Փորձագետ ներգրավելու մրցույթ
«Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագիր
«Կանանց տեղեկավական վերլուծական ցանց» ՀԿ-ն հայտարարում է փորձագետ ներգրավելու մրցույթ՝ «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում հետազոտություն անցկացնելու և փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
Ծրագրի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը անվտանգության և խաղաղության գործընթացներում Հայաստանի սահմանամերձ շրջաններում:
Փորձագետի պատասխանատվության շրջանակը.
- ուսումնասիրել Հայաստանում անվտանգության և խաղաղության գործընթացներում կանանց ներգրավվածությունը և դրա հետ կապված խնդիրները՝ տեղական և ազգային մակարդակներում, գնահատել կանանց մասնակցության ընդլայնման հեռանկարները:
- մշակել անհրաժեշտ գործիքակազմ Հայաստանում ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային ծրագրի իրականացման մշտադիտարկումն ու գնահատումն անցկացնելու համար և ներկայացնել այն բոլոր շահագրգիռ կողմերին ազգային և տեղական մակարդակներում ։
- ցուցաբերել փորձագիտական աջակցություն Կանայք – անվտանգություն –խաղաղություն – գործընկերության / ցանցի ձևավորմանը և իրազեկմանը վերաբերող ծրագրային բաղադրիչների շրջանակում, այն է՝ թատերական ներկայացման և իրազեկող ֆիլմի նախապատրաստման, ինչպես նաև կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման հանդիպման ընթացքում:
Փորձագետ ներգրավելու ժամկետը –Դեկտեմբերի 6,2022 – Փետրվարի 25, 2023
Գնահատող հանձնաժողովը հաշվի կառնի գնահատման հետևյալ չափանիշները.
- Առաջարկի ընդհանուր որակը և համապատասխանությունը հետազոտության նպատակներին;
- Ուսումնասիրության թեմայի շուրջ նախորդ փորձառությունը և հրապարակումների առկայությունը;
- Հայերենի և անգլերենի վարժ իմացությունը ;
- Փորձագիտական ծառայության գնային առաջարկը
Ինչպե’ս դիմել
Սույն մրցույթը բաց է ՔՀԿ-ների, հետազոտական կազմակերպությունների, անհատների, իրավաբանական անձանց համար:
Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Տեղեկություններ համապատասխան որակավորման և/կամ գենդերային հիմնախնդիրներին առնչվող այլ նախագծերի իրականացման նախորդ փորձի մասին ( CV-ն):
- Առաջարկի կարճ նկարագրություն:
- Փորձագիտական ծառայության գնային առաջարկ :
Դիմումները պետք է ուղարկել womennetam@gmail.com հասցեին
մինչև 2022 թվականի դեկտեմբերի 5-ը, ժամը 20:00-ն:
Խնդրում ենք ձեր էլ. նամակի թեմայի տողում նշել «Կանանց մասնակցությունն անվտանգության և խաղաղության գործընթացներում» հետազոտություն 2022թ.» [ՁԵՐ ԱՆՈՒՆԸ]»:
Ծրագրի մասին
«Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագիրն իրականացվում է OxYGen հիմնադրամի կողմից «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի և Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ։
Ծրագրի շահառուներն են Տավուշի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող ՔՀԿ-երը, ՏԻՄ ներկայացուցիչները և սահմանամերձ համայնքներում բնակվող կանայք (ներառյալ՝ տեղահանված)։
Ծրագիրը ֆինանսավորվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) կողմից՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության (FCDO) աջակցությամբ:
Ծրագրի տևողությունը՝ 2022 թ․ հոկտեմբեր – 2023 թ․ փետրվար
Դիտումների քանակը` 614