ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 Մարտի 9 -ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մեկնարկած  Կանանց դրության  հանձնաժողովի 59-րդ նստաշարջանի բացման իր ելույթում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նոր ու բավականանին հավակնոտ  նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության  կյանքի բոլոր բնագավառներում:

 

Հանձնաժողովի ներկայիս նստաշրջանը պատմական է համարվում: Ուղիղ 20 տարի առաջ՝ 1995-ին Պեկինում կայացած Կանանց  դրության  ՄԱԿ-ի 4-րդ  համաշխարհային գագաթնաժողովում  189 պետությունների կառավարությունները, այդ թվում Հայաստանի կառավարությունը,   պարտավորություններ ստանձնեցին՝ կանանց ու տղամարդկանց  համար հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ապահովել կյանքի բոլոր բնագավառներում :   Այս գաղափարը   ամրագրվեց   գագաթնաժողովում  ընդունված   Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որն  «ճանապարհային քարտեզ»  հանդիսացավ  ողջ աշխարհի համար՝   գենդերային հավասարության ապահովման գործում: Այդ նույն մոտեցումը  արտացոլվեց անցյալ  տարվա հունիսին  մեկնարկած` Պեկին+20 գործընթացի  կարգախոսում ` «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին» :

 

Կանանց դրության  հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը, որի աշխատանքները կտեւեն մինչեւ մարտի 20- ը,   կամփոփի  կանանց և տղամարդկանց միջև հավասարության և կանանց հնարավորությունների ընդլայնման ոլորտում եղած ձեռքբերումները և կուրվագծի  հետագա զարգացման ուղիները: Քննարկումներն ընթանում են երկու մակարդակներում՝  կառավարական պատվիրակությունների  նիստերի  եւ կանանց ՀԿ-ների ֆորումի շրջանակում  : Ժամանակին այս ձեւաչափը արդյունավետ աշխատեց  Պեկինյան ծրագրի մշակման ընթացքում, երբ  հաջողվեց լիակատար ապահովել  երկու  կողմերի կարծիքների միասնականությունը և, ի հետևանս՝ ընդունված  փաստաթղթի բարձր որակը։ 20 տարի անց կառավարությունների եւ ՀԿ սեկտորի  համատեղ աշխատելու խնդիրը չի կորցրել իր այժմէականությունը, հակառակը՝  առավել կարեւորվել  է: Ակնհայտ է, որ  Պեկինիում ընդունված պարտավորությունների իրականացման եւ գենդերային հավասարության  գաղափարը կյանքի կոչելու համար  միայն քաղաքական կամքը բավարար չէ։ Խնդիրները  շատ ժամանակ  կարծրատիպերի հաղթահարման  հարթակում են գտնվքւմ, հետեւապես անհրաժեշտ է, որ գործին լծվեն քաղաքացիակական հասարակության բոլոր ինստիտուտները, որոնք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, այդ թվում եւ մեդիան:

 

Այս տարվա նստարջանին  մասնակցելու համար  գրանցվել էին մոտ 1100  կազմակերպություններից   8600 ներկայացուցիչներ:  Պաշտոնական մակարդակում նստաշրջանի օրակարգը ներառում է    պլենար նիաստերից բացի նաեւ  188  այլ  միջոցառումներ  ( side-events), եւս    450  միջոցառումներ (parallel events) անցկացվելու են  ՀԿ-ների ֆորումի շրջանակներում:  Կազմակերպիչները նշում են, որ դա ռեկորդային թիվ է: Դրա հետ մեկտեղ,   Պեկինի գագաթնաժողովի մասնակիցները նշում էին WomenNet.am-ի հետ զրույցներում , որ,  ընդհանուր առմամբ,  Պեկինից հետո  ազդանշանները  «զուգահեռ աշխարհից» դեպի այսպես կոչված բարձր  կառավարական մակարդակ   ավելի  թույլ են հասնում:  Միասնակությունը  սակայն զգացվեց նստաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ տեղի ունենցած Կանանց երթի  ընթացքում, որին մասնակցեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

 

