Femen-ի ակցիան Լուվրում՝ ի պաշտպանություն Մարիամի / վիդեո

 

Femen-ի ակտիվիստուհիները հերթական թոփլես ակցիան են կազմակերպել, այս անգամ նրանք մերկացել են Լուվրում` Միլոսյան Վեներայի արձանի մոտ: Աղջիկներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են ի պաշտպանություն թունիսցի մի աղջկա` Մարիամի համար, որին ոստիկանները բռնաբարել են, սակայն հետո դատարանը նրա նկատմամբ դատաքննություն է սկսել` մեղադրելով անբարո պահվածքի մեջ:

 

 

Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների` դեպքը տեղի էր ունեցել Թունիսում դեռեւս սեպտեմբերին: Ոստիկանները գիշերը կանգնեցրել են երիտասարդ սիրահար զույգի մեքենան: Նրանք մեղադրել են վարորդին երթեւեկության կանոնների խախտման մեջ, իսկ երբ վերջինս ոստիկաններից մեկի հետ գնացել է բանկոմատ որոնելու, մյուս երկու ոստիկանները բռնաբարել են Մարիամին:

 

 

Սակայն այսքանով պատմությունը չի վերջանում: Այժմ ճաղերի ետեւում կարող  է հայտնվել աղջիկը: Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանները  պատասխան հայց են ներկայացրել, հայտնելով, որ նման բան չի եղել, այլ ընդհակառակը, նրանք զույգին բռնացրել են «անբարոյական գործողություններ» կատարելու ժամանակ, հաղորդում է Amnesty International-ը: Ոստիկանների զոհին եւ նրա ընկերոջը, տեղական օրենքներով, 6 ամսվա ազատազրկում է սպառնում:

 

 

«Femen-ը թունիսցի ոստիկանների կողմից բռնաբարված Մարիամի դեպքը որակում են որպես եղեռն կանանց նկատմամբ, իսկ կնոջ նկատմամաբ հարուցված գործը` մարդու իրավունքների հիմնային սկուզբունքների բռնաբարություն»,-ասվում է Femen-ի հայտարարության մեջ:

 

 

Femen-ի աղջիկները Միլոսյան Վեներայի վրա ցուցանակ են ամրացրել, որի վրա գրված է «Բռնաբարիր ինձ, ես անբարոյական եմ» գրությունը եւ հնչեցրել են ակցիայի կարգախոսը. «Մենք ձեռքեր ունենք, որպեսզի վերջ տանք այս ամենին»:

 

 

 http://www.newsru.com/world/03oct2012/femen.html

 

 

 

 

Դիտումների քանակը` 13472

Գլխավոր էջ