Հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91%, «Հայաստան» դաշինքը՝ 21.09%, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22%

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց և ստորագրեց ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 % ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 %ը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 %ը, որը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 %, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան օրենքի ուժով:

 

 

8-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 107 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագրին հասնում է ` 71 մանդատ, «Հայաստան» դաշինքին` 29, «Պատիվ ունեմ» դաշինքին ` 7-ը։ Դեռևս պարզ չէ այդ մանդատներից քանիսն են բաժին հասնելու կանանց, քանի որ մեծամասնություն ստացած ՔՊ-ի ցուցակից մի շարք թեկնածուներ կտեղափոխվեն գործադիր: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա «Հայաստան» դաշինքը  հայտարարել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումով և դրա հետ կապված մանդատներ ստանալու մասին որոշում դեռ չի կայացրել:

 

 

 

ՀԻշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր ցուցակում ներկայացրել էր  34%  կին թեկնածուներ, «Հայաստան» դաշինքը` 31%, «Պատիվ ունեմ» դաշինքը ` 35%: Նշենք նաև, որ, ըստ  Ընտրական օրենսգրքի կարգավորման,  կանանց ներկայացվածությունը  յուրաքանչյուր խմբակցության կազմում չի կարող ավելի ցածր լինել քան 25%-ը:

 

 

 

Ըստ  ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կողմից ներկայացված վերջնական արդյունքների,  ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 595 հազար 512 ընտրողից քվեարկել են 1 միլիոն 281 հազար 997-ը կամ 49.39 %ը: Անվավեր է եղել 4593 քվեաթերթիկ:

 

 

 

ԿԸՀ-ի տվյալներով, ընտրողների կազմում կանայք կազմում են 53%, իսկ  ընտրություններին մասնակցած քաղաքացիների թվում կանայք  55% են կազմել, այսինքն  կանայք ավելի ակտիվ են մասնակցել ընտրություններին, քան տղամարդիկ: 

 

 

 

Ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերը  ստացել են հետևյալ քվեները.

 

 

«Արդար Հայաստան» կուսակցություն- 3 914 կամ 0.31 %

 

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն- 19 691 կամ 1.54 %

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 688 761 կամ 53.91 %

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն- 4 619 կամ 0.36 %

 

«Ազատություն» կուսակցություն- 1 844 կամ 0.14 %

 

«Պատիվ ունեմ» դաշինք -66 650 կամ 5.22 %

 

«Միասնական Հայրենիք» կուսակցություն- 964 կամ 0.08 %

 

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն- 803 կամ 0.06 %

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 15 591 կամ 1.22 %

 

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 12 149 կամ 0.95 %

 

«Հանրապետություն» կուսակցություն- 38 758 կամ 3.03 %

 

«Հայոց Հայրենիք» կուսակցություն- 13 130 կամ 1.03 %

 

«Ազատ Հայրենիք» դաշինք- 4 119 կամ 0.32 %

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 50 444 կամ 3.95 %

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն- 5 020 կամ 0.39 %

 

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն- 15 549 կամ 1.22 %

 

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն- 3 775 կամ 0.3 %

 

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք- 19 212 կամ 1.5 %

 

«Ազգային օրակարգ» կուսակցություն- 719 կամ 0.06 %

 

«Վերելք» կուսակցություն- 1 233 կամ 0.1 %

 

«Ազատական» կուսակցություն- 14 936 կամ 1.17 %

 

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն- 2 440 կամ 0.19 %

 

«Հայաստան» դաշինք- 269 481 կամ 21.09 %

 

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն- 18 976 կամ 1.49 %

 

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 3 915 կամ 0.31 %

 

Անճշտությունների գումարային չափը 973 է: 

 

Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրությունը:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Միջազգային դիտորդներն արտահերթ ընտրություններում ատելության խոսքի ու կանանց մասնակցության մասին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներ. հաղթահարվե՞լ է արդյոք քաղաքական ճգնաժամը

Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք

Ովքե՞ր են ընտրական ցուցակների առաջին տասնյակներում ներկայացված կին թեկնածուները

Կանանց ներկայացվածությունը քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միջինում 36․6% է

 

 

Դիտումների քանակը` 1224

Գլխավոր էջ