Gender Gap Index . Գենդերային անհավասարությունը Հայաստանում խորացել է

Համաշխարհային տնտեսական ֆորումի հոկտեմբերի 28-ին հրապարակված  2014-ի Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույցի   (Global Gender Gap Report 2014 )  տվյալներով  Հայաստանը 142 երկրների թվում զբաղեցրել է 103-րդ տեղը՝վատթարացնելով իր դիրքերը վարկանիշային ցանկում  անցյալ տարվա համեմատ 8 կետով:  Նշենք, որ     Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ:

 

Անցյալ տարի  Հայաստանը Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով (Gender Gap Index) 136 երկրների ցանկում  94-րդ տեղում էր:   Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը  հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության,  արտացոլում է կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների միջեւ եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում:

 

 

Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 31-րդ տեղը , թեպետ այստեղ էլ վատթարացում կա,  անցյալ տարի  Հայաստանը  29 –րդ տեղում էր:

 

Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության  ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը պահապանել անցյալ տարվա դիրքերը,մնալով  82 – րդ տեղում:

 

Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները: Առողջապահության ոլորտում Հայաստանը 142-րդ տեղում է անցյալ տարի 131-րդ տեղում էր: Դա  հիմնականում նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշի  զգալի խախտման  հետեւանք է, որը առաջանում է Հայաստանում տարածված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:

 

Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը անցյալ տարի 115-րդ տեղում է, այս տարի 123-րդն է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ  Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով  մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին  ցուցանիշը  այժմ արդեն 22 %  է, իսկ Հայաստանում այն կրկնակի ցածր է՝ 10,8 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:

 

Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ   բացահայտում է   կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի  զարգացման գործընթացներում եւ    ցույց է տալիս  գենդերային անհավասարակշռության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:

 

Նշենք, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր  զբաղեցնելով վարկանիշային ցուցակում:Առջին հնգյակում են՝ Իսլանդիան, Ֆինլանդիան, նորվեգիան Շվեցիան,  Դանիան: Ցուցակւ եզրափակում են Յեմենը եւ Պակիստանը:

 

Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ

 

 

Դիտումների քանակը` 10469

Գլխավոր էջ