Gender Gap Report 2013. Հայաստանը զիջել է դիրքերը գենդերային հավասարության ցուցանիշով/ վիդեո

 

 

Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից այսօր հրապարակված  Գլոբալ գենդերային անհավասարության  զեկույցում (Global Gender Gap Report 2013) Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը՝ զիջելով  իր դիրքերը 2 կետով  անցած տարվա համեմատ:

 

136 երկրներից կազմված ցուցակը  գլխավորում են  Իսլանդիան, Ֆինլանդիան ու Նորվեգիան: Ռուսաստանը ռեյթինգում  զբաղեցրել է 61-րդ տեղը, Վրաստանը՝ 83-րդն է, Ադրբեջանը՝ 99-րդն է, Թուրքիան՝ 120-րդը, Իրանը՝ 130-րդը: Աղյուսակի վերջին՝ 136-րդ հորիզոնականում է Եմենը:

 

Զեկույցում  0-ից -1 սանդղակով  գնահատվում է  գենդերային հավասարության իրավիճակը 4 հիմնական ոլորտներում՝  տնտեսությաւն, քաղաքականություն, առողջապահություն, կրթություն :  Հատկապես   շեշտվում է   գենդերային  անհավասարության եւ  ազգային մրցունակության միջեւ անմիջական կապը,  քանի որ  երկրի  մրցունակությունն, ըստ զեկույցի հեղինակների,   զգալիորեն  պյամանավորված է նրանով  թե  ինչ չափով  է ներգրավված  կանանց ներուժը  երկրի զարգացման գործընթացներում:

 


Զեկույցի տվյալներով,  Հայաստանը «Կանայք քաղաքականության մեջ» ցուցանիշով  զբաղեցնում է 115-րդ տեղը, տնտեսական մասնակցության եւ հնարավորությունների ցուցանիշով՝ 82-րդ տեղը (եկամուտի ցուցանիշը՝ «միջինից ցածր»), կրթության ոլորտում առկա  կանանց  ու տղամարդկանց հնարավորությունների ցուցանիշով՝ 29-րդ տեղը:  Առողջապահության ոլորտին վերաբերող  ցուցանիշներով Հայաստանը  131-րդ տեղում է:

 

Նշենք, որ  Հայաստանի դիրքերը  այս զեկույցով  տարեց տարի նահանջ են ապրում:  Առաջին անգամ  մեր երկիրը   ներառվել է  այս ռեյթինգում   2007-ին՝ զբաղեցնելով  71-րդ տեղը (128 երկրների շարքում):  2008-ին` Հայաստանը  78-րդ տեղում էր,  2009-ին` 90-րդ, 2010-ին` 84-րդ (135 երկրներից), 2011-ին` 84-րդ, 2012-ին ՝ 92-րդում էր, իսկ այս տարի 94-րդն էր 136 երկրներից:
Դիտեք զեկույցի մասին Համաշխարհային տնտեսական ֆորումի տեսահոլովակը.

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Gender Gap Report 2012. Հայաստանը նահանջել է գենդերային հավասարության ցուցանիշով / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 5918

Գլխավոր էջ