կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական մրցույթի արդյունքների ամփոփումը: Մամուլի ասուլիսի ընթացքում բացման խոսքով հանդես եկան Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՕքսԵՋեն հիմնադրամի Քաղաքականության և շահերի պաշտպանության պատասխանատու Անուշ Խաչատրյանը, ՊրոՄեդիա Գենդեր ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանը և ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը : 

 

hav-2

«ՀԱՎԱՍԱՐ» -ի լոգոն  ճանաչելի եւ ընդունելի դարձավ շատերի համար

 

Ուղիղ մեկ տարի առաջ մեկնարկեց Օքսֆամ և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավը: Այն իրականացվում է Օքսֆամի «Հավասարեցնել» (EVEN IT UP) գլոբալ քարոզարշավի շրջանակներում` WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ:

 

Նախաձեռնության նպատակն էր աջակցել Հայաստանում կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների քաղաքականության իրականացմանը` բարձրաձայնելով այս ուղղությամբ առկա հիմնախնդիրները և օգնելով հաղթահարելու ավելի  արդար հասարակություն ունենալու ճանապարհին ծառացող խոչընդոտները:

 

Քարոզարաշավը մեկնարկեց լուսանկարչական ցուցահանդեսով, որի շրջանակներում մի շարք հայտնի տղամարդիկ և կանայք լուսանկարվել էին` ձեռքերը հավասարության նշանի պես պարզած և հավասարության գաղափարի իրենց կոչ-ուղերձներով. «Հավասար ծնվում են», «Հավասարությունը ուժ է», «Հավասարությունը կենսաձև է», «Հավասարությունը դաստիարակություն է»… Հետագայում ճանաչելի դարձած «ՀԱՎԱՍԱՐ»-ի լոգոյի ներքո լուսանկարվեցին նաև Հայաստանի քաղաքական գործիչները` ազդարարելով կանանց քաղաքական մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը քաղաքական դաշտում: Լուսանկարիչ Արամ Կիրակոսյանի աշխատանքներում միավորվեցին նաև գյուղաբնակ կանանց աշխատանքային առօրյան ներկայացնող ֆոտոպատմությունները,  ոչ կանացի մասնագիտություններ ընտրած կանանց լուսանկարները…

 

Լուսանակարչական այս ցուցահանդեսը  ցուցադրվեց նաեւ հանրապետության մի շարք   մարզերում, իսկ  քարոզարաշվը շարունակվեց   նոր ավելի ընդլայնված թափով «Տնտեսական  հզորացումից դեպի քաղաքական  մասնակցություն» ծրագրի շրջանակում ՝ անդրադառնալով  Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքում և ընտանիքում անհավասարության ու կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներին, որոնք թուլացնում են երկրի ու ընտանիքի հիմքերը եւ որոնց պատճառով հասարակության ավելի քան կեսի ներուժը, կրթությունն ու անձնային որակները մնում են անտեսված ու չպահանջված:

 

Քարոզարշավի համար հիմք ծառայեց նաև «Կանանց և տղամարդկանց տնտեսական գործունեությունը Հայաստանում» հետազոտությունը, որն իրականացվեց ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հետ համագործակցությամբ` բացահայտելով կանանց տնտեսական առաջխաղացումից դեպի քաղաքական մասնակցություն տանող կապը, վերհանելով առկա խնդիրները և առաջարկելով դրանց լուծման ուղիները:

 

Քարոզարշավի ուշադրության կիզակետում էին կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանն ուղղված օրենսդրական բացերը, մասնավորապես, Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխությունները, ՏԻՄ ընտրություններում կանանց ակտիվ ներգրավման հիմնախնդիրը…

hav-3

«ՀԱՎԱՍԱՐ»ի  անելիքները դեռ առջևում են…

 

Տարին ավարտվեց դեկտեմբերի 16-ին մայրաքաղաքի  Հիլթոն հյուրանոցում տեղի ունեցավ «Տնտեսական  հզորացումից դեպի քաղաքական  մասնակցություն» ծրագրի ամփոփիչ ասուլիսով, որին հաջորդեց «Հասնենք հավասարության. Կանանց քաղաքական  մասնակցության  տեսլականը» թեմայով  լրագրողական մրցույթի  մրցանակաբաշխությունը

 

 

hav-4

Անդրադառնալով ծրագրի նպատակներին  Օքսֆամի հայաստանյան  գրասենյակի  տնօրեն  Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ իրենց    նպատակն էր  հատկապես  գյուղական  վայրերում  տնտեսապես  և սոցիալապես  նեղ վիճակում գտնվող  կանանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, որպեսզի  նրանք ապահովեն  եկամուտներ, կայանան ոչ միայն տնտեսական, այլև  քաղաքական ոլորտում: 

 

