Երջանկության միջազգային օր. ՄԱԿ-ը «երջանկության դեսպաններ» է նշանակել « Զայրացած թռչուններին»

 Սկսած 2013 թ.-ից՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է մարտի 20-ին  երջանկության միջազգային օրը, դրանով իսկ ճանաչելով  երջանկության կարեւորությունը ողջ մարդկության  կյանքում: Այն նշվում է Բութանի առաջարկով: ի դեպ այդ երկրում  ՀՆԱ-ի  ցուցանիշի  փոխարեն գերադասում են   գործածել  երջանկության ազգային ինդեքսը:

 

«Ծայրահեղ անարդարության եւ ավերիչ պատերազմների, զանգվածային տեղահանության, ծայրահեղ աղքատության եւ մարդկային տառապանքներ առաջացնող այլ մարդկային երեւույթների այս դարաշրջանում երջանկության միջազգային օրը հնարավորություն է տալիս աշխարհին ասելու, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի խաղաղությունը, բարօրությունը եւ երջանկությունը», – այսպիսին է Երջանկության օրվա խորհուրդն, ըստ  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի:

 

Այս տարի, Միավորված ազգերի կազմակերպությունն  Երջանկության միջազգային օրվա  կարգախոս է  ընտրել Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ մոլորակն ավելի երջանիկ վայր դարձնելու նպատակով: ՄԱԿ-ում համոզված են, որ կլիմայի փոփոխության հետևանքները կխորացնեն բնակչության խոցելիությունը՝ խոչընդոտելով   հասարակության տնտեսական և սոցիալական զարգացումը: Մոլորակի պաշտպանությունը կլիմայի փոփոխությունից նաեւ  Կայուն զարգացման 17 նպատակների  հիմքում  դրված հիմնական նախապայմաններից է  աղքատության եւ անհավասարության վերացման հետ մեկտեղ:

 

Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քարոզարշավ է հայտարարել է, որի նպատակն է  խրախուսել երիտասարդներին ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ գործողություններ: Քարոզարաշավը տանող «երջանկության դեսպանների» դերում են հանդես գալու  հայտնի կամպյուտերային խաղի եւ մուլտսերիալը  հերոսները՝ «Զայրացած թռչունները»/ Angry Birds, ովքեր հայտնի են նրանով, որ միշտ վատ տրամադրություն ունեն շրջակա միջավայրի աղտոտության պատճառով:

 

Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են խաղացել այդ խաղը իրենց հեռախոսներով, բայց հիմա ՄԱԿ-ը ընդգրկել է այդ  խաղի հիմնական   կերպարներին՝ տարածելու Երջանկության օրվա իր  ուղերձը: Այս անիմացիոն դեսպանները կօգնեն բարձրացնել իրազեկությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ հանուն մարդկության  ավելի երջանիկ ապագայի: Երկուշաբթի օրվանից սկսած «Զայրացած թռչունները» կսկսեն իրենց «վիրտուալ համաշխարհային շրջագայությունը»՝ նախանշելով այն տարբեր ուղիները, որոնց միջոցով  քաղաքացիները կարող են կլիմայի փոփոխության դեմ քայլեր  ձեռնարկել: Այն սկիզբ կառնի Փարիզում, որտեղ անցայլ տարվա դեկտեմբերին  աշխարհի առաջնորդներն համաձայնության եկան  մոլորակը փրկելու հարցի շուրջ եւ  ընդունեցին Կլիմայի  շուրջ համաձայնագիրը եւ կավարտվի Նյու Յորքում, որտեղ այս տարվա  ապրիլի 22-ին պետք է ստորագրվի այդ համաձայնագիրը:

 

«Զայրացած թռչուններին» կարող եք միանալ սոցիալական ցանցերում՝  կիսվելով տեղեկություններով կլիմայի փոփոխության դեմ ձեր պայքարի մասին ու  օգտագործելով  hashtag #AngryBirdsHappyPlanet:

 

«Զայրացած թռչունները զվարճացրել են միլիոնավոր մարդկանց», – ասել է  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ ավելացնելով, որ այժմ նրանք «աշխարհն ավելի լավ վայր դարձնելու մի մասն են» կազմում:

 

 

Դիտումների քանակը` 5705

Գլխավոր էջ