ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախության մասին բանաձևը: Նա  կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

 

 

 Կոնգրեսականի կողմից ներկայացված փաստաթղթում  անդրադարձ է արվում Արցախի պատմական ակունքներին, նշվում է, որ Արցախը Հայաստանի մաս է եղել հազարամյակներ շարունակ, իսկ վերջին տասնամյակներին կայացել է որպես անկախ պետություն։

 

 

«Արցախի պատմությունը շատ նման է Ամերիկայի պատմությանը՝ ազատ ժողովրդի հաղթանակ օտար տիրապետության հանդեպ», – գրել է կոնգրեսականն իր Twitter-ում՝ ներկայացնելով իր կոչը։

 

 

Նշելով, որ այսօր, երբ  Արցախի քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց՝ Իսլամական պետության դաշնակիցների կողմից հրթիռների և ռումբերի անձրև է տեղում,  ազատությունն Արցախի գոյատևման միակ պատասխանն է:

 

 

«Անջատում՝ հանուն փրկության, որը հիմնված է պատմության, օրենքների և գոյատևման վրա: Հետդարձ չի կարող լինել, Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել։ Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը», – եզրափակում է կոնգրեսականը։

 

 

Դիտումների քանակը` 1057

Գլխավոր էջ