Փորձագետ ներգրավելու մրցույթ

 

«Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագիր

 

«Կանանց տեղեկավական վերլուծական ցանց» ՀԿ-ն   հայտարարում է փորձագետ ներգրավելու մրցույթ՝  «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում հետազոտություն անցկացնելու և փորձագիտական աջակցություն ցուցաբերելու  համար:

 

Ծրագրի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը անվտանգության և խաղաղության գործընթացներում Հայաստանի սահմանամերձ շրջաններում:

 

Փորձագետի պատասխանատվության շրջանակը.

  • ուսումնասիրել Հայաստանում անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց ներգրավվածությունը և դրա հետ կապված խնդիրները՝ տեղական և ազգային մակարդակներում, գնահատել  կանանց մասնակցության ընդլայնման հեռանկարները:  
  • մշակել անհրաժեշտ գործիքակազմ Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման  մշտադիտարկումն ու գնահատումն անցկացնելու համար և ներկայացնել այն  բոլոր շահագրգիռ կողմերին ազգային և տեղական մակարդակներում ։
  • ցուցաբերել փորձագիտական աջակցություն Կանայք – անվտանգություն –խաղաղություն – գործընկերության / ցանցի ձևավորմանը և իրազեկմանը վերաբերող   ծրագրային բաղադրիչների շրջանակում, այն է՝  թատերական ներկայացման և իրազեկող ֆիլմի նախապատրաստման, ինչպես նաև  կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման հանդիպման ընթացքում:

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը –Դեկտեմբերի 6,2022 – Փետրվարի 25, 2023

 

Գնահատող հանձնաժողովը հաշվի կառնի գնահատման հետևյալ չափանիշները.

  • Առաջարկի ընդհանուր որակը և համապատասխանությունը հետազոտության նպատակներին;
  • Ուսումնասիրության թեմայի շուրջ նախորդ փորձառությունը և հրապարակումների առկայությունը;
  • Հայերենի և անգլերենի վարժ իմացությունը ;
  • Փորձագիտական ծառայության գնային առաջարկը

 

Ինչպես դիմել

 

Սույն մրցույթը բաց է ՔՀԿ-ների, հետազոտական կազմակերպությունների, անհատների, իրավաբանական անձանց համար:

 

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  1. Տեղեկություններ համապատասխան  որակավորման և/կամ գենդերային հիմնախնդիրներին առնչվող այլ նախագծերի իրականացման նախորդ փորձի մասին ( CV-ն):
  2. Առաջարկի կարճ նկարագրություն:
  3. Փորձագիտական ծառայության գնային առաջարկ :

 

Դիմումները պետք է ուղարկել womennetam@gmail.com  հասցեին

մինչև  2022 թվականի դեկտեմբերի 5-ը, ժամը 20:00-ն:

 

Խնդրում ենք ձեր էլ. նամակի թեմայի տողում նշել «Կանանց մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներում» հետազոտություն 2022թ.» [ՁԵՐ ԱՆՈՒՆԸ]»:

 

 

Ծրագրի մասին

«Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագիրն իրականացվում է OxYGen հիմնադրամի կողմից «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց»  ՀԿ-ի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ։

Ծրագրի շահառուներն են Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-երը, ՏԻՄ ներկայացուցիչները և սահմանամերձ համայնքներում բնակվող կանայք (ներառյալ՝ տեղահանված)։

Ծրագիրը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության  (FCDO)  աջակցությամբ:

Ծրագրի տևողությունը՝  2022 թ․ հոկտեմբեր – 2023 թ․ փետրվար

 

Դիտումների քանակը` 524

Գլխավոր էջ