«Մինչեւ դա չկատարվի քեզ հետ» . «Որսի տարածքը» վավերագրական ֆիլմի սաունդթրեքը Օսկարի է հավակնում

 

Փետրվարի 28-ին  կկայանա Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա «Օսկար 2016» մրցանակաբաշխությունը:  «Լավագույն  սաունդթրեք» անվանակարգում «Օսկարին» է հավակնում  «Մինչեւ դա չկատարվի քո հետ»/ Till It Happens to You/  Լեդի Գագայի երգը, որը գրվել է  «Որսի տարածքը»   (The Hunting Ground) վավերագրական ֆիլմի համար:  

 

Օսկարի հավակնորդների շորտ-ցուցակում  ընդգրկված ռեժիսոր Կիրբի Դիկի   այս   Ֆիլմը  մինչ այդ լավագույնն է  ճանաչվել  ԱՄՆ կինոպրոդյուսերների  հիլդիայի  կողմից:  Ֆիլմն անդրադառնում է  ամերիկյան լավագույն  համալսարանների ուսանողական հանրակացարաններում  առկա  սեռական բռնության խնդրին՝ վկայակոչելով , մասնավորապես,  ԱՄՆ-ի  Հարվարդի եւ Հյուսիասային Կարոլինայի համալսարաններում  տեղի ունեցած  իրական դեպքերը:  Ըստ ֆիլմի հեղինակների,  սեռական բռնության զոհ են դառնում ուսանող աղջիկների  16-20%-y:   Սակայն  համալսարանների ղեկավարությունը՝  առաջնորդվելով  բուհի վարկանիշը  բարձր  պահելու մղումով,  լռության է մատնում  այս երեւույթը , անպատիժ  թողնելով բռնարարներին:  Իրավապահ մարմինները  նույնպես չեն խառնվում,  բացատրելով  իրենց անգործությունը բռնաբարության փաստի ապացույցների բացակայությամբ:

 

Ֆիլմի կարգախոսը՝ «Նրանց դպրոցական երազանքը մղձավանջի վերացվեց մի գիշերվա մեջ» , արտացոլում է  այն երիտասար աղջիկների  վերապրածը, ովքեր  բռնաբարության զոհ դառնալով ,  փորձել են արդարություն գտնել, բայց ապարդյուն: Այս առումով  Ֆիլմը միայն ամերիկայն իրականության մասին չէ, այն բռնաբարության ենթարկված կանանց  «անբարոյական»  պիտակավորելու , նրանց մեղավորի վերածելու այն փորձերի մասին է, որոնք տեղի են ունենում  ամենուրեք: Իր ֆիլմի  միջոցով  ռեժիսոր Կիրբի Դիկը   մի շատ կարեւոր ճշմարտություն է հիշեցնում է.  դա այն է,  որ զոհերը չպետք է դառնան մեղավոր:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Օսկար»-ի ցնցող գենդերային անհավասարությունը

«Օսկար»-ը տղամարդ է. ամենապատվաբեր կինոմրցանակի գենդերային առանձնահատկությունները

«Ոսկե Գլոբուս – 2015» մրցանակաբաշխության ֆեմինիստական պահերը

Գրեմմի-2015 : մեսիջներ ընդդեմ ընտանեկան բռնության

 

Դիտումների քանակը` 4628

Գլխավոր էջ