Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ  վնասակար գործելակերպերի մասին

 

 

«Աշխարհի բնակչությունը 2020» զեկույց

 

Անհավասարությունը և կանանց ու աղջիկների նկատմամբ բացասական վերաբերմունքն առաջացնում են վնասակար գործելակերպեր.

 

  • Աշխարհի բնակչության 80%-ը ներառող երկրներում արված հետազոտության համաձայն, 10-ից 9-ը կանխակալ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ:
  • Ավելի քան 140 միլիոն կին այսօր «կորսված» է՝ երեխայի սեռի խտրական ընտրության և սեռի հետծննդյան ընտրության հետևանքով:

 

 

Այսօր ապրող մոտ 200 միլիոն աղջիկ և կին ենթարկվել են սեռական օրգանների խեղման այս կամ այն տեսակին:

 

Կանանց սեռական օրգանների խեղման բարձր տարածվածություն ունեցող երկրներ.

  • Եգիպտոս. երբևէ ամուսնացած կանանց 92%-ը ենթարկվել են սեռական օրգանների խեղման:
  • Ջիբութի, Գվինեա և Մալի. Կանանց 90 և ավել տոկոսը ենթարկվել է սեռական օրգանների խեղման։
  • Ինդոնեզիա. 11 տարեկան և ավելի փոքր աղջիկների 49%-ը ենթարկվել է սեռական օրգանների խեղման:

 

Ամբողջ աշխարհում մոտավորապես հինգ երեխայից մեկն ամուսնացած է:

 

  • Հինգ երեխայից երկուսն ամուսնացած են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում. սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է:
  • Երեք երեխայից մեկն ամուսնացած է Արևելյան և Հարավային Աֆրիկայում:
  • Չորս աղջիկներից մեկն ամուսնացած է կամ ոչ պաշտոնական միության մեջ է Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: (էջ 97)

 

Վնասակար գործելակերպեր տեղի են ունենում նաև արդյունաբերական երկրներում.

 

  • 2011 թ.-ին Շվեդիայում՝ 11,000 աղջիկ, Իռլանդիայում՝ մինչև 1,600 աղջիկ, Պորտուգալիայում՝ 1,300 աղջիկ կարող են ենթարկված լինել սեռական օրգանների խեղման: 2012 թ.-ին Միացյալ Նահանգներում 513,000 աղջիկ կա՛մ սեռական օրգանների խեղման վտանգի տակ էր, կա՛մ ենթարկվել էր:
  • 2000-ից 2005 թթ. ընթացքում Միացյալ Նահանգներում ավելի քան 200,000 երեխա ամուսնացած էր:

 

Կրթությունը հզոր գործիք է վնասակար գործելակերպերի վերացման համար:

 

  • Ենթասահարային Աֆրիկայի 15 երկրներում միջնակարգ դպրոցի յուրաքանչյուր լրացուցիչ տարին զգալիորեն նվազեցնում է մինչև 18 տարեկան երեխաների ամուսնության և ծննդաբերության հնարավորությունը։
  • Հնդկաստանում.
    • կրթություն չունեցող աղջիկների 51%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
    • միայն տարրական կրթություն ունեցող աղջիկների 47%-ն ամուսնանում է մինչև 18 տարեկանը
    • միայն միջնակարգ կրթություն ունեցող աղջիկների 29%-ը ամուսնանում է մինչև 18 տարեկանը
    • հետդպրոցական կրթություն ունեցող աղջիկների 4%-ն է ամուսնանում մինչև 18 տարեկանը։

 

Վնասակար գործելակերպերն ազդում են աղջիկների և կանանց, համայնքների և երկրների զարգացման վրա.

 

  • 2017-2030 թթ. ժամանակահատվածում, ընդամենը 12 երկրում, որտեղ տարածված է մանկահասակների ամուսնությունը, մարդկային կապիտալի կորուստը կկազմի 63 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը շատ ավելին է, քան այդ երկրների ստացած զարգացման պաշտոնական աջակցությունը:

 

 

Ըստ Հայաստանում ՄԱԲՀ-ի գրասենյակի հաղորդագրության

 

 

Կարդացեք թեմայի շուրջ. 

 

Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը

 

Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ  վնասակար գործելակերպերի մասին

 

«Իմ կամքին հակառակ». զեկույց

 

Դիտումների քանակը` 1176

Գլխավոր էջ