Նրա  խոսքով «Հավասար»  քարոզարշավի  արդյունքը ցույց  տվեց, որ  կանայք վստահություն  ձեռք  բերեցին  իրենց  ուժերի  նկատմամբ ու դեռ ավելին, որոշեցին  մասնակցել ՏԻՄ  ընտրություններում, ապահովելով  իրենց  մասնակցությունը  համայնքային  կառավարման  ոլորտում: Նույն քարոզարշավի  շրջանակներում  այդ կանանց  մասին  հանրությունը  տեղեկանում էր քաղաքական  լրագրողների  առցանց  և  տպագիր  հոդվածաշարերից:

hav-9

ԱԺ  պատգամավոր, ՀՀԿ  խմբակցության  անդամ  Ռուզաննա Մուրադյանի  համոզմամբ   Ընտրական  օրենսգրքում  ներառված  25/75 տոկոս սեռերի  ներկայացվածությունը դեռևս  բավարար  չէ,  եւ մենք խնդիր ենք ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ արունակելու  ենք այդ թվերը մեկնաբանելիս   25 տոկոսի տար ենթադրել կանանց: 

 

Պատգամավորի դիտարկմամբ  կան եւ այլ խնդիրներ կապված հանրային  կյանքի  տարբեր ոլորտներում  կանանց  ակտիվ ներկայացվածության հետ, ինչը   հասարակության   կողմից  միանշանակ  չի  ընկալվում:  Կնոջ  գործած  մի  սխալն անմիջապես  նկատվում է  և  արձագանքվում, այն դեպքում, երբ    տղամարդկանց  սխալները  շրջանցվում են:

 

– Մինչդեռ  կինը պետք է  ընկալվի ոչ թե սոսկ  կին, այլ  հասարակության  լիարժեք անդամ,  որը  կարող է  հավասար չափով և արդյունավետ մասնակցել կառավարմանը: Քաղաքականության  մեջ  մուտք  գործած  կանայք  ՏԻՄ  ընտրություններում  իրենց  հաղթանակով  ապացուցեցին դա,-ասաց Ռուզաննա Մուրադյանը:

hav-6

ՕքսԵՋեն հիմնադրամի Քաղաքականության  և շահերի պաշտպանության  պատասխանատու Անուշ Խաչատրյանը խոսեց  Գենդերային  հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ  կենտրոնի հետ համատեղ իրականացրած «Կանանց  և տղամարդկանց  տնտեսական  գործուներությունը Հայաստանում»   խորագրով հետազոտության  արդյունքերի մասին:

 

Այն  յուրահատուկ էր  նրանով, որ  անդրադարձել ենք ոչ միայն կանանց  տնտեսական  գործունեությանը,  այլ  այն սոցիալական  և մշակութային  կարծրատիպերին, որոն խոչընդոտում են այն,  փորձել ենք  բացահայտել  Հայաստանում  կանանց   տնտեսական  հզորացման  և դրա արդյունքում  նրանց  քաղաքական  մասնակցության միջև առկա  կապը:

 

 

Անուշ Խաչատրյանը  ծրագրի կարևոր բաղադրիչներից  մեկը  համարեց  հավասար  քարոզարշավը, որն ադրադառնում էր կանանց  առնչվող  բոլոր խնդիրներին,   ընտանիքից  սկսած մինչև քաղաքական  գործունեություն: Վերջին  բաղադրիչը,  ըստ Ա.Խաչատրյանի ընթացիկ  տարվա  ընտրական  գործընթացներում կանանց  քաղաքական  մասնակցության խթանումն էր:

 

Ծրագրի գործընկեր  ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի նախագահ Թամարա Հովնաթանյանի խոսքով,   «Հավասար»  քարոզարշավը  տեսանելի և ճանաչելի դարձնելու նպատակը կարելի է  լիովին իրականացված համարել ծրագրի բոլոր գործընկեր կազմակերպությունների  միասնական ջանքերի շնորհիվ:  «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից առաջարկված  «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի լոգոն  դարձավ նաեւ  քարոզարշավի այցեքարտը:  Այլ հարց է , որ հավասարության  նշանը ներկայացնող  լոգոն դեռևս  չի  համապատասխանում մեր հասարակությունում  առակա   կանանց ու տղամարդկանց իրական  իրավիճակին.    

