20 քաղբանտրկյալ կանանցից երկուսն ազատ են արձակվել

«Free the 20» (Ազատությու՛ն 20-ին) քարոզարշավի մեկնարկից հետո 20 կին քաղբանտարկյալներից միայն երկուսն են ազատ արձակվել: 2014 թվականի դեկտեմբերին Եգիպտոսում ձերբակալված Սանա Սեիֆն օրեր առաջ ազատ է արձակվել երկրի նախագահի կողմից ձերբակալված 100 երիտասարդներին համաներում շնորհելու որոշման արդյունքում: Իսկ վիետնամցի բլոգեր Թա Պոնգ Թհան սեպտեմբերի 19-ին ազատ արձակվելուց հետո մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է ԱՄՆ: Բլոգերը ձերբակալվել էր «հակակառավարական քարոզչություն» անելու մեղադրանքով:

 

Սանա Սեիֆի եւ Թա Պոնգ Թհանի անունները ներառված էին սեպտեմբերի 1-ից ԱՄՆ-ի նախաձեռնությամ սկսված «Free the 20» քարոզարշավում, որի նպատակն է ամբողջ աշխարհում կին քաղբանտարկյալներին ազատել ապօրինի կալանքից: Այս կանայք ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների եւ քաղաքացիական ակտիվության արդյունքում: Ցուցակում ներառված են նաեւ ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովան եւ իրավապաշտպան Լելյա Յունուսը:

 

«Ազատ արձակեք այս 20 կանանց եւ նաեւ բազմաթիվ ձերբակալված այլ կանանց ու աղջիկների, որոնք ստվերում են մնացել, որովհետեւ այս 20-ը ընդամենը մի փոքր մասն են կազմում այն կանանց, որոնք անարդարացիորեն ձերբակալված են»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերը: Նա ընդգծել են, որ անարդարացիորեն ձերբակալելով ակտիվ կանանց՝ իշխանությունները խոչընդոտում են նրանց իրավունքների իրացմանը:

 

Հաշվի առնելով, որ Հյուսիսային Կորեայում բազմաթիվ են կին քաղբանտարկյալները, քարոզարշավի նախաձեռնողները ընտրել են կին քաղբանտարկյալի պայմանական կերպար՝ չառանձնացնելով նրանցից որեւէ մեկին:

 

Դեռեւս անազատության մեջ գտնվող 18 կին քաղբանտարկյալներն են.

  1. Վանգ Հու, Չինաստան
  2. Լիու Քսիա, Չինաստան
  3. Գաո Յու, Չինաստան
  4. Բլեն Մեսֆին, Եթովպիա
  5. Մերոն Ալեմայեհու, Եթովպիա
  6. Նիգիսթ Վոնդիֆրավ, Եթովպիա
  7. Լեյլա Յունուս, Ադրբեջան
  8. Խադիջա Իսմաիլովա, Ադրբեջան
  9. Բահարեհ Հեդայաթ, Իրան
  10. Մատլյուբա Կամիլովա, Ուզբեկստան
  11. Նադյա Սավչենկո, Ուկրաինա/Ռուսաստան
  12. Ասթեր Յոհաննես, Էրիտրեա
  13. Փնյո Փնյո Աունգ, Բուրմա
  14. Բուի Թհի Մինհ Հենգ, Վիետնամ
  15. Մարիա Լոուրդեն Մորա, Վենեսուելա
  16. Նավ Օհն Հլա, Բուրմա
  17. Ռաշա Չորբաջի, Սիրիա
  18. Անանուն, Հյուսիսային Կորեա
Արման Ղարիբյան

Դիտումների քանակը` 3417

Գլխավոր էջ