60 տարի առաջ տիեզերք թռավ առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան

 

Ապրիլի 12-ը  ՄԱԿ-ի օրացույցով Մարդու տիեզերք թռչելու միջազգային օրն է։  Ուղիղ 60 տարի առաջ, 1963 թվականին ռուս տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան դարձավ առաջին և միակ կինը, ով միայնակ թռիչք կատարեց ՝ 48 անգամ պտտվելով Երկրի շուրջ Վոստոկ 6 տիեզերանավով:

 

Ի դեպ,  նա ընտրվել էր 800 հավակնորդներից։ Առաջին փուլում ,  800-ից ընտրեցին  30-ին, վերջնական փուլում հինգ թեկնածու մնաց։ Տերեշկովան այդ հնգյակում վերջինն էր առողջական ցուցանիշներով, սակայն իր աշխատանքային կենսագրությունը լավագույնս էր համապատասխանում  “սովետական կնոջ”  իդեալին, և այդ հանգամանքը  որոշիչ դեր խաղաց իր ընտրության հարցում։  

 

 

Երկրորդ կինը, ով հայտնվեց տիեզերքում, նույնպես ռուսաստանցի էր՝ Սվետլանա Սավիցկայան էր: Ամերիկացի տիեզերագնաց Սալի Ռայդը 1983 թվականին դարձավ երրորդ կինը, ով կատարեց ճանապարհորդությունը և մեկ տարի անց նորից  թռավ տիեզերք։  

 
 
 
 
 
Այսօր տիեզերագնացների ընդհանուր թվի միայն 73-ն են կամ 12%-ն են կանայք։ Տիեզերքում առավել հաճախակի են եղել ԱՄՆ-ի ներկայացուցիչները,  358 տիեզերագնացներից  55-ն են կին։ Ռուսաստանում ընդամենը  6 կին է տիեզերական թռիչք կատարել,   երկու անգամ  են տիեզերք  ուղևորվել Կանադայի, Չինաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները, մեկական անգամ՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հարավային Կորեայի կին տիեզերագնացները։

 

 

 

Թեև  կին տիեզերագնացները ժամանակին բախվել են  բազմաթիվ նախապաշարումների,  կանայք  այսօր համարվում են երկար տիեզերական ճանապարհորդությունների իդեալական թեկնածուներ: Դա պայմանավորված է նրանով, որ կանայք միջինում ավելի քիչ սնունդ և թթվածին են պահանջում, քան տղամարդիկ: Փորձագետները պնդում են, որ մարդկության առաջին առաքելությունը  դեպի Մարս, որը կտևի առնվազն 7 ամիս, կարող է բաղկացած լինել բացառապես կանանցից:

 

Իսկ մինչ այդ   ամերիկյան  NASA-ն ծրագրում է  2024 թվականին առաջին կին տիեզերագնացներին ուղարկել Լուսին, ընդ որում  18 տիեզերագնացներից, որոնք կմասնակցեն, ինը կանայք կլինեն: Փորձագետները համարում են, որ կանանցից ու տղամարդկանցից կազմված   անձնակազմերն առավել արդյունավետ են, այդ թվում  թռիչքի ընթացքում զսպված վարքագիծ, հանգիստ և կառուցողական մթնոլորտ ապահովելու տեսակետից։ 

 

 

Այնպես որ, տիեզերքի նվաճումը կանանց կողմից  առջևում է․․․ 

 

 

Դիտումների քանակը` 704

Գլխավոր էջ