Պլենար նիստերում և բարձր մակարդակի քննարկումների ժամանակ բոլոր երկրների կառավարությունները ներկայացնում էին Պեկինում ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, քսան տարվա կտրվածքով ձեռքբերումները և խոչընդոտները, այնուհետև  փորձագետների հետ քննարկում հետագա աշխատանքների համար ուղենիշ հանդիսացող բանաձևերը: Երկրները հիմնականում ներկայացված են նախարարների մակարդակով ՝ սոցիալական հարցերի, կանանց դրության, գենդերային հավասարության ոլորտների պատասխանատուներով: Ի տարբերություն Պեկին+10   Պեկին+15  գործընթացներն ամփոփող   նախորդ նստաշրջանների ՝   այս  անգամ   Հայաստանի կառավարության պատվիրակությունը նստաշրջանին չի մասնակցում եւ եր երկրի   պաշտոնական տեսակետը ներկայացնելու է  ՄԱԿ-ում ՀՀ Մշտական Ներկայացուցիչ, դեսպան`  Զոհրաբ Մնացականյանը: Ոչ կառավարական կազմակերպություններից  Հայաստանից մասնակցում  են  հինգ  կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Նստաշրջանին զուգահեռ ընթացող   ՀԿ-ների  քննարկումները  անցնում են  ՄԱԿ-ի կենտրոնակայանին հարող տարածքներում, այդ թվում՝   Armenian Convention  Center –ի շենքում, ինչը, կարծում ենք,  պատահական չէ, քանի որ  ԱՄՆ-ում   Հայ օգնության միության   կանանց  կառույցը  շատ ակտիվ է ներգրավված Կանանց դրության հանձնաժողովի աշխատանքներոմ: Ավելին , ՀՕՄ-ի  ներկայացուցիչ Հուրի Գեդելեքյանը ( Houry Geudelekian)  Կանանց դրության հանձնաժողովի խորհրդական է եւ  նստաշրջանի կազմակերպչական աշխատանքներով  զբաղվող գործադիր հանձնաժողովի մշտական եւ ակտիվ անդամներից  է:

 

Ասել, թե Պեկինից  երկու  տասնամյակ անց աշխարհն սկսել է ապրել  այն ժամանակ հռչակված հավասարության, զարգացման, խաղաղության կարգախոսի ներքո, մեծ չափազանցություն կլիներ: Գուցե իրավիճակն փոքր-ինչ լավացել է կանանց իրավունքների ճանաչման տեսանկյունից, սակայն դա էլ ոչ ամեն տեղ և ոչ ամեն ինչում։  Սակայն ՄԱԿ-ի գնահատմամբ,  պետություններն այնուամենայնիվ  հասել են տպավորիչ հաջողությունների գենդերային հավասարության ապահովման առումով, թեպետ Պեկինում նախանշված շատ խնդիրներ դեռևս շարունակում են մնալ չլուծված:

 

Այս փաստի արձանագրումով բացեց  59-րդ նստաշարջանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:  «Մենք նշում ենք Պեկինյան հռչակագրի և Գործողությունների ծրագրի 20-ամյակը. կանանց իրավունքների համար մղվող պայքարում հսկայական ձեռքբերումներ:  2015թ. որոշիչ տարի է լինելու գենդերային հավասարության խթանման համար», – ասաց նա ընդգծելով,  որ իրական փոփոխությունները  հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե կանայք  կենտրոնական  տեղ զբաղեցնեն զարգացման գործընթացներում:

 

Նրա խոսքով,   այսօր կանայք      շարունակում են տուժել տնտեսական ճգնաժամի, կլիմայի փոփոխության և հակամարտությունների պատճառով: Նա ընդգծեց, որ կանայք և աղջիկները ենթարկվում են սիստեմատիկ հարձակումների ծայրահեղական խմբավորումների կողմից և բռնության այլ ձևերի զոհ դառնում:

 

«Սակայն կանայք միայն զոհեր չեն, նրանք առաջընթացի շարժիչ ուժն են» , – ընգծեց Բան Կի Մունը, նկատելով, որ աշխարհը երբեք չի կարողանա 100%-ով հասնել  զարգացման  իր նպատակներին, եթե բնակչության 50 %-ը հնարավորություն չունենա  իրականացնելու իր ողջ  ներուժը:

 

Երևան-Նյու Յորք

 

 

Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին պատմող նյութերը  մեր կայքում.

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

 

Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ

 

Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար

 

«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…

 

«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը

 

Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ

 

Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում

 

Դիտումների քանակը` 4133

Գլխավոր էջ