Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը
Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կգլխավորի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը՝ 34-ամյա Սաննա Մարինը, ով նախկինում տրանսպորտի և կապի նախարարն էր: Հատկանշական է նաև, որ Ֆինլանդիայի նոր կառավարությունը ձևավորվելու է հինգ կուսակցությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրը կին է գլխավորում, գրում է Independent-ը :
Սաննա Մարինը կդառնա Ֆինլանդիայի կառավարության 75 ղեկավարներից երրորդ կին վարչապետը: Նա կփոխարինի վարչապետ Անտի Ռինեին, որը հրաժարական տվեց, երբ փոստային աշխատողների աշխատավարձերի կրճատումը հանգեցրեց զանգվածային գործադուլների:
Մինչ Սաննա Մարինի նշանակումն աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն էր համարվում Ուկրաինայի վարչապետ՝ 35-ամյա Ալեքսեյ Գոնչարուկը:
Նշվում է նաև, որ Մարինը կգլխավորի հինգ կուսակցությունների կառավարությունը, որոնցից յուրաքանչյուրի ղեկավարը կին է։ Մի խոսքով, Ֆինլանդիան հերթական անգամ արդարացրեց «հաղթանակած ֆեմինիզմի երկիր» իր անվանումը :
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Էստոնիայի ծայրահեղական նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել Ֆինլանդիայի նորընտիր վարչապետից
Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը
Դիտումների քանակը` 2178