 

Համաշխարրհային  տնտեսական ֆորումի գնահատականներով Հայաստանում  գենդերային   անհավասարությունը  հաղթահարվծ  է միայն  67 տոկոսով,  մնացած 33 տոկոսի  հաղթահարման  համար բավականին  ջանքեր են  հարկավոր, քանի որ առաջ են շարժվում ոչ թե ամբողջական թվերով, այլ հարյուրերրոդականներով:

hav-7

Թամարա Հովնաթանյանը  նշեց, որ տարվա   ընթացքում քարոզարշավի շրջանակներում    հրապարակվել է շուրջ 250 նյութ՝ տպագիր, առցանց հոդվածներ,  տեսահոլովակներ, ծաղրանկարներ, սոցիալական  ռոլիկներ,  ինֆոգրաֆիկաներ, որոնք  կանխորոշեցին կանանց քաղաքական  մասնակցության աջակցության ուղղությամբ տարվող  աշխատանքերի հաջող ավարտը:

 

Անդրադառնալով,  քարոզարշավի ընթացքում  իրականացված  լոբինգին՝  ՀՀ ընտրական օրենսգրքում  գենդերային քվոտայի եւ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու  այլ մեխանիզմների ընդլայնման ուղղությամբ, նա նշեց, որ արդյունքում ունեցանք միայն մասնակի հաղթանակ եւ ակտիվ գործողությունները  այդ  ուղղությամբ պետք է շարունակվեն՝ հաշվի առնելով գալիք խարհրդարանական ընտրությունները: Ինչ վերաբերում է  ՏԻՄ  ընտրություններում կանանց մասնակցության մշտադիտարկմանը, որն իարկանացվել էր «ՀԱՎԱՍԱՐ: քարոզարաշվի շրջանակներում, ապա  , նրա խոսքով, այստեղ նոր խնդիրներ  են ի հայտ եղել կապվաշ համայնքների խոշորացման հետ: 

 

Ծրագրի շրջանակներում տեղեկատվական եւ քարոզճական  բնույթի աջակցություն ենք ցուցաբերել  մոտ 31 կանանց, որոնցից 16-ը միայն ընտրվեցին: Մնացած կանանց մեծ մասը պարտություն տարան  հենց խոշորացված  համայնքներում, ինչը փաստում է  կանանց համար ի հայտ եկած նոր դԺվարությունների մասին:   Կանանց ներկայացվածությունը բոլոր խոշորացված համայնքներում  կրկնակի կամ եռակի անգամ ցածր է, քան մինչ խոշորացումը եւայս խնդիրը լուծումներ  է պահանում, –  ասաց բանախոսը:

 

Ամփոփելով ասուլիսը  բանախոսները   նշեցին, որ քարոարշավի   մեկ տարվա   արդյունքները  ընդամենը մեկ քայլ առաջ էր դեպի ավելի արդար հասարակություն  և որ «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի հիմնական անելիքները դեռ առջևում են…

 

hav-8

Ամփոփվեցին լրագրողական մրցույթի  արդյունքները

 

Ասուլիսից  հետո տեղի ունեցավ լրագրողական  մրցույթի մրցանակաբաշխությունը, որը վարեց  «Ընտանիքի ակադեմիա»  ՀԿ-ի տնօրեն Գոռ Պետրոսյանը:  Նա ներկայացրեց  ժյուրիի կողմից  կատարված ընտրության  չափանիշները , նշելով նաեւ, որ  մրցույթի  թեման  չի մտնում  հայկական լրատվամիջոցների թոփ  թեմաների մեջ:  Նրա խոսքով,  մրցույթը հայտարարելուց հետո  յոթ ամսվա  ընթացքում, հետեւելով մեդիա դաշտում  հայտնվող  հրապարակումներին,   ֆիքսել են ընդամենը քսանչորս լրագրողի, ովքեր անդարադարձ են կատարել այս թեմային:  

Հիշեցնենք, որ քարոզարշավի շրջանակներում հայտարարված «Հասնենք հավասարության. Կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական մրցույթը նպատակ ուներ հրավիրել լրագրողների, բլոգերների, քաղաքացիական ակտիվիստների, հանրության ուշադրությունը քաղաքականության, ՏԻՄ, բիզնես ոլորտներում կանանց դերի ակտիվացման անհրաժեշտության և դրան խոչընդոտող հանգամանքների վրա:

 

Մրցույթի հաղթող են ճանաչվել եւ խրախուսական  դրամական  մրցանակների  արժանացել. 

 

 

Գայանե Մկրտչյանը՝  «Տիմատիկա» հաղորդաշար, Արմնյուզ հեռուստաընկերության եթերում  հեռարձակաված  «Ազատ գետի թիվ մեկ պաշտպանը` Արուսյակ Այվազյան» տեսանյութի համար։

hav-11
Գոհար Աբրահամյանը՝  «Եթե ես պարտվեմ կնոջը, դա կլինի խայտառակություն». ընտրություններում կանայք մրցավազքից դուրս են»   առցանց  հոդվածի  համար՝  տպագրված   Aravot.am-ում

 

hav-12
  Նելլի Միրզախանայանը  ՝  «Առաջխաղացման բանաձև. Գորիսում ՏԻՄ ընտրություններ են» առցանց    ռեպորտաժի համար:

 

hav-13

 

Նշենք, որ   մրցույթից դուրս  կանանց քաղաքական մասնակցության  թեման  լուսաբանող   լավագույն առցանց հարթակ է ճանաչվել  WomenNet.am կայքը:

 

hav-14

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 3492

Գլխավոր էջ