Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան, «Հանրապետություն» կուսակցությունների կազմած «Ելք» դաշինքի համապետական ցուցակում 121 թեկնածու է ընդգրկված, նրանցից 39-ը կամ 32%-ը կանայք են:
Ընդիմադիր այս ուժի ցուցակում ընդգրկված կանանցից շատերին WomenNet.am-ի ընթերցողներն ու հասարակությունը լավ են հիշում: Առաջին կինը՝ չորրորդ հորիզոնականում ներկայացված Մանե Թանդիլյանն է: Նա «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահն է: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներից էր, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար:
Թանդիլյանից բացի ցուցակում հաշվապահ աշխատող ևս մի քանի կին թեկնածուներ կան՝ Արուսյակ Մանավազյանը («Դարեսկիզբ» ՍՊԸ), Գոհար Մաթևոսյանը («Բեներիկ» ՍՊԸ գլխավոր հաշվապահ), Արփինե Դավոյան («Գոլդեն Տոբակո» ՍՊԸ):
Ցուցակում հաջորդ կինը յոթերորդ հորիզոնականում է՝ մասնագիտությամբ լրագրող Լենա Նազարյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագծի համակարգողներից մեկն է, 2010թ.-ից Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, 2013թ. նախագահական ընտրությունների հաջորդ օրը մի խումբ ակտիվիստների հետ ընդհատել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության զեկուցողներին ու ընթերցել նրանց հայտարարությունը բոյկոտող տեքստը:
«Ելք»-ի դաշինքում կան կանայք, որոնք առաջին անգամ չէ, որ անցնում են ընտրական թոհուբոհով:
Ցուցակի 39-րդ հորիզոնականում Սրբուհի Գրիգորյանն է: Նա առաջին կինն էր, ով պայքարում էր Սիսիանի քաղաքապետ դառնալու համար: Ընտրություններում նա հաջողության չհասավ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամը, նախընտրական խոստումներն իրականացնելու ուղիներ է փնտրում, չի հանձնվում: Հիշեցնենք, որ նա նաև «Սիսիանի կանանց ռեսուրս կենտրոն»-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է:
Գառնին փրկող կանանցից Արուսյակ Այվազյանին հանրությունը լավ է հիշում: Ազատ գետի փրկության համար պայքարում հաջողության հասած ակտիվիստ կինը հաջողություն չունեցավ Գառնիի համայնքապետի ընտրություններում: «Գառնի» ՍՊԸ տնօրենը «Ելք»-ի ցուցակի 85-րդ հորիզոնականում է: Նա անկուսակցական է:
Հասարակությանը ծանոթ է նաև Զարուհի Բաթոյանը, ով ցուցակի 36-րդ հորիզոնականում է: Մասնագիտությամբ լրագրող է, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի՝ ծրագրերի համակարգողն է, «Զարտպրինտ» ՍՊԸ-ի տնօրենը, Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության դաշինքի» ղեկավար: Ակտիվորեն բարձրաձայնում է ներառական կրթության համակարգի բացթողումների, հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների մասին:
Ցուցակում շատ են մանկավարժ կանայք՝ ցուցակի 29-րդ հորիզոնականում Կարինե Խաչատրյանն է, ով աշխատում է Երևանի թիվ 127 հատուկ դպրոցում, 46-րդ-ում Արմենուհի Ղազարյանն է, աշխատում է ԿԳՆ Նուբարաշենի թիվ 11 օժանդակ դպրոցում, 59-րդում՝ Մարինա Ղազարյանն է, աշխատում է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 62-րդ-ում Սոֆիա Հովսեփյանն է, աշխատում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, նա արդեն ակտիվորեն ներգրավել է ընտրական գործընթացներում, հասցրել է կաշառքի բաժանման մասին ահազանգեր ստանալ ու բարձրաձայնել: Ցուցակում շատ են նաև կանայք, ովքեր այս պահին չեն աշխատում, ի դեպ, նույնը տղամարդ թեկնածուների մասին կարելի է ասել:
ԿԸՀ-ն հրապարակել է նաև դաշինիքի տարածքային ընտրական ցուցակները, որոնցում ընդգրկված 112 թեկնածուներից 37-ը կամ 33% -ը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում՝ ռեյտինգային կոչվող ցուցակում ներկայացված 10 թեկնածուներից երեքն են կանայք՝ Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը և Ռուզաննա Տոնոյանը:
Թիվ 2 ընտրատարածքում ներկայացված է դաշինքից 12 թեկնածու, կանայք չորսն են՝ Աննա Կոստանյանը, Լենա Նազարյանը, Գոհար Մաթևոսյանը, Հռիփսիմե Խաչատրյանը:
Թիվ 3 ընտրատարածքում դաշինքից ներկյացված է 8 թեկնածու, որից երկուսը կանայք են՝ Նվարդ Սարգսյանը, ով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջւ տնօրենն է, և Քրիստինա Սարոյանը:
Թիվ 4 ընտրատարածքում ներկայացված է վեց թեկնածու, երկուսը կանայք են՝ անհատ ձեռնարկատեր Քրիստինե Պողոսյանը և Անի Խաչատրյանը:
Թիվ 5 ընտրատարածքում 8 թեկնածու կա, երկուսը կանայք են՝ Թեհմինա Վարդանյան և Նարինե Թևոյան:
Թիվ 6 ընտրատարածքում 7 թեկնածու կա, երկուսը կանայք են՝ Մարիամ Գրիգորյանը, ով Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցի մանկավարժ է, և Արուսյակ Մանավազյանը:
Թիվ 7 ընտրատարածքում ցուցակը գլխավորում է Արմենուհի Ղազարյանը: Այս ընտրատարածքում տարածքային ցուցակում ներառված է 7 թեկնածու: Բացի Ա. Ղազարյանից ևս երկու կին կա՝ Երուշ Մուսիկյանը, ով Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի աշխատակից է, և Սուզաննա Բաղդասարյանը:
Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված 6 թեկնածուներից երեքը կանայք են՝ Կարինե Խաչատրյանը, թիվ 127 հատուկն դպրոցի մանկավարժ է, Ռուզաննա Գասպարյանը, Մելինե Հայրապետյանը, ով «Էյչ Քոն» ՍՊԸ տնօրենն է:
Թիվ 9 ընտրատարածքում ցուցակում 15 թեկնածու է ներառված, չորսը կաայք են՝ Գոհար Իսրայելյանը, Արփինե Դավոյանը, Կարինե Ղուկասյանը, Աստղիկ Ավետիքյանը:
Թիվ 10 ընտրատարածքում ռեյտինգային ցուցակի 11 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Արուսյակ Այվազյանը, Գոհար Մամիկոնյանն ու Լիլիկ Մարտիրոսյանը:
Թիվ 11 ընտրատարածքում 7 թեկնածուներից 4-ը կանայք են: Ցուցակում ընդգրկված են Լիլիթ Եղիազարյանը, Անահիտ Սարգսյանը, Սոֆիա Հովսեփյանը, Էմմա Պալյանը, ով «Արարատ.նյուզ» կայքի խմբագրի օգնականն է:
Թիվ 12 ընտրատարածքում 10 թեկնածու կա, չորսը կանայք են՝ Սրբուհի Գրիգորյանը, Մարինա Ղազարյանը, Նարա Հովհաննիսյանը, Քրիստինե Եդիգարյանը:
Թիվ 13 ընտրատարածքում 5 թեկնածու է առաջադրված, նրանցից երկուսը կանայք են՝ Հայկանուշ Բեգլարյանն ու Հերմինե Անտոնյանը, ով դասավանդում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:
Հ. Կարապետյան
Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 5378