Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեպտեմբերի 1-ի հրամանով Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում:

 

Միաժամանակ Սրբուհի Գալյանը ազատվել է  մինչ այդ զբաղեցրած ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից«որը նա զբաղեցրել է 2019 թվականի հուլիսի 17-ից:

 

 

***

 

Սրբուհի Գալյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 5-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը , այնուհետև 2014-2018թթ. սովորել է  նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:

 

2012- 2015թթ.- աշխատել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությունում որպես իրավաբանական վարչության ծրագրային գործակալ

 

2015-2018թթ.- աշխատել է  ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:

 

2018-2019թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետն է:

 

2019 թվականի հուլիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թվականի օգոստոսի 31-ին ազատվել պաշտոնից:

 

 

2015-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  դասախոս է, դասավանդում է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայում:

 

Դիտումների քանակը` 1354

Գլխավոր էջ