Հանրային քննարկում Հայաստանում գենդերային անհավասարության վերաբերյալ
Մարտի 28-ին ժամը 16.30 – 18.00 –ին Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջը հրավիրել է ՄԱԿ-ի ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ՄԱՓԳՀ, ՄԱՄՀ/ՅՈՒՆԻՍԵՖ գործակալություններին` ներկայացնելու իրենց վերջին հետազոտությունների ու հարցման արդյունքները` առաջադրելու ներկայիս տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում գենդերային դերերին, պտղի նախածննդյան ընտրությանը, ընտանեկան բռնությանը, տեղական կառավարման ոլորտում կանանց մասնակցությանը և այլ սոցիալական կոնֆլիկտներին առնչվող այն հիմնահարցերը, որոնք առավել խորացնում են գենդերային ճեղքվածքը Հայաստանում:
Միևնույն ժամանակ ներկայացվելու են փախստական ու տեղահանված կանանց խնդիրները մեր երկրում նոր կյանք կառուցելու ճանաարհին , ինչպես նաև անդրադարձ է կատարվելու առկա դրական զարգացումներին այն տեղահանված կին-ձեռներեցների շրջանում, ովքեր հաջողության են հասել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու արդյունքում:
ՄԱԿ-ի յուրաքանչյուր գործակալություն 15 րոպեի ընթացքում կներկայացնի իր եզրակացութունները, որին կհաջորդի պանելային քննարկում:
Կազմակերպիչ` Հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջ
Անցկացման վայրը` Հայաստանի Ամերիկյան համալսարան , «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ
Դիտումների քանակը` 3304