Եմեն. 15 աշակերտուհիներ են զոհվել դպրոցական ավտոբուսի պայթյունի հետևանքով
Երկու ականապատված մեքենա է պայթել Եմենի մայրաքաղաքի հարավում այն պահին, երբ դրանց կողքով անցնում էր դպրոցական ավտոբուսը: Զոհվել են 25 հոգի, այդ թվում 15 տարրական դպրոցի աշակերտուհիներ:
Շիա ապստամբները ՝ հուսիթները մեղադրում են Ալ-Քաիդային՝ անվանելով արվածը «երեխաների հանդեպ հանցագործություն»: Տեղացիներից մեկն ասաց, որ ականապատված մեքենաներից մեկը նպատակաուղղված էր դեպի ապստամբների առաջնորդի՝ Աբդուլլա Իդրիսի տունը, ով նաև Ժողովրդական կոնգրես կուսակցության անդամներից է:
Հուսիթների ու Ալ-Քաիդայի բախումները սկսվեցին հոկտեմբերից, երբ վերջին ամիսների ընթացքում շիա ապստամբները կարևոր ռազմական առաջխաղացում ունեցան՝ ստանձնելով մայրաքաղաքի և մյուս կարևոր քաղաքների վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ վերջերս ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ 2014 թվականը կործանարար տարի էր միլիոնավոր երեխաների համար, ովքեր աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող հակամարտությունների արդյունքում զահվել են, ենթարկվել բռնության և ականատես դարձել պատերազմների ավերիչ հետևանքներին:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ
Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված
ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար
«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ
Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու
Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները
«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին
Դիտումների քանակը` 4871