Հավասար վարձատրություն ՝ հավասար աշխատանքի դիմաց. միջազգային օր

  • Ողջ աշխարհում կանանց ու տղամարդկանց  աշխատավարձերի խզվածքը գնահատվում է 23%;
  • Հայաստանում կանանց ու տղամարդկանց  ամսական անվանական աշխատավարձերի տարբերությունը  35.3% է;
  • Կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի գլոբալ գենդերային խզվածքը հաղթահարելու  համար կպահանջվի շուրջ 257 տարի:

 

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  ողջ աշխարհում նշվող Հավասար վարձատրության միջազգային օրը միտած է հրավիրել հանրության ուշադրությունը  հավասար արժեքի աշխատանքի դիմաց  հավասար աշխատավարձի խնդրին և ներկայացնել   այդ  ուղղությամբ երկար տարիների ընթացքում  գործադրված ջանքերը: Օրվա գաղափարի հիմքում ՄԱԿ-ի`  մարդու իրավունքների պաշտպանության և խտրականության բոլոր ձևերի դեմ պայքարի ուղղությամբ ստանձնած հանձնառություններն են, ներառյալ` կանանց և աղջիկների նկատմամբ խտրականությունը:

 

 

Աշխարհի բոլոր տարածաշրջաններում կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, աշխատավարձերի տարբերությունը կամ աշխատավարձերի գենդերային խզվածքը գնահատվում է աշխարհում 23 տոկոս: Հայաստանում կանանց ու տղամարդկանց  ամսական անվանական աշխատավարձերի տարբերությունը  35.3% է:

 

 

Ողջ աշխարհում այդ բացը լրացնելու ուղղությամբ առաջընթացը դանդաղ է ընթանում: Չնայած տղամարդկանց և կանանց հավասար վարձատրությունը հիմնականում ամրագրված է օրենսդրորեն, գործնականում այդ դրույթի կյանքի կոչելը միշտ շատ դժվար է եղել: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականներով, այս տեմպերով շարունակվելու դեպքում աշխատավարձի գլոբալ գենդերային խզվածքն  փակելու համար կպահանջվի շուրջ 257 տարի:

 

 

2030-ի Կայուն զարգացման օրակարգն ՝ առաջնորդվելով «Որպեսզի ոչ ոք հետ չմնա» կարգախոսով, անդրադառնում են գենդերային հավասարության, կանանց առաջընթացի ապահովման, արժանապատիվ աշխատանքի,  հավասար վարձատրություն` հավասար արժեքի աշխատանքի համար սկզբունքների իրագործման անհրաժեշտությանը և ընդգրկում այս խնդիրները Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ)  ՝ թիվ 5  (գենդերային հավասարություն) 8 (արժանապատիվ աշխատանք) նպատակների շրջանակում:

 

 

Հավասար վարձատրության հասնելը կարևոր հանգրվան է մարդու իրավունքների և գենդերային հավասարության համար: Այն պահանջում է ամբողջ համաշխարհային հանրության ջանքերը: ՄԱԿ-ը, ներառյալ ՄԱԿ-ի կանայք և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), հրավիրում են անդամ պետություններին և քաղաքացիական հասարակությանը, կանանց կազմակերպություններին, ինչպես նաև ձեռնարկություններին և աշխատողների և գործատուների կազմակերպություններին` խթանելու «հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն» սկզբունքը և կանանց և աղջիկների տնտեսական հզորացումը:

 

 

Ինչպես է նշվելու օրը 

 

 

Հավասար աշխատավարձի միջազգային օրվա այս տարա կարգախոսն «Վերականգնե’նք ավելի լավ ապագայի ակնկալիքով՝ ապահովելով աշխատավարձի արդարության սկզբունքը»: Այն համահունչ է համավարակի հետևանքների դեմ գործողությունների հիմքում ընկած «ավելի լավ ապագայի» տեսլականին:  

 

 

 

Հավասար աշխատավարձի առաջին միջազգային օրվա կապակցությամբ Հավասար վարձատրության միջազգային կոալիցիան (EPIC) կանցկացնի վիրտուալ գլոբալ միջոցառում« որի նպատակն է՝  խթանել աշխատաշուկայի բոլոր դերակատարներին ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի  հավասար աշխատավարձը ամբողջ աշխարհում լինի համավարակից հետո վերականգնման գործողությունների  հիմքում:

 

 

 

Հավասար վարձատրություն միջազգային կոալիցիա

 

 

Հավասար վարձատրություն միջազգային կոալիցիան (EPIC) ղեկավարվում է ԱՄԿ-ի, ՄԱԿ-Կանայք կառույցի և գործընկերների կողմից: Կոալիցիայի նպատակը՝  ամենուր հասնել կանանց և տղամարդկանց համար հավասար վարձատրության:  Միավորելով տարբեր ոլորտների դերակատարների` EPIC- ն աջակցում է կառավարություններին, գործատուներին, աշխատողներին և նրանց կազմակերպություններին` հավասար վարձատրության նպատակի ուղղությամբ կոնկրետ և համակարգված առաջընթաց գրանցելու համար: Ներկայումս EPIC- ը միակ բազմաշահառու գործընկերությունն է, որն աշխատում է գլոբալ, տարածաշրջանային և ազգային մակարդակներում գենդերային աշխատավարձի խզվածքը  նվազեցնելու ուղղությամբ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում 

 

Կանայք  տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ կստանան  2277 թվականին միայն

 

Կանայք  ավելի արդյունավետ են աշխատանքի վայրում, քան տղամարդիկ. հետազոտության տվյալներ

 

Զեկույց. «Ողջ աշխարհում կանայք շարունակում են ավելի քիչ վարձատրվել, քան տղամարդիկ»

 

10 փաստ աշխատանքի շուկայում  կանանց ու տղամարդկանց անհավասարության մասին/ ինֆոգրաֆիկա

 

Կառավարությունը խոստանում է ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները

 

Դիտումների քանակը` 1306

Գլխավոր էջ