«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ» պատմական ֆորումի ուղերձները

Գենդերային հավասարությունը արագացնելու  նպատակով հունիսի  30-ին  Փարիզում մեկնարկեցին «Հավասարության սերունդ» ֆորումի աշխատանքները՝ «նշանակալի ջանքեր» ողղելով հավակնոտ ներդրումներ ապահովելու և այնպիսի քաղաքականություն սահմանելու, որը կօգնի վերացնել կանանց այսօրվա  դրության և մինչև 2030 թ. հռչակված զարգացման նպատակների միջև առկա անջրպետը:  

 

 

«Գենդերային հավասարությունը հիմնականում իշխանության մասին է, այն իշխանության, որը դեռևս աշխարհում հիմնականում տղամարդկանց ձեռքերում է, և այն մշակույթի, որը դեռևս հայրիշխանական է», – ասել է Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հավասարության սերունդ Ֆորումում՝ մեկնարկելով «հնգամյա գործողությունների ճանապարհը», որը հիմնված է ՄԱԿ-ի Գենդերային հավասարության արագացման գլոբալ ծրագրի վրա:

 

 

Հաշվի առնելով այն, որ «իշխանությունը շատ հազվադեպ է տրվում, դուք պետք է վերցնեք այն», – ասել է նա՝ դիմելով ֆորումի մասնակիցներին և  ներկայացնելով  գենդերային հավասարության հարցում ՄԱԿ-ի հինգ գերակայությունները, որոնց թվում իշխանությունը վերաբաշխելու կարևորությունը իրական հավասարության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու տեսակետից:

 

 

«Կանայք մեծ գին են վճարում համաճարակի համար»

 

 

ՄԱԿ-ի ղեկավարն ասաց, որ հավասար իրավունքներ ստանալու համար ամբողջ աշխարհում խտրական օրենքները պետք է վերացվեն և վերափոխվեն «դե ֆակտո» հավասարության:

 

 

Նա ասաց, որ ոչ ֆորմալ տնտեսության կանայք «մեծ գին են վճարում համաճարակի համար»՝ կարևորելով նաև տնտեսական հավասարությունը՝ աշխատավարձի, աշխատանքի և սոցիալական պաշտպանվածության առումով: Այդ համատեքստում նա նշեց, որ գենդերային հավասարությունը պետք է դրվի  համավարակից հետո վերականգնման գործընթացների  հիմքում, ինչը կապահովի դրա դեմ պայքարում գործադրվող ջանքերի արդյունավետությունը: 

 

 

Նշելով COVID- ի ընթացքում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության աճը` Անտոնիո Գուտերեշն ասաց, որ դրան վերջ տալը պետք է լինի «բոլոր քաղաքականությունների և մեր բոլոր նպատակների հիմնական տարրը»:

 

 

Ի վերջո, նա կարևորեց սերունդների միջև երկխոսության կարևորությունը` որպես« գենդերային հավասարության մեկ այլ հիմնարար գործիք», որը այսօրվա թվային հասարակությունում թույլ է տալիս երիտասարդներին որոշումների կայացման մաս դառնալ:

 

 

«Մեկ քառորդը հավասարություն չէ: Հավասարությունը կեսն է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են»

 

Իր ելույթի մեջ ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան ասաց, որ կանայք ամենուրեք «սեղմված են մի փոքր անկյունում»: Մասնավորապես, նա ընդգծեց այն հանգամանքը, որ կանայք կազմում են բոլոր կառավարիչների, խորհրդարանականների, կլիմայի փոփոխության և խաղաղության համաձայնագրերի շուրջ բանակցողների մեկ քառորդից պակաս:

 

 

 «Մեկ քառորդը բավարար չէ: Մեկ քառորդը հավասարություն չէ: Հավասարությունը կեսն է, որտեղ տղամարդիկ և կանայք միասին են», – ասաց նա:

 

 

Շարժվելով առաջ

 

Հավասարության սերունդը փոփոխության մասին է, ասաց ՄԱԿ-Կանայք  գրասենյակի ղեկավարը, խոսքը վերաբերում է «խոստումներ տալուց» դեպի գործողություններ անցնելուն և պատասխանելու այն հարցին, թե ինչ է արվել աշխարհում կանանց առաջխաղացման համար:

 

 

Նա մանրամասնեց, որ անդամ պետությունները, մասնավոր հատվածը և այլ երկրներ գրեթե 1000 պարտավորություն են ստանձնել փոխելու կանանց կյանքը, այդ թվում նաև` քաղաքականությունը:

 

 

Այնուամենայնիվ, տիկին Մլամբո-Նգկուկան շարունակեց. «Պայքարը դեռ պետք է շարունակվի… Մենք պետք է անընդհատ դեպի առաջ  մղվենք, որպեսզի մրցավազք լինի դեպի վերև»:

 

 

Անդրադառնալով համավարակի ազդեցությոանը, նա նշեց.

