«Ոսկե Գլոբուս – 2015» մրցանակաբաշխության ֆեմինիստական պահերը
Տարվա սկզբին Լոս Անջելեսում կայացած կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության բնագավառում «Ոսկե Գլոբուս»-նշանակալից մրցանակաբաշխությունը այս անգամ աչքի ընկավ մի շարք ֆեմինիստական դրվագներով: Մինչ միջազգային պարբերականների մեծամասնությունը ավանդույթի համաձայն կենտրոնացել էին հոլիվուդյան աստղերի ամենաբաց ձևվածքով զգեստների վրա, The Huffingtonpost –ը առանձնացրեց Beverly Hilton հյուրանոցում կայացած հանդիսավոր երեկոյի 11 ամենաֆեմինիստական պահերը: Հատկանշական է, որ երրորդ տարին անընդմեջ միջոցառումը վարում են Թինա Ֆեյը և Էմի Փոլերը։
Եվ այսպես, «Ոսկե Գլոբուս»-2015-ի ֆեմինիստական դրվագները The Huffingtonpost –ի ներկայացմամբ :
- Հաղորդավարուհի Թինա Ֆեյը զվարճացավ այն բոլոր կերպարների վրա, որոնք մարմնավորելու համար տղամարդ դերասանները ստիպված էին ֆիզիկական կերպարանափոխությունների ենթարկվել:
- Դերասանուհի Պատրիսիա Արքեթը հիանալի անդրադաձ կատարեց միայնակ մայրերին և այն ամենին, ինչ նրանք անում են. «Դուք ինձ տվեցիք Օլիվիայի դերը՝ թերագնահատված մի միայնակ մոր, շնորհակալություն այս կնոջ և նրա նման միլիոնավոր կանանց վրա լույս փռելու համար և ինձ թույլատրելու պատվել իմ մորը՝ իմ խաղացած այս հերոսուհու միջոցով»:
- Հաղորդավարուհիներ ՝ Էմի Փոլլերը և Թինա Ֆեյը լուրջ ստվեր նետեցին հայտնի կատակերգու Բիլ Քոսբիի վրա՝ հիշեցնելով այն փաստը, որ վերջերս 20 կանայք հանդես են եկել Քոսբիի դեմ մեղադրանքներով, որ նա 1964-ից սկսած թմրադեղեր առաջարկելով սեռական զանցանքներ է իրականացրել նրանց նկատմամբ: Անդրադառնալով այս սկանդալին մրցանակ ստացած «Անտառի խորքում» ֆիլմի համատեքստում Փոլերը կատակեց. «Մոխրոտիկը փախավ իր արքայազնից, Ռապունզելին վայր նետեցին աշտարակից, և Քնած գեղեցկուհին պարզապես մտածեց, որ նա սուրճ է խմում Բիլ Քոսբիի հետ»…
- Դերասանուհի Ջոաննա Ֆրոգեթն օգտագործեց իր խոսքը՝ բարձրաձայնելու համար բռնաբարության զոհերի խնդիրները: «Ես շատ քիչ նամակներ եմ ստացել բռնաբարության զոհերից, բայց մի կին, ի մի բերելով շատ այլ կանանց մտքեր, գրել էր, որ ինք էլ համոզված չէր, թե ինչու է գրում, սակայն միգուցե նա պարզապես ցանկանում էր լսելի լինել: Ես կուզենայի ասել, որ ես լսեցի Ձեզ, և հրապարակայնորեն դրա մասին խոսելը, հուսով եմ, կնշանակի, որ ամբողջ աշխարհն է լսում»:
- Դերասանուհի Էմի Ադամսը հիշեցրեց թե ինչքան կարևոր է կանանց դերը: «Ինչ հիանալի է, որ կանայք այսօր ունեն նման ուժեղ ձայն: Ես ունեմ չորսուկես տարեկան աղջիկ, և ես այնքան ուրախ եմ, որ դուք բոլորդ այստեղ եք և խոսում եք նրա հետ այսքան հպարտ ու բարձր: Նա դիտում է ամեն ինչ և տեսնում է ամեն ինչ»:
- Դերասանուհի Ջինա Ռոդրիգեզը կարեւորեց հեռուստատեսային բազմազանությունը, մասնավորապես լատինական համայնքի դրական ներկայացումը: «Այս մրցանակն ինձ համար ավելին է, քան ես ինքս: Այն իրենից ներկայացնում է մի մշակույթ, որն իր հերոսներն ունի: Հայրս ինձ սովորեցրել է ամեն առավոտ ասել – այսօր հիանալի օր է լինելու, ես կարող եմ և կանեմ: Այսպիսով, հայրիկ, ես կարող եմ և արել եմ»:
- Հաղորդավարուհի Թինա Ֆեյն խոսեց ոչ այնքան մրցանակակիր Ջորջ Քլունիի, որքան նար կնոջ Ամալ Քլունիի մասին: նա նշեց, որ Ամալը մարդու իրավունքների պաշտպան է, ով աշխատել է որպես Քոֆի Անանի խորհրդական Սիրիայում և նշանակվել է երեք-անձյա հանձնաժողովի անդամ՝ ուսումնասիրելով Գազայի հատվածում տեղի ունեցող պատերազմական խախտումները: Իսկ նրա ամուսինն այսօր ստանում է մրցանակ ամբողջ կյանքի համար:
- «Թափանցիկություն» -ը սերալի հեղինակ Ջիլ Սոլոուեյը ուշադրություն սևեռեց այն խտրականության վրա, որին ենթարկվում են տրանսսեքսուալները: Յուրաքանչյուրն արժանի է ապրել իր ճշմարտությամբ՝ անկախ իր գենդերային ինքնությունից: «Այս մրցանակը նվիրված է Լելլա Ալքոնի հիշատակին և այն բոլոր տրանս մարդկանց, ովքեր շատ երիտասարդ են մահացել: Եվ այն նվիրվում է քեզ, իմ տրանս ծնող, որ հենց հիմա դիտում ես ինձ տանը: Ես պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ, որ դու սովորեցրել ես ինձ՝ ինչպես ասել ճշմարտությունը: Եվ, միգուցե, մենք կարող ենք սովորեցնել աշխարհին պարզություն, ճշմարտություն և սեր»:
- Դերասանուհիներ Լիլի Թոմլինը և Ջեյն Ֆոնդան հերքեցին «կանայք ծիծաղելի չեն» փաստը մեկընդմիշտ. «Լավ է, որ տղամարդիկ վերջապես ստանում են այն ճանաչումը, որին արժանի են կոմեդիայում լավը լինելու առումով: Մենք վերջ ենք տալիս այն բացասական կարծրատիպին, որ տղամարդիկ պարզապես զվարճալի չեն»:
- Մեգգի Ջիլենհալը վերջ տվեց այն կարծիքին, որ կանանց համար բոլոր մեծ դերերը դա անպայամն ուժեղ կանանց կերպարներ են «Վերջերս նկատել եմ, որ շատ մարդիկ են քննարկում հեռուստատեսությամբ հզոր կանանց դերերի արժեքը: Եվ երբ ես նայում եմ այս սենյակում հավաքված կանանց և հիշում եմ բոլոր այն կերպարները, որ նրանք այս տարի մարմնավորել են, ես հասկանում եմ, որ դրանց թվում եղել են այնպիսի կանայք, ովքեր երբեմն հզոր են եղել, երբեմն՝ ոչ, երբեմն սեքսուալ, երբեմն՝ ոչ, երբեմն պատկառելի, երբեմն՝ ոչ: Կարծում եմ՝ դա հեղափոխական և էվոլյուցիոն երևույթ է»:
- Դերասանուհի Ջուլիանա Մուրի մրցանակը կորռեց այն կարծրատիպը, որ մարդկանց չեն հետաքրքրում տարեց կանանց մասին պատմությունները:
Նշենք, որ այս տարվա «Ոսկե Գլոբուս-2015 » մրցանակները ստացել են.
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» մրցանակին է արժանացել ռեժիսոր Ռիչարդ Լինքլեյթերի «Պատանեկություն» (Boyhood) ֆիլմը։
Ամերիկացի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Հյուրանոց «Գրանդ Բուդապեշտ»» ֆիլմը մրցանակի է արժանացել «Լավագույն կատակերգություն» անվանակարգում։
«Լավագույն մինի-սերիալ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ֆարգո» հեռուստասերիալը, «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաֆան» ֆիլմը, «Լավագույն դրամատիկ սերիալ»՝ «Սիրահարները» սերիալը։
Տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Ինչպես վարժեցնել վիշապին- 2» ֆիլմը։
Որպես լավագույն ռեժիսոր՝ «Ոսկե գլոբուս» մրցանակին է արժանացել Ռիչարդ Լինքլեյթերը։
Տարվա լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում հաղթել է Ջուլիանա Մուրը, իսկ տղամարդկանցից այդ մրցանակին է արժանացել Էդդի Ռեդմեյնը։ Լավագույն կատակերգու դերասանուհի է ճանաչվել Էմի Ադամսը։
Իսկ Ջորջ Քլունին Սեսիլ Բ. ԴեՄիլի անվան պատվավոր մրցանակ է ստացել կինեմատոգրաֆի ոլորտում ներդրման համար:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օսկարի ցնցող գենդերային անհավասարությունը
«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները
Դիտումների քանակը` 3623