Այսօր կին-տիեզերագնացների թիվը կհամալրվի ևս մեկով/ ֆիլմ

 Տիեզերագնաց-հետազոտող Ելենա Սերովան մեկնարկում է Բայկոնուրից դեպի միջազգային տիեզերական կայարան Վերա, Նադեժդա և Լյուբով սրբերի և նրանց մոր՝ Սոֆյայի տոնի նախօրեին: Այդ իսկ պատճառով տիերեզագնաց  չորրորդ ռուս կնոջ ընտանիքի ու կյանքի  կյանքի մասին պատմող ֆիմը կոչվում է «Ելենա Սերովայի հույսը, հավատը և սերը»:

 

Նրա ընտանիքմն այդքան էլ սովորան ընտանիք չէ: Ամուսինը նույնպես տիեզերագնաց է: Սակայն 10 տարի տիեզերագնացների ուսումնական կենտրոնում վերապատրաստվելուց հետո նա այդպես էլ չթռավ ուղեծիր: Ներկայումս Մարկը զբաղված է նոր տիեզերանավի նախագծմամբ, որը մոտ ապագայում կփոխարինի լեգենդար «Սոյուզին»:  Ֆիլմի հեղինակները տարիներ շարունակ հետևել են այս ոչ սովորական ընտանիքի կյանքին: Ծնողների մասին իր մտքերով է կիսվել նրանց 11-ամյա դուստրը՝ Լենան: Իսկ Մարկը պատմում է այն մասին, թե ինչ է նշանակում լինել տիեզերագնացի ամուսին:

Ֆիլմի ստեղծողները փորձել են հետևել տիեզերքում  կանանց պատմությանը: Տիեզերքի ուսումնասիրության գործում նրանք   անհամեմատ քիչ են: Կանանց տիեզերական  ծրագրեը թույլատրել են, արգելել, հետո նորից բացել են: Ինչու: Միգուցե պատճառը կանացի օրգանիզմն է: Ինչպե՞ս են կնոջ օրգանզիմի վրա անդրադառնում դաժան վերապատրաստումները: Ինչպե՞ս է զգում իրեն կինը տիեզերքում: Ի՞նչ հարաբերություններ են ծավալվում տղամարդկանց կոլեկտիվում: Այս հարցերի պատասխանները միանշանակ պատասխաններ չունեն: Մի բան սակայն հստակ է.  ո՛չ բժիշկները, ո՛չ էլ քննական հանձնաժողովը  զիջումներ  չեն անում կանանց  նկատմամբ:

 

Եթե Ռուսաստանում 119 տիեզերագնացներից ընդամենը 3-ն են կին  , ապա Ամերիկայում կին-տիեզերագնացների թիվն անցնում է 50-ից:  2013-ի տվյալներով ողջ աաշխարհում  տիեզերքում եղել է 534 տիեզերագնաց, որոնցից  57-ն են կին   (երեքը  զահվել են թռիչքի ժամանակ):

 

Ելենա Սերովան Ռուսաստանի  չորրորդ կին տիեզերագնացն է: 2014թ. սեպտեմբերի 26-ին նա պատրաստվում է թռչել: Առաջին և ամենակարևոր փորձությունը նրա համար ամուսնուց և աղջկանից հեռու լինելն է: Չնայած և՛ Մարկը, և՛ Լենան արդեն սովորել են այս բաժանումներին: Վերջին  մի քանի տարվա ընթացքում՝ թռիչքին պատրաստվելիս նա հաճախ էր բացակայում :  Հինգ  օր շարունակ ձնածածկ գյուղում էր անցկացնում, կամ 6 ժամ շարունակ մարզվում էր ստորջրյա տիեզերքի հսկայական ջրավազանում, որից հետո օրեր էին հարկավոր ուշքի գալու համար:

 

Մարզումներհն արդեն անցյալում են: Ելենան ոչնչով չէր զիջում իրեն շրջապատող տղամարդկանց: Եվ նույնիսկ ապացուցեց, որ ինչ-ինչ հարցերով ավելի ուժեղ և համառ է, քան իր կոլեգաները:

Փաստագրական ֆիլմի հերոսուհիներն են Պեգգի Ուոթսոնը՝ պատմության մեջ առաջին կին-հրամանատարը, Նիկոլ Սկոթը՝ 2 անգամ տիեզերքում եղած աստղաբան-հետազոտողը,  Քեթրին Կոլմանը, ով փայլուն կերպով իրականացրել է ամերիկյան «Վիշապ» տիեզերանավի թռիչքը, Վալենտինա Տերեշկովան, Սոետլանա Սավիցկայան, Ելենա Կոնդակովան՝ Ռուսաստանի երրորդ կին-տիեզերագնացը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանայք եւ տիեզերքը

 

 

Դիտումների քանակը` 10274

Գլխավոր էջ