 

 

«Մենք չենք կարողանա բարելավվել կյանքը COVID-19 համավարակից հետո եթե չլինի գենդերային հավասարությունը. Տնտեսության վերականգման ընթացքում ուշադրության կենտրոնում պետք է լինեն  կանանց շահերը: Պետք է աջակցել երեխաների և տարեցների խնամքի տնտեսությանը և ապահովել հավասար վարձատրություն և հավասար հնարավորություններ»:

 

 

Ներդրումների  ավելացում

 

Եզրափակելով իր խոսքը, ՄԱԿ-Կանանյք ղեկավարը մանրամասնեց, որ  տարբեր  երկրները, տարածաշրջանային կազմակերպությունները, երիտասարդները և քաղաքացիական հասարակության խմբերը բոլորը «առաջընթաց են գրանցել»՝ հավաքագրելով 40 միլիարդ դոլար:

 

 

Միևնույն ժամանակ, կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան «ակտիվորեն ներգրավված է «Տնտեսական արդարության և իրավունքների գործողությունների կոալիցիայում» և կներդնի «լրացուցիչ 140 միլիոն եվրո` հասցնելով ամբողջական գումարը շուրջ 240 միլիոն եվրոյի` Միջազգային գործողությունների կոալիցիայում»:

 

 

Եվ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը հայտարարեց, որ կծախսի 2.1 միլիարդ դոլար՝ գենդերային գլոբալ հավասարությունը խթանելու համար:

 

Հասնել «շոշափելի առաջընթացի»

 

 

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ստանձնեց մի շարք պարտավորություններ առաջիկա հինգ տարիների ընթացքում գենդերային հավասարության ուղղությամբ «շոշափելի առաջխաղացման» հասնելու համար:

 

 

ՄԱԿ-ի գործակալությունը կաջակցի աղջիկների կրթությանը որակյալ փոխակերպող ուսուցմամբ ավելի քան 80 երկրներում 28 միլիոն սովորողների համար, կաշխատի թվային գենդերային պառակտումը վերացնելու, կին գիտնականներին զորացնելու և էթիկական արհեստական բանականությունը խթանելու ուղղությամբ, իսկ Աֆրիկայում՝ կանանց ստեղծագործական արդյունաբերություններում տնտեսապես հզորացնելու համար:

 

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլան կոչ է արել ամբողջ աշխարհում կանանց «վերահսկողություն և լիակատար ղեկավարում ունենալ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում հանրային  տիրույթում` բոլորի համար ավելի լավ ապագա կերտելու համար»:

 

 

« Գենդերային հավասարության համար պայքարն այսօր մարտ է, բայց վաղը պետք է փաստ լինի»

 

 

Ֆորումի հյուրընկալող երկրի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով միջոցառման համանախաեռնողն է, ասաց, որ գենդերային հավասարության համար պայքարը «հեռու է հաղթանակից»:

 

 

«Դա այսօր մարտ է, բայց վաղը պետք է փաստ լինի», – ընդգծեց նա:

 

 

Նրա գործընկեր, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ասաց. «Մենք պետք է շարունակենք պայքարել սեքսիզմի դեմ: Մենք չպետք է մոռանանք տնտեսական և սոցիալական հավասարությունը, ինչը հիմնարար նախապայման է ավելի լավ հասարակության հասնելու համար»:

 

 

Գործողության կոչ Քլինթոնից, Հարիսից

 

 

Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը մտահոգություն հայտնեց, որ  «ժողովրդավարությունը վտանգված է» ողջ աշխարհում:

 

 

«Ես վճռականորեն հավատում եմ, որ եթե ուզում ենք ամրապնդել ժողովրդավարությունը, պետք է պայքարենք գենդերային հավասարության համար… Ժողովրդավարությունն ամենաուժեղն է, երբ մասնակցում են բոլորը, և շատ ավելի թույլ է, երբ մարդկանց կեսը դուրս է մնում… անկասկած, գենդերային հավասարությունը ամրապնդում է ժողովրդավարությունը», – ասաց նա:

 

 

Դեռ 1995 թվականին Պեկինում կանանց համաշխարհային համաժողովում այն ժամանակ առաջին տիկին Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Մարդու իրավունքները կանանց իրավունքներն են, և կանանց իրավունքները մարդու իրավունքներ են` մեկընդմիշտ և բոլորի համար»:

 

 

Այսօրվա հանդիպմանը նա հաղորդագրություն ուղարկեց, որ «այլևս բավական չէ խոսել կանանց իրավունքների մասին … [քանի որ] նրանք ոչինչ են, առանց նրանց իրացման պահանջի: Եվ մենք գիտենք, որ երբ կանայք կարողանան բարձրացնել մեր ձայնը, պնդել մեր իրավունքները և վերակառուցել տնտեսությունը, բոլորն ավելի լավ վիճակում կլինեն»:

 

 

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեժինովիչ Բուրիչը ուշադրություն հրավիրեց կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի, մասնավորապես  Ստամբուլի կոնվենցիային միանալու վրա:

 

 

«Անցյալ տարի COVID- ի սահմանափակումների ընթացքում մենք նկատեցինք ընտանեկան բռնության ալիք: Կոնվենցիան ապահովում է երեք առավելություն, որոնք ոչ մի երկիր չի կարող ապահովել միայնակ. Այն բարձրացնում է ազգային ստանդարտները. ապահովում է մոնիտորինգի մեխանիզմ. և ապահովում է համագործակցությունը կառավարությունների միջև այդ հանցագործությունների հետապնդման գործում », – ասաց նա:

 

 

Ֆորումի աշխատանքները կավարտվեն հուլիսի 2-ին:

 

 

Աղբյուրը՝ UN News

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ»պատմական ֆորումի ուղերձները

Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ

«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը

Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի

Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ

Ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց  քաղաքական առաջընթացը

NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

Դիտումների քանակը` 875

Գլխավոր էջ