«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

Եվս մեկ ուշագրավ անդրադարձ  մայրության նպաստի մասին  օրինագծի նոր տարբերակին, այս անգամ  Yerkirmedia –ի  նոյեմբերի 5-ի  եթերում:  Գայանե Աբրահամյանի «Կլոր սեղան» հաղորդաշարի հյուրերն են՝  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, «Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամներ  Տաթև Դավթյանը եւ Մանե Թանդիլյանը:

 

 

«Հարկ ենք վճարում եւ ակնկալումներ ունենք պետությունից , այդ թվում  երեխա ունենալու  դժվարին ժամանակահատվածում  փոխհատուցում ստանալու առումով», – համոզված են քաղաքացիական ակտիվիստները:  Սոցիալական ապահովության նախարարության ներկայացուցիչը համաձայն չէ նման հարցադրման հետ:  «Հարկը համապարտադիր և անհատույց վճար է, այսինքն բոլորս պետք է դա վճարենք և դրա դիմաց ևս որևէ հատուցում չպետք է ակնկալել»,-  ասում է  նա…

 

 

Քննարկման մանրամասները  «Կլոր սեղան» հաղորդման տեսագրությունում.

 

 

 

 

Դրվագներ քննարկումից.

 

 

«Մեր պահանջի մի մասը բավարարվել է, այն որ փոխհատուցվի 100 տոկոսով, բայց վերին շեմի սահմանմանը մենք ի սկզբանե դեմ էինք և հիմա այդ առումով այս նոր տարբերակը մեզ չի գոհացնում»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Տաթև Դավթյան:

 

 

 

 

«Չեմ կարծում, որ ծնելիության վրա ազդի այսօր տարվող տնտեսական քաղաքականությունը, պետք է պարզապես արվեր ամեն ինչ, որ հնարավորինս քիչ շահեր ոտնահարվեին»,- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան:

 

 

 

«Ասվում է, որ բարձր աշխատավարձ ստացողները քիչ են, ընդամենը 400 հոգի, բայց մենք չենք կարող 400 հոգու չդիտարկել որպես իրավունքի սուբյեկտ, անգամ մեկ հոգու իրավունքի ոտնահարումը խնդիր է»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Տաթև Դավթյան:

 

 

 

«Եթե կինը բարձր է վաստակում, կդառնա անցանկալի աշխատող իր գործատուի համար, և գերադասելի կդառնան նույն որակավորում ունեցող տղամարդիկ»,- Ժամանակավորապես անաշխատունակների իրավունքների պաշտպանության նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյան:

 

 

 

«Սոցապը կարծես ստուգում է ժողովրդի զարկերակը նման նախագիծ շրջանառելով, մայրության նպաստների 40-60-80 տոկոսի փոխհատուցման սկզբունքը որտեղից բերվեց»,- Մանե Թանդիլյան:

 

 

 

«Դժվար է թացը չորից տարբերել, քանի որ չկա իրավական որևէ գործիք, որ մտնենք գործատուի մոտ և ասենք, այ դու սրան պարգևատրել ես գեղեցիկ աչքերի համար, իսկ մյուսն իսկապես վաստակել է, դրա համար սահմանվել է վերին շեմ»,- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյան:

 

 

 

«Երկարաժամկետ առումով այս նպաստների գումարները ազդեցություն չեն ունենում ծնելիության աճի վրա, բայց շատ կարևոր հանգամանք կա, պետության նկատմամբ հավատի անկման մթնոլորտն է խնդիրը»,- Գարիկ Հայրապետյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ:

 

 Աղբյուրը՝ Yerkirmedia

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

Դիտումների քանակը` 4797

Գլխավոր էջ