Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ
Սեպտեմբերի 18-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրությոններից հետո Գորիս համայնքը կմիավորի 12 բնակավայր: Խոշորացման արդյունքում Ակների, Բարձրավանի, Խնձորեսկի, Հաթաշենի, Ներքին Խնձորեսկի, Շուռնուխի, Որոտանի, Վերիշենի, Քարահունջի բնակիչները կզաթնեն Գորիսիի կազմում: Ավագանու նախկին 62 անդամների փոխարեն կձևավորվի 15 հոգուց բաղկացած կազմ: Որպես ավագանու անդամ առաջադված 26 թեկնածուներից միայն մեկն է կին՝ լրագրող, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի անդամ Իրինա Յոլյանը:
«Նպատակ ունեմ օգտակար լինել իմ համայնքին, ակտիվ գործունեությամբ որակական փոփոխություններ կատարել ավագանու գործունեության մեջ: Սեփական օրինակով ցույց տալ, որ ավագանու անդամը հանրությանը պատկանող տարծքները յուրացնողն ու սեփականացնողը չէ, այլ քաղաքացու բողոքը, խնդիրնեըը լսող պատրաստակամ անձը, ով պատրաստ է հետևողականություն ցուցաբերել դրանց լուծում տալու համար», -այս ուղերձով է մտել ընտրապայքարի մեր Իրինա Յոլյանը :
Առավել մանրամասն Գորիսում կայանալիք ընտրությունների մասին WINNET-Armenia –ի ողմից տրամադրված տեսանյութում.
Դիտումների քանակը` 2686