Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում
ՀՀ ոստիկանության տվյալներով, 2012-2016թթ. ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք, այսինքն իրավապահ մարմինները ամեն օր գրեթե 2 դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել: 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 602 դեպք է գրանցվել, այսինքն նշված օրինաչափությունը ոչ միայն պահպանվել է, այլ աճի միտում ունի:
Սրանք պաշտոնական թվերն են, սակայն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարն է նշում, ընտանեկան բռնության դեպքերից շատերը այդպես էլ մնում են չբացահայտված. «Հարկ է նաև նկատել, որ ընտանեկան բռնությանն ավանդաբար ներհատուկ է լատենտայնության բարձր մակարդակ: Տուժողների մեծ մասը տարբեր սոցիալ-տնտեսական և մշակութային պատճառներով իրավապահներին չի դիմում»,- երեկվա հանրային քննարկման ընթացքում հայտարարել է Դավիթ Հարությունյանը:
Ի դեպ, 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17%ը:
ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը ներկայացնում է 2016 թվականի և 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության գործերով հարուցված քրեական գործերի բաշխվածությունը:
2016 թվականին հարուցված քրեական գործերի գրեթե 62%-ը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի («Ծեծ») հատկանիշներով է եղել:
2017-ի առաջին կիսամյակում ծեծը կազմել է հարուցված քրեական գործերի 59%-ը:
Ընտանեկան բռնությունից տուժող անձանց մեծամասնությունը 18-35 տարեկան կանայք են, ընդ որում նրանց նկատմամբ բռնություն մեծամասամբ գործադրում են ամուսինները:
Ի դեպ, 2017 թվականին աճել է կնոջ կողմից ամուսնու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը: 2016-ին եղել է ընդամենը 2 դեպք, իսկ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում՝ 5 դեպք:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ. Կողմ եւ Դեմ կարծիքներ
Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում
«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր». փաստաբանի գնահատական
Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի
Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»
Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով
Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ
«Երեխաների 38 %ը ենթարկվում է ընտանիքում ֆիզիկական պատժի որևէ տեսակի»
Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին օրինագիծը
Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը
«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»
Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը
Դիտումների քանակը` 3264