Երջանկության միջազգային օր. ՄԱԿ-ը «երջանկության դեսպաններ» է նշանակել « Զայրացած թռչուններին»
Սկսած 2013 թ.-ից՝ Միավորված ազգերի կազմակերպությունը նշում է մարտի 20-ին երջանկության միջազգային օրը, դրանով իսկ ճանաչելով երջանկության կարեւորությունը ողջ մարդկության կյանքում: Այն նշվում է Բութանի առաջարկով: ի դեպ այդ երկրում ՀՆԱ-ի ցուցանիշի փոխարեն գերադասում են գործածել երջանկության ազգային ինդեքսը:
«Ծայրահեղ անարդարության եւ ավերիչ պատերազմների, զանգվածային տեղահանության, ծայրահեղ աղքատության եւ մարդկային տառապանքներ առաջացնող այլ մարդկային երեւույթների այս դարաշրջանում երջանկության միջազգային օրը հնարավորություն է տալիս աշխարհին ասելու, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի խաղաղությունը, բարօրությունը եւ երջանկությունը», – այսպիսին է Երջանկության օրվա խորհուրդն, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի:
Այս տարի, Միավորված ազգերի կազմակերպությունն Երջանկության միջազգային օրվա կարգախոս է ընտրել Կլիմայի փոփոխության դեմ պայքարը՝ մոլորակն ավելի երջանիկ վայր դարձնելու նպատակով: ՄԱԿ-ում համոզված են, որ կլիմայի փոփոխության հետևանքները կխորացնեն բնակչության խոցելիությունը՝ խոչընդոտելով հասարակության տնտեսական և սոցիալական զարգացումը: Մոլորակի պաշտպանությունը կլիմայի փոփոխությունից նաեւ Կայուն զարգացման 17 նպատակների հիմքում դրված հիմնական նախապայմաններից է աղքատության եւ անհավասարության վերացման հետ մեկտեղ:
Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը քարոզարշավ է հայտարարել է, որի նպատակն է խրախուսել երիտասարդներին ձեռնարկելու կլիմայի փոփոխության դեմ գործողություններ: Քարոզարաշավը տանող «երջանկության դեսպանների» դերում են հանդես գալու հայտնի կամպյուտերային խաղի եւ մուլտսերիալը հերոսները՝ «Զայրացած թռչունները»/ Angry Birds, ովքեր հայտնի են նրանով, որ միշտ վատ տրամադրություն ունեն շրջակա միջավայրի աղտոտության պատճառով:
Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են խաղացել այդ խաղը իրենց հեռախոսներով, բայց հիմա ՄԱԿ-ը ընդգրկել է այդ խաղի հիմնական կերպարներին՝ տարածելու Երջանկության օրվա իր ուղերձը: Այս անիմացիոն դեսպանները կօգնեն բարձրացնել իրազեկությունը կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ հանուն մարդկության ավելի երջանիկ ապագայի: Երկուշաբթի օրվանից սկսած «Զայրացած թռչունները» կսկսեն իրենց «վիրտուալ համաշխարհային շրջագայությունը»՝ նախանշելով այն տարբեր ուղիները, որոնց միջոցով քաղաքացիները կարող են կլիմայի փոփոխության դեմ քայլեր ձեռնարկել: Այն սկիզբ կառնի Փարիզում, որտեղ անցայլ տարվա դեկտեմբերին աշխարհի առաջնորդներն համաձայնության եկան մոլորակը փրկելու հարցի շուրջ եւ ընդունեցին Կլիմայի շուրջ համաձայնագիրը եւ կավարտվի Նյու Յորքում, որտեղ այս տարվա ապրիլի 22-ին պետք է ստորագրվի այդ համաձայնագիրը:
«Զայրացած թռչուններին» կարող եք միանալ սոցիալական ցանցերում՝ կիսվելով տեղեկություններով կլիմայի փոփոխության դեմ ձեր պայքարի մասին ու օգտագործելով hashtag #AngryBirdsHappyPlanet:
«Զայրացած թռչունները զվարճացրել են միլիոնավոր մարդկանց», – ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ ավելացնելով, որ այժմ նրանք «աշխարհն ավելի լավ վայր դարձնելու մի մասն են» կազմում:
Դիտումների քանակը` 5752