Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ

56 երկրներ, այդ թվում Հայաստանը,   ամփոփեցին  Պեկին+20 –ի  արդյունքները  

Նոյեմբերի 3-5-ը Ժնևում  կայացավ  ոչ կառավարական կազմակերպությունների տարածաշրջանային ֆորումը, որը նվիրված էր  1995-ին Պեկինում կայացած Կանանց  դրության  ՄԱԿ-ի 4-րդ  համաշխարհային գագաթնաժողովում ընդունված  Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների վերլուծությանը:  Ֆորումը կազմակերպվել էր  Պեկին+20  միջազգային գործընթացների շրջանակում  ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) կողմից, որի անդամ են հանդիսանում 56 երկրներ, այդ թվում և Հայաստանը:   Ակնկալվում է, որ արդյունքների նման գնահատում կարվի ՄԱԿ-ի  հինգ տարածաշրջանային հանձնաժողովների յուրաքանչյուրի կողմից, ինչից հետո 2015-ի մարտին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  59-րդ նստաշրջանում   կամփոփվեն  «Պեկին+20» -ի  գլոբալ արդյունքները և կնախանշվեն  հետագա անելիքները : 

 


Ժնևի ֆորումը առաջինն էր, որ ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի արդյունքները ԵՏՀ տարածաշրջանի  56 երկներում՝ընդւնելով հռչակագիր և համապատասխան հանձնարարականներ, որոնք ներկայացվելու են  Պեկին+20-ի քննարկմանը  նվիրված  նոյեմբերի 6-7 –ը ժնևում անցկացվող կառավարական պատվիրակությունների  հավաքին:  Նշենք, որ Պեկինի գագաթնաժողովից ի վեր  բոլոր հետպեկինյան գործընթացներում ակտիվ ներգրաված են ոչ կառավարական կազմակերպությունները և նրանց տեսակետը պարտադիր հաշվի է առնվում կառավարական մակարդակով անցկացվող քննարկումների ժամանակ: ժնևի ֆորումին  մասնակցել են  56 երկրներից   700 պատվիրակներ, որոնք ներկայացնում էին  350 հկ-ներ, կոալիցիաներ և ցանցեր:

 

Ֆորումը առանձնացրեց քննարկված հիմնախնդիրները 10 կլաստերներում, որոնք ներառում են Պեկինի գործողությունների ծրագրի 12 խնդրահարույց ոլորտները,  սակայն դրա հետ մեկտեղ արտացոլում  Պեկինից քսան տարի անց աշխարհում ի հայտ եկած փոփոխություններն ու մարտահրավերները:

 

 

Այդ կլաստերներն  են.

    1. Կանանց իրավունքները ՝ մարդու իրավունքներն են
    2. Բռնությունը կանանց նկատմամբ և հակամարտությունները: խաղաղության մշակույթի ձևավորում
    3. Աղքատություն,  Տնտեսություն և սոցիալական զարգացում
    4. Մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում, կանանց առաջընթացն ապահովող  ինստիտուցիոնալ մեխանիզմներ
    5. Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
    6. Մարդու իրավումքներն ու միգրանտները
    7. Կանայք և առողջությունը. բարեկեցություն բոլորի համար
    8. Աղջիկներ, տարեցներ.  սերունդների համերաշխություն
    9. Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիաներ և Նորարարություն
    10. Մեդիան և նոր կոմունիկացիաները ընդդեմ կարծրատիպերի

 

 

Մենք անշուշտ  ավելի  մանրամասն կանդրադառնանք Ժնևում կայացած ֆորումի արդյունքներին, իսկ մինչ այդ կարող եք դիտել   ֆորումի աշխատանքների մասին պատմող սլայդ-շոուն .

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Պեկին+20. « Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»

 

Դիտումների քանակը` 4286

Գլխավոր էջ